Լրահոս

2022-05-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գռզոյի օբյեկտից քար են նետել քաղաքացիների ուղղությամբ․ Աննա Մկրտչյան
    Հենց հիմա ոստիկանության աչքի առաջ գռզոյի օբյեկտից քար նետեցին քաղաքացիների ուղղությամբ։ Ոստիկանությունը լուռ անգործությամբ ողջունեց այդ քայլը ու հրաժարվեց քայլեր ձեռնարկել։
    18:05
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ
    17:50
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սև բերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ սևբերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա։ Բերման ենթարկված քաղաքացու վրա թքող սև բերետավորը ոստիկանության զորքերի հատուկ վաշտի պայմանագրային ծառայող է։
    17:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է. Կարեն Վրթանեսյան
    «Դիրքերում մարդ չկա, դուք հելել-փողոց եք փակում» թեզին վերջին անգամ անդրադառնամ... 1. Փողոց փակողներից շատերը կռված տղերք են։ Նրանք իրենց դիրքերը պահել են, ոմանք՝ վիրավորվել ու ընկերներ կորցրել, բայց այդ դիրքերը Նիկոլը հանձնել է մեկ ստորագրությամբ։ 2. Նիկոլն է որոշել, որ Արցախ այլևս զինծառայողներ չուղարկվեն։ Դիրքերում մարդ չլինելը նաև դրանից է, ոչ թե այն բանից, որ Երևանում ուսանողը, ծրագրավորողը, ուսուցչուհին, բժիշկը կամ շինարարը մասնակցում են բողոքի ցույցի։ 3. Նիկոլն է բանակը կրճատում, Նիկոլն է նորանոր խմբերի զինծառայությունից ազատող օրենքներ մտցնում՝ բնակչության այս կամ այն խմբին հաճոյանալու համար։ Ցույցերը մի ամիս է՝ ինչ սկսվել են, իսկ դիրքերում խնդիրները 2020 թվականի նոյեմբերից են։ 4. Նիկոլն է, որ արդեն 2+ ամիս է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ չի նշանակում, ինչից բխում են նաև կադրային բոլոր խնդիրները զինված ուժերում։ 5. Եթե դիրքերում մարդ չկա, ի՞նչ են անում մայրաքաղաքում հազարավոր կերած-խմած, հաղթանդամ ոստիկաններ, բազմերանգ բերետավորներ, ներքին զորքեր, ի վերջո՝ դիպուկահարներ։ Ինչո՞ւ դիրքերում չեն։ 6. Մենք պայքարում ենք, որ մեր դիրքերը Բաքվի բանավոր կամ գրավոր հրահանգներով այսուհետ չհանձնվեն... Մենք պայքարում ենք, որպեսզի երկիրը պարտության տարած, երկիրը բզկտած ու երկիրը նոր աղետալի պատերազմի տանող բռնապետին կանգնեցնենք։ Ու հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է։ Հենց այդ դիրքերն են, որ այս պահին պետք է բազմամարդ լինեն, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանն ապագա ունենա։
    17:13
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմադիր երիտասարդները Արցախի դրոշը տեղադրել են Մանկավարժական համալսարանում
    «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Նրանք մտան համալսարանից ներս և պատուհանից կախեցին Արցախի դրոշը։ Երիտասարդները «Արցախ», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով շրջեցին համալսարանի միջանցքներում և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։ Այդ ընթացքում դիմադրություն շարժման մյուս մասնակիցները երթով շարժվում էին Խանջյան փողոցով։
    17:09
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էս է քո աշխատանքի գնալու գինը, Բաբկե՛ն. Սևակ Հակոբյան
    Բաբկեն ջան, հա դու աշխատանքի հասնում ես, բայց՝ էս գնով։ Ոստիկաններդ տարեցների են քաշքշում, ծեծում, անչափահասների ոտք են կոտրում, որ դու անվնաս հասնես գործի։ Է՛ս ա քո աշխատանքի գնալու գինը։ Ու էս վիճակն է, որովհետև ձեր խմբակը գնում է գործի։ Ձեր խմբակը թքած ունի ձեզ բերած ժողովրդի վրա, դրա համար էլ հանգիստ ասում ես՝ ինչքան ուզում եք՝ քաշքշեք, մեկ ա, գալստուկդ դեռ կոկորդդ չի քամում։ Շեֆդ ասել ա, որ Ադրբեջանի 5 կետերը ՔՊ-ական հողատու իշխանությունը ընդունում է, Ադրբեջանն էլ էսօր ասեց, որ ձեր ներկայացրած 6 կետերը զուգարանի թուղթ են, պետքական բան չեն, ու պտի 7 նոր գյուղ հանձնեք։ Այ էդ 7 գյուղերն էլ հանձնում եք, որ դու մնաս պաշտոնիդ։ Բա գոհ կլինես, ստատուսներ կգրես։
    17:06
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին. Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին
    Որպեսզի իշխանության էդմոնները չմեղադրեն, թե ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ենք տարածում՝ ուղիղ հարցնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարություն /-անը. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի այսօրվա հայտարարությունը կապված անկլավների հետ: Եթե չխոսեցիք այդ մասին հետո որևէ մեկին չմեղադրեք, որ ստիպված թշնամու աղբյուրներից է օգտվում:
    17:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը
    Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին, ժամը 18:00-21:00-ն, Կոնդի եկեղեցում»:
    16:55
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևն իր ընկերոջից պահանջում է մեր Տիգրանաշենը, Տավուշի 7 գյուղերը. Արթուր Ղազինյան
    Իրականություն են դառնում մեր բոլոր աղետալի կանխատեսումները. ալիևն իր ընկերոջից պահանջում է մեր Տիգրանաշենը, Տավուշի 7 գյուղերը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում Հայ մարդիկ ալիևին ու նիկոլին ասում են. գլուխներդ պատին եք տվել: Ժամը 19.00 եկեք Ֆրանսիայի հրապարակ՝ միասին մեր վճռական Ո՜Չ-ն ասենք ալիևներին ու նիկոլներին:
    16:47
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը մայրաքաղաքի 4 կողմերից․ ՈՒՂԻՂ
    «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը մայրաքաղաքի 4 կողմերից․ ՈՒՂԻՂ
    16:44
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության գործողությունները՝ լուսանկարներով
    Ոստիկանության գործողությունները՝ լուսանկարներով
    16:39
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Ռոզա Լինը իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
    «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Ռոզա Լինը իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
    16:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի
    16:05
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿ
    Գյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿ
    15:46
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների․ չի հաջողվելու․ Արտակ Զաքարյան
    «Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի, սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե´ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների: Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն: Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ սխալվում եմ): Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի»:
    15:41
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է․ ի՞նչ վիճակ է այժմ Բարձրավան գյուղում
    Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար՝ տեղացող անձրեւների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։ Ավագյանի խոսքով՝ գյուղացիներն օգտվում են Որոտանի այլընտրանքային ճանապարհից։ «Այդ ճանապարհի վրա հողային աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ անձրեւի պատճառով այն հիմա ամբողջությամբ ցեխ է։ Մենք հիմա օգտվում ենք Որոտանի այլընտրանքային ճանապարհից, դա էլ ավարտված չէ, բայց ավելի բարվոք վիճակում է»,- նշեց Ավագյանը։ Ավագյանի խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ այլընտրանքային ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի օգոստոսին։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրավան շտապօգնության մեքենայի գյուղ չի կարողանում հասնել։ Գյուղապետի փոխանցմամբ՝ այժմ այդ խնդիրը լուծված է։ «Հիմա փոխել ենք մեզ արդեն սպասարկում է Կապանի բժշկական կենտրոնը, որովհետեւ Գորիսից այլեւս մեքենա չէր կարողանում մոտենալ մեզ»,- ասաց գյուղապետը։ Օնիկ Ավագյանի խոսքով՝ Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են շաբաթը երկու անգամ «Ուրալով» տեղափոխվել։ « «Ուրալները» ամեն օր մեր գյուղի ուսուցիչներն են տեղափոխում, որոնք հիմնականում հարեւան գյուղերից են։ Դասապրոցներում երբեմն խափանումներ լինում, բայց հիմնականում նույն կերպ է ընթանում»,- ընդգծեց Ավագյանը։ Օնիկ Ավագյանը նշեց, որ թեպետ գյուղում թշնամու տիրապետության տակ անցած արոտավայրեր չկան, սակայն գյուղացիներն այլ վնասներ են կրել։ «Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է, հավելյալ ծախսերի կարիք առաջանում, վառելիքն էլ թանկացել է։ Մարդիկ դժվարությամբ են հասցնում։ Այս տարի ընդամենը չորս հեկտար գարնանացան ենք ունեցել՝ մինչդեռ սովորաբար առաջ քառասուն հեկտար ենք արել, բայց այս տարի սերմացու չկար, վառելիքն էլ շատ թանկ էր»,- պատմեց Ավագյանը։ 27 տնտեսություն ունեցող գյուղում, սակայն, Օնիկ Ավագյանի խոսքով՝ բնակիչները դժվարությունների պատճառով գյուղը չեն լքում։ «Նույնիսկ մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված մի ընտանիք տեղափոխվել է մեր գյուղ՝ ապրելու մեր ազատ տներից մեկում»,- հավելեց Ավագյանը։
    15:38
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել. Լևոն Քոչարյան
    «Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ հայտնեց Լևոն Քոչարյանը: Նա ասաց, որ միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել է, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել: «Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը։
    15:28
    10.05.22
    Ավելին