Լրահոս

2022-05-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ. Մարիամ Թաշչյան
    Իրականում նորածին ձագուկները գտնվում են կարանտինի մեջ և նրանց ոչ ոք չի կարող ձեռք տալ, բացի մեկ խնամողից, բայց Երևանի կենդանաբանական այգու կարկառունագույն մասնագետները տեղում գնահատել են պրն Սիմոնյանի և նրա կնոջ մաքրության աստիճանը 😃 ստերիլության մակարդակը գնահատել են շատ բարձր, անգամ սրբության հասնող, ուստի կարանտինային ռեժիմը չի խախտվել, այլ կենդանիներն օծվել են մեր ԱԺ նախագահի և նրա ընտանիքի փառապանծությամբ 👏👏👏 Եվ, առհասարակ, կարծում եմ պարոն Սիմոնյանի այս շքեղ ժպիտը շատ էր պետք մեր առյուծիկին։ Վերջ, էլ ապատեղեկատվություն մի տարածեք! Այսքանը! 🙏🙏🙏 Աղոթենք
    21:15
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ. Արթուր Վանեցյան
    Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ. Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար: Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին: Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով: Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով: Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք: Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում:
    21:00
    14.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Եռաբլուրից էլ է երևում Արարատը. ցուցահանդես՝ Բեռլինում
    «Արարատը հայի աչքերով»: Այսպես է կոչվում մի խումբ հայ լուսանկարիչների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է նախ Երևանում, հետո Արցախում: Հիմա Արարատի լուսանկարները ցուցադրվում են Բեռլինում՝ Հայաստան-Գերմանիա մշակութային օրերի շրջանակում:
    20:45
    14.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել». Գերմանիայի կանցլեր
    Ֆինլանդիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենք կորոշեն՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում գրված է, որ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին զգուշացրել է ֆին գործընկերոջը, որ արտաքին քաղաքական այդպիսի փոփոխությունը կարող է ազդել ռուս-ֆինլանդական հարաբերությունների վրա։ Երեկ էլ Գերմանիայի կանցլերն է Ուկրաինայի հարցով զանգահարել Պուտինին, որից հետո Շոլցը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի դիրքորոշման որևէ փոփոխություն չի նկատել:
    20:15
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Lուսանկարներ` «Հայլուր»-ի հետևորդներից
    Շուրջ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Դիմադրության» շարժումը: Քաղաքացիները ահնհազանդության ակցիաներ են իրականացնում, կաթվածահար անում մայրաքաղաքի երթևեկությունը։ Հաճախ են բախումներ լինում ակտիվիստների և ոստիկանների միջև։ Օրերս փորձել են բերման ենթարկել նաև անհնազանդության ակցիաները լուսաբանող 5-րդ ալիքի թղթակցին։ Նման լարված պայմաններում է աշխատում «Հայլուր»-ի թիմը։
    20:00
    14.05.22
    Ավելին
  • Արցախ
    «Իշխանությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուց». Դիմադրության շարժման ամենամեծ ձեռքբերումը
    «Ղարաբաղյան երկրորդ շարժում»․ երկու շաբաթ շարունակվող պայքարն այսպես է անվանել «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի հարցում՝ նշաձողի իջեցման գործընթացը, իսկ հաջորդ շաբաթ շարժումը փոխելու է մարտավարությունը:
    19:45
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի և Ադրբեջանի հետ կբանակցենք միայն երկրի շահերը պաշտպանելու համար․ Սաղաթելյան
    Փաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն անվավեր է: Դա պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն, որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի կորստի պայմանագիրն է: Դա մեզ համար անընդունելի է։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք չենք ասում, որ իշխանության հեռացումից հետո պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Մենք կբանակցենք նրանց հետ, բայց կգնանք դրան՝ մեր շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե գլուխներս կախ, լուռ կլսենք նրանց պահանջները», - նշում է Իշխան Սաղաթելյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3bb08b4d7c018e88352e795fc2eac496 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    18:23
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սկսել են կիրառվել հոդվածներ, որ երբևէ չեն կիրառվել. Ռուբեն Մելիքյան
    Ակնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների անթաքույց և չքողարկված դրսևորում: Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Իրականում այս ամենն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսում է հենց օրենսդրից: Այսօր այն հոդվածները, որով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավականին մեծ մասը նոր են ավելացվել այս իշխող ուժի կողմից, նոր են քրեական օրենսգրքում հայտնվել և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը»:
    18:10
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլապաշտ սադրիչ կանայք Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են բախում հրահրել
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։ 168.am-ի իշխանական խիստ հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հասկացել են, որ ոստիկանների միջոցով չեն կարողանում շոուներ ապահովել, իսկ սադրիչ խմբակների տղաները «ծեծ» են ուտում հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած երիտասարդների կողմից, այս անգամ նիկոլապաշտ կանանց օգնությանն են դիմել։ «Մի քանի ակտիվ կանանց են ներգրավել, որպեսզի այսօր Ֆրանսիայի հրապարակում սադրիչ գործողություններ կատարեն։ Նախապես այնտեղ են ժամանելու իշխանական ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև իբր պատահաբար Ֆրանսիայի հրապարակում հայտնված հեռախոսով նկարահանող մի քանի մարդ, որոնք տեսագրվածից հատուկ մոնտաժված կտորները տեղադրելու են սոցցանցերում։
    17:55
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
    մայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Աբրահամ Դ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ա-ի վարած մոպեդը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/14/1213453/
    17:40
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դպրոցում ռումբ լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը դեռահաս է եղել
    Մայիսի 13-ին` ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա: Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը: Նախապատրաստվում են նյութեր
    17:25
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը կվերադառնա, եթե Հայաստանում իրավիճակը փոփոխվի․ Սերժ Սարգսյան
    Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ասել է, որ Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Արոնյանը, Սարգսյանի խոսքով, վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:
    17:00
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգիշտի Քյարամյան. Նիկոլից Նիկոլը
    Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկության մեկնարկած շուրջօրյա հանրահավաքները, անհնազանդության երթերն ու տարատեսակ այլ ակցիաները, պարզվում է, հոգեխանգարմունքի մեջ են գցել հայրենի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ ամենայնի հայտարարվել է «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելու մրցավազքի մեկնարկի մասին, և ճիշտ ժամանակն է՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելու համար:
    16:47
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն հերքում է, որ Սուրեն Պապիկյանը ոստիկանության աշխատակցի է ծեծել
    168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:
    16:42
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
    Այսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Նշենք, որ Օ. Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։
    16:30
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել
    168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
    16:15
    14.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Պատժամիջոցները չեն ազդում Մոսկվայի վրա». Ուկրաինայի ԱԳ նախարար
    Գերմանիայում մեկնարկած Ջի 7-ի արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմն ու տնտեսական հետևանքները: Ուկրաինայի արտգործնախարարը դժգոհել է Հունգարիայի պահվածքից, որ հրաժարվել է կողմ քվեարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթին: Կուլեբան վստահեցրել է՝ Բուդապեշտի վարքագիծը բացասաբար է ազդելու հենց Եվրոպայի վրա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցները հասարակ գործիքներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնում Մոսկվայի վրա:
    16:05
    14.05.22
    Ավելին