Լրահոս

2022-05-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
    13:46
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան Սաղաթելյան
    Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս։
    13:37
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած արցախցին հաղթել է թուրք մարզիկին
    Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած, ծագումով Շահումյանի շրջանից Սարգիս Հարությունյանը։ «Նա եզրափակիչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։ Շնորհավորում ենք ուժի, կամքի, հերոսության մարմնավորող Սարգսին փայլուն արդյունքի համար»,-գրել է «Հյուսիսային արցախ. Շահումյան, Գետաշեն» ֆեյսբուքյան էջը։
    13:30
    16.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վանեցյանի որդու մեքենան տուգանային հրապարակ են տարել. ավտոերթը՝ 5 ուղղություններից
    Հանրապետության 5 ուղղություններից է այսօր սկսել Դիմադրության շարժման ավտոերթը: Օդակայանի մոտից տուգանային հրապարակ են տարել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու մեքենան, պատճառաբանելով, որ մեքենայի վրա լուսաձայնային ազդանշաններ կան, ինչը անթույլատրելի է: Հաղթանակի կամրջի մոտից նաև վարորդների են բերման ենթարկել: «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները տուգանային հրապարակ են տարել մեքենաներ, նաև՝ դանդաղ վարելու համար:
    13:20
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Այգեձոր թաղամասի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված
    Մայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
    13:10
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    18-ամյա երիտասարդը 10 մարդու է սպանել Ամերիկայի սուպերմարկետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել սուպերմարկետում, սպանել 10 մարդու: Հանցագործը սպանությունները նկարել ու տեղադրել է համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան մարդկանց սպանելով ներխուժում սուպերմարկետ, այնտեղ շարունակում հրաձգությունը: Նա եղել է զինվորական հագուստով և զրահաբաճկոնով: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործին: Հրաձիգին սպանության մեղադրանք են առաջադրել, հոդվածը ցմահ ազատազրկում է նախատեսում։ Հրաձգությունից առաջ երիտասարդը հրապարակել է 106 էջանոց մանիֆեստ՝ նացիստական սև արև նշանով, որը նաև ուկրաինական «Ազով» գումարտակի խորհրդանիշներից մեկն է: Նա հայտարարել է, որ հակասեմիտ է և սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից։
    13:02
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
    «Միություն, պայքար, հաղթանակ, առանց թուրքի Հայաստան, Նիկոլ դավաճան»,- այս կոչերով ԱՄՆ Գլենդել քաղաքում ևս մեր հայրենակիցները քայլերթ են իրականացնում՝ ի աջակցություն Հայաստանում ձևավորված «Դիմադրության» շարժմանը: Նրանք նախ հանրահավաք են իրականացրել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ, այնուհետև քայլերթ իրականացրել և բոլոր հայերին կոչ արել միանալ իրենց: Ամերիկահայերը նշում են, որ կա ապագա կամ Նիկոլով և առանց Արցախի, կամ կա ապագա Արցախով՝ առանց Նիկոլի և իրենք ևս պետք է պայքարեն հանուն Արցախի:
    13:00
    16.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկաններն ուժով հանում են վարորդներին մեքենաներից. ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան վերսկսված ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել: Աշտարակի խճուղուց սկսված երթի մասնակիցներին ոստիկանները կանգնեցրել են Ծիծեռնակաբերդի խճուղում, տղամարդ ու կին վարորդներին ուժով հանել են մեքենաներից ու նստեցրել ոստիկանական մեքենաները: Կադրերում երևում է, որ վարորդներին անգամ գրկած են տանում և որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչու են բերման ենթարկում: Ըստ ոստիկանության՝ այսօր 32 քաղաքացի է բերման ենթարկվել:
    12:55
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
    ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։
    12:50
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ․ Արսեն Բաբայան
    Այսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը: Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում: Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել: Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը: Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը: ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել:
    12:42
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենաներով խմբակային տեղաշարժերը խանգարում են երթևեկությանը և ստեղծում անվտանգության սպառնալիք. ոստիկանություն
    Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն: Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
    12:39
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-ի
    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
    12:35
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
    12:17
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության մի խումբ անդամներ բերման են ենթարկվել. Բաբայան
    Ապօրինի ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության անդամներ, և այլ քաղաքացիներ, հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։ Ոստիկանությունն ապօրինությունների նոր ռեկորդ է գրանցել. ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
    12:09
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ
    Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խորացրեց ոչ միայն քաղաքական ճգնաժամը (այն չէր հաղթահարվել 2021–ի արտահերթ ընտրությունների արդյունքում), այլ նաև ստեղծեց այլ տիպի ճգնաժամեր՝ պետականության, արժեհամակարգային, ինքնության և այլն։ Դիմադրության շարժումն արդեն տևական ժամանակ է՝ մոտ երեք շաբաթ, նոն–ստոպ ռեժիմով հակակառավարական ցույցեր, բողոքի գործողություններ և հանրահավաքներ է կազմակերպում։ Ֆրանսիայի հրապարակը վերածվել է հակաիշխանական կենտրոնի։ Հակառակ բոլոր կանխատեսումների՝ հանրային ընդվզման ալիքը չի մարում և չի էլ մարելու, քանզի նժարի վրա Հայաստանի ու Արցախի լինել–չլինելու հարցն է։ Այն զանգվածը, որը դուրս է եկել պայքարի, բավական պասիոնար է, գերմոտիվացված և արմատական տրամադրված՝ փաշինյանական իշխանության նկատմամբ։ Այս զանգվածին եղանակային, մանիպուլյացիոն կամ այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր չէ պասիվացնել։ Տարբեր սոցհարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Փաշինյանին կայուն դեմ է մեր հանրության շուրջ 70 տոկոսը։ Նրա ակտիվ կողմնակիցները չեն անցնում 15 տոկոսից։ Նիկոլին դեմ զանգվածի մեծ մասն առայժմ տանից է միանում Դիմադրության շարժմանը։ Թե ինչու է այդպես ստացվում, այլ խոսակցության թեմա է։ Այս պահին պետք է արձանագրել, որ Դիմադրության շարժմանը հաջողվել է ուժի կենտրոն ձևավորել ու «ձեռքի հետ» առաջացնել սահմանադրական ճգնաժամ։ Բանն այն է, որ Դիմադրության շարժման բաղկացուցիչ մաս կազմող երկու ընդդիմադիր խմբակցություններն այլևս չեն գնում խորհրդարան, քանզի այնտեղ անելիք այս փուլում չկա։ Սա ամբողջությամբ դելեգիտիմացնում է խորհրդարանը, քանզի խորհրդարանական կառավարում ունեցող երկրում խորհրդարանն այլևս թիվ մեկ ամբիոնը չունի։ Այդ ամբիոնը տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ։ Սահմանադրական այս ճգնաժամից ելքը քաղաքական փոփոխություններն են։ Դատախազությունն, ի դեպ, այն կառույցներից է, որը կարող է հանգուցալուծել այս ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանին զոհվածի ծնողների բողոքի հիման վրա կալանքի տանելու տարբերակով։ Սա քաղաքական ու սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ձևերից մեկն է։ Իսկ ամենալավ ձևը հանրային լայն մոբիլիզացիան է ու փողոցային պայքարի ուժեղացումը։
    12:00
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
    11:52
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է․ «Հայրենիք»
    Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է։
    11:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն, կա վիրավոր
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Բ-ի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Համբարձում Հ-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Րաֆֆի Հ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվե է «Արմենիա» բժշկական կենտրոն։
    11:35
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան
    Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն․ Թաթոյան
    11:29
    16.05.22
    Ավելին