Լրահոս

2022-05-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի երթևեկությունը կաթվածահար է. «Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Բաբայան
    Առավոտյան 08:00-ից Երևանում եմ քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք: Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում:
    10:31
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիներին մտցրել են ոստիկանական գազել, որից ծուխ է դուրս գալիս
    Քաղաքացիներին մտցրել են ոստիկանական գազել, որից ծուխ է դուրս գալիս
    10:25
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը խոչընդոտներ է ստեղծում ավտոերթի մասնակիցների համար․ կան բերման ենթարկված վարորդներ
    Ոստիկանության աշխատակիցները փակել են «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը՝ խոչընդոտ դառնալով ավտոերթի մասնակիցների համար։ Հրազդան մարզադաշտի մոտից կան բերման ենթարկված վարորդներ։  Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8-ից Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
    10:15
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/15/1213526/
    10:00
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում բախվել են «ԳԱԶել»-ն ու «Ֆոլքսվագենը». վերջինս այրվել է
    Մայիսի 15-ին, ժամը 21։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում բախվել են «GAZel» (վարորդ՝ Մ․ Դ․) և «Volkswagen Golf 4» (վարորդ՝ Խ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:37-ին: Այրվել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը․ փրկարարները փակել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
    09:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում
    Երևանի տարբեր հատվածներում այսօր ժամը 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացնում: Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, այսօր հանրահավաք տեղի չի ունենալու: Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
    09:30
    16.05.22
    Ավելին
2022-05-15