Լրահոս
2022-05-11
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ Փաշինյանի այս անգամվա պաշտոնական այցից Վլադիմիր Պուտինն անչափ գոհ է մնացել: Քանի որ Ռուսաստանին աջակցող երկրների քանակը խիստ կրճատվել է, ռուսական կողմի համար կարևոր է եղել, թե Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ինչպես կպահեն իրենց այս փուլում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետևում են պաշտոնական Երևանի պահվածքին և կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի և Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, և ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, և իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»: Մեր աղբյուրը նաև պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ և փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի»։Ավելին10:0011.05.22 -
ՔաղաքականԻշխանական կուսակցության ներսում անհաշտ վիճակ է«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երևանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։ «Դելեգացիայի» մեջ են եղել նաև սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է և այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, և Ավանեսյանը ԵԿՄ-ականների՝ նախկին մարզպետ, մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի գլխավորած խմբի հետ է գնացել։ ՔՊ նախկին գրասենյակը տեղակայված էր իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի ընկերոջը պատկանող տարածքում, սակայն պատերազմից հետո, երբ Կարապետյանը հրաժարվեց մանդատից, ՔՊ-ին էլ հանել են տարածքից, և այժմ Գորիսում «Բանկի շենք» կոչվող տարածքում են սենյակ վարձակալել»։Ավելին09:4511.05.22 -
ՀասարակականՏիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի ունեցել․ պատմական հայկական գյուղ է․ Արման ԹաթոյանՄի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ: Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է): Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը: Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը: Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը: Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին: Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը:Ավելին09:3011.05.22
2022-05-10
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը՝ դեսպաններին. «Նիկոլը չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին»Ավելին23:2710.05.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը խաբե՞լ է Ուկրաինային. Կիևը վերջնագրով է խոսում Բրյուսելի հետԵվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է վերջնական փուլ մտնել հաջորդ ամիս: Հունիսին Եվրահանձնաժողովը կհրապարակի իր կարծիքը՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության անդամ և ե՞րբ:Ավելին23:1210.05.22 -
ՀասարակականԳետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռացնում էր Արմինեին. ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։Ավելին23:0310.05.22 -
ՄիջազգայինՀայաստանի «6 կետն» Ադրբեջանն առաջարկ չի համարում. Երևանի «չտեսնված-չլսված» առաջարկները«Խաղաղության պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկությունների հիման վրա», - այս մասին հայտատարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:Ավելին22:5710.05.22 -
ՔաղաքականԲայրամովն ու ՔՊ-ականները «նույն բանն են ասում». Բաքվին պատասխանում է ընդդիմությունը«Արցախն է Հայաստանի ողնաշարն ու այն Ադրբեջանի կազմում չի լինելու»,- Հայաստանի քաղաքացիները այսպես պատասխանել են Ադրբեջանի ԱԳ նախարարին:Ավելին22:4210.05.22 -
ՀասարակականԵրևանի կարգախոսները հնչում են նաև Լոս Անջելեսում. ամենաբազմամարդ հանրահավաքը՝ վերջին շրջանումՀայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:Ավելին22:2310.05.22 -
ՔաղաքականՔննադատությանը՝ այո, անտարբերությանը՝ ոչ. ընդդիմությունը հորդորում է տանը չնստել«Տանը մնալ՝ նշանակում է աջակցել գործող իշխանությանը»,- ասում են շարժման ներկայացուցիչները:Ավելին22:0810.05.22 -
ԻրավականԳյումրիի միջադեպի գործով ձերբակալվածներ կան. Դիմադրության շարժումը դատապարտում է բռնությունը«Դիմադրության» շարժման նոր մասնակիցների են ձերբակալել իրավապահները: Քննչական կոմիտեն քրեական գործ է բացել Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:Ավելին21:5310.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիների վրա թքող ոստիկան, բերման ենթարկված 61 քաղաքացի. 4 բազմամարդ երթեր՝ ԵրևանումՄայրաքաղաքում այսօր կեսօրից սկսվել են անհնազանդության ակցիաներ: 4 թևերի բաժանված «Դիմադրության» շարժման մասնակիցները Երևանի ծայրամասերից քայլել են դեպի կենտրոն:Ավելին21:4810.05.22 -
ՀասարակականՈստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները․ Սարգիս ԿարապետյանՈրպես նախաբան ասեմ. Շնորհակալ եմ Աստծուն և Դաշնակցությանը, որ կարող եմ, իրավունք ունեմ և պարտավոր եմ ձեզ ընկեր անվանել... Ինչու՞ այսօր ձերբակալվեցին մեր ընկերները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության և տարածված տեսագրության, մի խումբ տղաներ "ծեծել" են տարեց պապիկներին։ Քննադատելով յուրաքանչյուր տեսակի բռնությունը հայերի միջև պետք է ասեմ հետևյալը' այո, քննադատելի է միջադեպը, սակայն խիստ կասկածելի է տարեցների ՀԱՅ լինելը։ Երբ ինչ որ մեկը, անկախ տարիքից և սեռից, փայտը ձեռքին հարվածում է մեքենաներին և թքում է վերջիններիս վրա, այն դեպքում երբ մեքենայից կախված է Հայաստանի և Արցախի դրոշները, ապա այդ մեքենայի միջի մարդկանց անարգողը ուղղակի չի կարող հայ լինել։ Նրանք սովորական թուրք են և ստացել են թուրքին արժանի պատասխան։ Հետևաբար փաստենք, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները։Ավելին21:3710.05.22 -
ՀասարակականԱյս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին. Սենոր ՀասրաթյանԵս անընդհատ ուզում եմ Արցախից գալ ու միանալ Երևանում տեղի ունեցող ՀԱՅՐԵՆԱՊԱՀ շարժմանը... Բայց վախենում եմ... Վախենում եմ Երրկրից Երկիր գալով, կորցնել այն Երկիրը., որտեղ ծնվել եմ.. Այս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին... Չգիտեմ ում համար ինչպես, բայց այսօր ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ իրական ՀԱՅԻ օգնության կաիքն ունեմ... Օգնեք, որ կարողանամ այս անհայրենիքից իմ ԵՐԿԻՐԸ փրկել....Ավելին21:3010.05.22 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար միայնակ մորը ազատել են աշխատանքից. Ագնեսսա ԽամոյանՓոքրիկ բռնապետիկի պատկերացրած երկրում, Ֆրանսիայի հրապարակում Քոչարյանի հետ լուսանկարի համար երիտասարդ կնոջը՝ միայնակ մորը, աշխատանքից ազատում են։ Կինը աշխատում էր նախարարություններից մեկում։ Մանրամասները՝ ավելի ուշ։Ավելին19:5010.05.22 -
ՀասարակականՈստիկանությունը ներկայացրել է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառներըՀիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։ Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։Ավելին19:3010.05.22 -
ՀասարակականԲերման ենթարկելուց խեղդել են, հայհոյել․ ՄԻՊ-ը խախտումեր է արձանագրելՄայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։ Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։ Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։ 2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։ Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։ 3. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։ Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։ 4. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։ Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։ Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։ Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։ 5. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։ Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։Ավելին19:1510.05.22 -
ՀասարակականՄետրոյի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ․ հայտարարությունԵրևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։ Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։Ավելին19:0010.05.22