Լրահոս

2022-05-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. Վարդևանյան
    Մենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. Վարդևանյան
    19:25
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
    19:10
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել
    ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել
    18:55
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք. Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը
    Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան: «Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:
    18:40
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին․ Վարդևանյան
    Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Avetik Chalabyan-ի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են:
    18:25
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թևանյան
    Երբ Ադրբեջանը հրապարակեց իր 5-կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։ «Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6-կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6-կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։ Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։ «Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։ Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։ Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովումից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։ Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ-ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ-թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6-կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։ Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը»։
    18:10
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ․ Արտակ Զաքարյան
    Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին: Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի: Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»,- գրել է Զաքարյանը։
    17:57
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց
    Մայիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Տիմիրյազևի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
    17:43
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գուրգեն Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
    Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Հովհաննիսյանը նախորդ 2 մենամարտերում ևս հաղթանակ էր տարել, իսկ վերջին մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 11-ին, գրում է Armsport.am-ը։
    17:28
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում երկու քաղաքացիների որոնման աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 15-ին, ժամը 06:02-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07:44-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    15:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար. Ավետիք Իշխանյան
    Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937 թ․ մատնիչ-բանսարկուներին։ Գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։ Սա կոչվում է բարքերի անկում»։
    14:30
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազատության համար պայքարն ավելի մեծ թափ է հավաքելու. Էլինար Վարդանյան
    Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք: Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար` մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե´ հրահրող «պապիկներ», թե´ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է: Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին/ Avetik Chalabyan/ կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու:
    14:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այդ վեց սկզբունքներն ազգային խայտառակություն են. Արմեն Աշոտյան
    Երեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ուղարկված վեց առաջարկները։
    13:30
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մերժել է ՀՅԴ-ական երիտասարդի կալանավորման միջնորդությունը. փաստաբան
    Դատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Գայանե Պապոյանից։ 
    13:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Սաղաթելյան
    Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները: Այդ մասին մանրամասն կխոսեմ մայիսի 15-ի` ժամը 18:00-ի մեր հանրահավաքին, գրել է :
    12:45
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ Մեծամորի բնակարաններից մեկում. փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու
    Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան
    12:30
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
    12:15
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր՝ 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաք կլինի
    «Դիմադրություն» շարժումն այսօր 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում համահայկական մեծ հանրահավաք է հրավիրում։ Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները:
    12:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորյունի փողոցում քաղաքացին ընկել է նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից
    Մայիսի 14-ին` ժամը 23:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 7 մետր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից և վնասվել: Փրկարարները Դ. Խ.-ին (ծնված 2002 թ.) վնասվածքներով դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
    11:45
    15.05.22
    Ավելին