Լրահոս
2022-05-10
-
ՔաղաքականՈրևէ ցուցարարի դեմ որևէ գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը․ ՄելիքյանԼուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։ Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։ Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը իհարկե չի հաջողվելու, իսկ երկրորդը անգամ եթե հաջողվի՝ «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։ ՀԳ. Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի՝ այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով։ Լրացում - Հենրիխն ազատ է արձակվել։ Ի թիվս այլոց, խախտվել է նաև անազատության մեջ պահելու առավելագույնը 3 ժամվա պահանջը։Ավելին15:1810.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. ՍաղաթելյանԱյս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։Ավելին15:0910.05.22 -
ՀասարակականՄայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. ոստիկանություն«Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»։Ավելին15:0410.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար» (հղումը՝ մեկնաբանություններում)։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ–ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։ Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է։Ավելին15:0010.05.22 -
ՔաղաքականՊատերազմի ողջ բովով անցած «Դուդու»-ին՝ Էդմոն Ավետիսյանին, բիրտ ուժ կիառելով՝ բերման ենթարկեցինԵրևանում այս պահին շարունակվում են խաղաղ անհնազանդության միջոցառումները, որոնց ընթացքում ոստիկանները, մասնավորապես՝ կարմիր բերետավորները կիրառում են անհամաչափ ու բիրտ ուժ։ Բերման ենթարկվեց նաև հայտնի Դուդուն՝ Էդմոն Ավետիսյանը, ով պատերազմի ողջ ընթացքում կռիվ է տվել թուրքի դեմ։ «44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր: Իր 5 հոգանոց խմբով Դուդուն հայրենիքի համար մղվող կռիվը տվեց Կարախամբեյլիի, Ֆիզուլիի, Հադրութի, Կարմիր Շուկայի, Կրկժանի և Թութակի թեժ մարտերում: 24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների Ջոնսոնի հրամանատարական կետում, երբ քչաքանակ զենքով ու զորքով 8 ժամ հետ է մղել ու իսկական սպանդ կազմակերպել ադրբեջանցիների ձեռնարկած ավելի քանի 5 գրոհների ընթացքում: Դուդու-ի ПК-ն մաղել է այնքան, մինչև իր և ընկերների զինամթերքը սպառվել է: Այդ ժամանակ տղերքը հրետանային կրակի աջակցություն են խնդրում ու երբ տեսնում են, որ այդ աջակցությունը չկա, ստիպված նահանջում են: Էս տղեն իր ջոկատով կռվի դաշտից, շրջափակման մեջից հանել է մեր վիրավոր ժամկետայիններին, մեծաքանակ տեխնիկա և այլն...որ ձեզ ասեմ, թե քանի թուրք է Թութակի մարտերում սեփական ճղճիմ կյանքի ամենավերջին ակնթարթում տեսել Դուդուի քմծիծաղը, միգուցե մտածեք, որ ես չափազանցացնում եմ...այո՛, հերոսները ապրում են մեր մեջ, մեր կողքին, մեր կենցաղով, իսկ մենք նրանց մասին չգիտենք»,-նշված է տեղեկության մեջ։ Էդմոն Ավետիսյանն այս պահին բնակվում է Երևանում, իսկ բազմանդամ ընտանիքը՝ Ստեփանակերտում։ Հադրութի իր տունն այլևս չկա, քանի որ թշնամին այն այրել է։Ավելին14:4510.05.22 -
ՔաղաքականԻնչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը․ Կարեն ՎրթանեսյանՇատ պարզ բանաձև կա ոստիկաններին կարգի հրավիրելու. ինչքան շատ մարդ է մասնակցում ակցիաներին, այնքան ավելի պուպուշ են դառնում ոստիկանները։ Եթե չեք ցանկանում, որ ձեր ծանոթին, բարեկամին, հարազատին քաշքշեն, իջեք փողոց, կողքը կանգնեք։ Այլ տարբերակ չկա։ Ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը։ Այնքան ավելի քայքայվելու է Բաքվի կամակատարի իշխանական բուրգը։ Եւ մի օր այն անխուսափելիորեն փլվելու է։Ավելին14:3010.05.22 -
ՔաղաքականՄեզ միացան նաև Եվրոպական համալսարանի դասախոսները․ Արեգնազ ՄանուկյանՄեզ բերման ենթարկելուց հետո😉 Ավելի ենք շատացել։ Աշխատավայրերից դուրս են գալիս ու միանում մեզ։ Միացան նաև Եվրոպական համալսարանի դասախոսները։Ավելին14:1510.05.22 -
ՀասարակականՈստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 35 քաղաքացի․ ոստիկանությունՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 35 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։Ավելին14:1210.05.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ Ադրբեջանին. թյուրքագետԱյսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։ Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին։Ավելին14:0910.05.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը պնդում է՝ «Հայաստանը համաձայնել է խաղաղության համաձայնագրին»«Խաղաղության պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկությունների հիման վրա», - այս մասին հայտատարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը: APA գործակալության փոխանցմամբ՝ Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին և սահմանագծման գործընթացին։Ավելին14:0510.05.22 -
ՔաղաքականՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ էՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է․ այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։Ավելին13:5910.05.22 -
ՀասարակականԼոռու մարզում որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափինԱյսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։Ավելին13:5510.05.22 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականըՀայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:Ավելին13:5410.05.22 -
ՔաղաքականՏարբերություն չեմ տեսնում Բաքվի և ՀՀ իշխանությունների խոսքերի միջև․ Վանեցյանը՝ Բայրամովի հայտարարության մասինԱնդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին, Վանեցյանը ասաց․ «Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։ Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»,- ասաց Վանեցյանը։ Հարցին՝ ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, Վանեցյանը ասաց, որ նման անուն դեռևս չի շրջանառվում։Ավելին13:4710.05.22 -
ՔաղաքականԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջըԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջը: Խաղաղ անհնազանդությունները շարունակվում ենԱվելին13:4310.05.22 -
ԻրավականԳյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է: Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:Ավելին13:3810.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Քանաքեռ-Զեյթունում․ ոստիկանությունը սկսել է ուժ կիրառելԻրավիճակը Քանաքեռ-Զեյթունում լարված է. ոստիկանությունն անցել է գործի։ «Դիմադրություն» շարժման ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է սկսվել։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ցուցարարներին, ովքեր անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներւմ։ Այս հատվածում են «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը:Ավելին13:3210.05.22 -
ԻրավականԳյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվելՔննչական կոմիտեում գործ է հարուցվել Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ: Կոմիտեն գրում է, որ մի խումբ երիտասարդներ մոտեցել են տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:Ավելին13:3010.05.22 -
ՀասարակականԱմուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»–ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։ Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։Ավելին13:2410.05.22