Լրահոս

2026-01-13
  • Քաղաքական
    Ադրբեջանցի զինվորները ստուգո՞ւմ են հայ դիրքապահներին. սպառազինության մրցավազք չի ուզում Պապիկյանը
    Մինչ ռազմական բյուջե են ավելացնում ամբողջ աշխարհում՝ Չինաստանից Թուրքիա, Եվրամիության առաջատար երկրներից Ադրբեջան, սպառազինության մրցավազքի մեջ չմտնելու մասին է հայտարարում Սուրեն Պապիկյանը՝ աշխարհի եզակի երկրներից մեկի պաշտպանության նախարարը, որ մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևումների ամենաթեժ պահին կրճատում է ռազմական բյուջեն:
    20:48
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որոնվող 18-ամյա տղայի մարմինը
    Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    20:38
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Իրանի ճգնաժամը Հայաստանի վրա ծանր հետևանքներ կունենա՞. Թրամփի աղմկոտ որոշումը
    Հայլուր 20։30 Իրանի ճգնաժամը Հայաստանի վրա ծանր հետևանքներ կունենա՞. Թրամփի աղմկոտ որոշումը
    20:30
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը ներկա է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը
    Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին կյանքի 94-րդ տարում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։
    20:25
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. ՊՆ մամուլի քարտուղար
    Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»,- նշված է գրառման մեջ:
    20:21
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող ինչ-որ բան ձեռնարկել Գրենլանդիայի հարցով՝ ի հեճուկս ԱՄՆ-ի. Պիստորիուս
    «Այստեղ խոսքը չի գնում ամերիկացիներից աննկատ ինչ-որ բան անելու մասին, ինչը ընդհանրապես չէր աշխատի, կամ հակառակ Նրանց կամքին, բայց կարևոր է ամերիկացիներին հասկացնել, որ մենք՝ ոչ այսօրվանից կամ Գրենլանդիայի մասին նոր քննարկումից, Գրենլանդիան համարում ենք ՆԱՏՕ-ի մաս և նրա պաշտպանությունը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի խնդիր», - հայտարարել է նա Բեռլինում ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի հետ կայացած մամուլի ասուլիսում:
    20:15
    13.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին հեռացնելու միասնական նպատակ. գալիք ընտրություններին դաշինքով կմասնակից ՀՅԴ-ն
    Նիկոլ Փաշինյանի թիմը սպառնում է Հայաստանի պետականությանը, հայտարարում է Դաշնակցությունն ու պատրաստվում այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության արտահերթ գերագուն ժողովի որոշման մասին այսօր հայտնել է Իշխան Սաղաթելյանը: Դաշնակցությունն անցնում է ակտիվ նախընտրական բանակցությունների:
    20:07
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննության պահանջը
    Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։
    20:00
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը չեղարկել Է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի պաշտոնատար անձանց հետ բոլոր շփումները՝ մինչև հակակառավարական ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը դադարեցնելը: «Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր հաստատությունները։ Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները: Նրանք դրա համար բարձր գին կվճարեն», - գրել է նա Truth Social-ում։ «Ես չեղյալ եմ հայտարարել իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ չեն դադարել ցուցարարների անիմաստ սպանությունները։ Օգնությունը ճանապարհին է: Իրանը կրկին կհզորացնենք», - հավելել է ԱՄՆ առաջնորդը։
    19:44
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարյուրավոր ապաստան հայցողներ մնացել են առանց տանիքի՝ չունենալով գոյատևման ոչ մի իրական հնարավորություն․ փաստաբան
    «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանում ապաստան հայցողներն ունեն կացարանի իրավունք և պետք է տեղավորվեն Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաև անհրաժեշտ հագուստ ու կոշիկ։ Սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն անձանց, որոնք չունեն կենսաապահովման հնարավորություն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով։ Համաձայն այդ կարգի՝ տրամադրվող ամսական գումարը կազմում է ընդամենը 20,000 դրամ դիմումատուին և 15,000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ ընդամենը երեք ամիս ժամկետով։
    19:32
    13.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Մահացու վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրված մասով անցած կինը. սարսափելի վիճակագրություն
    Ինչու՞ են հայերը մի քանի քայլ ավելի անելու փոխարեն նախընտրում կյանքը վտանգելը: Առավոտյան սարսափելի վրաերթ է եղել մայրաքաղաքում: Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ «BMW»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված մասով անցած մի կնոջ: Նա մահացել է:
    19:25
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովհաննիսյանները երդվել էին՝ նահատակ ընկերների անուններով զավակներ ունենալ, այժմ 12 երեխա ունեն․ Կարապետյան
    Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
    19:15
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ
    Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։
    19:00
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասյացոտն թեմը պաշտոնական նոր էջ ունի
    Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտն թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
    18:47
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ
    Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ ժամը 18․30-ի սահմաններում, ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։ Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։
    18:36
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Որքա՞ն պարգևավճար են ստացել նախարարները. ցնցող թվեր՝ մամուլում և պաշտոնական լռություն
    Հայլուր 18։30 Որքա՞ն պարգևավճար են ստացել նախարարները. ցնցող թվեր՝ մամուլում և պաշտոնական լռություն
    18:30
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելական տանկերը կրակ են բացել Լիբանանում իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ. El País
    Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ իսրայելական երեք տանկերը դիրքեր են զբաղեցրել բուֆերային գոտուց հյուսիս՝ իսպանական գումարտակի պատասխանատվության գոտում։
    18:24
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձել են գողանալ տերմինալը
    Հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 4.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ դիմակավորված և զինված անձինք Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում փորձել են գողանալ տերմինալը: Ահազանգով մեկնած Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 27-ամյա երկու երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և ատրճանակ։ Պարզվել է, որ երիտասարդները գողության նպատակով Գայ գյուղ էին եկել «ԲԻԴ» մակնիշի մեքենայով: Որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհին հայտնաբերվել է: Արմավիր գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում՝ դիմակ և ատրճանակ: Ձերբակալված երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
    18:17
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում. նա ձերբակալվել է
    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամաչափի 71 փամփուշտ, նռնակներ, նռնակի ճայթուցիչներ, փամփշտատուփ։
    18:04
    13.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել է
    Հունվարի 8-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
    17:56
    13.01.26
    Ավելին