Լրահոս
2022-05-28
-
ՏարածաշրջանՈւկրաինան լքել է գրեթե 7 միլիոն մարդ․ ՄԱԿՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր 6,737,208 միլիոն փախստական լքել է Ուկրաինան։ ՄԱԿ-ի գրասենյակը հրապարակել է 2022 թվականի մայիսի 27-ի տվյալները։ Հարևան երկրներ փախստականների թիվը օրական ավելացել է 36797 մարդով։ Ամենաշատը Լեհաստան է տեղափոխվել՝ 3,581,612 Ուկրաինայի քաղաքացի, որին հաջորդում են Ռումինիան (982,357), Ռուսաստանը (971,417) և Հունգարիան (671,463): Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը հայտարարել էր, որ Հանրապետությանը միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ Ուկրաինայի փախստականներին աջակցելու համար։Ավելին22:3228.05.22 -
ՀասարակականԴիլիջանում ոստիկանները ավելի քան 5 ժամ է որոնում են 29-ամյա տղային, որ ընկերուհու հետ բարձրացել էր Հաղարծինի «Թաքնված ջրվեժ»Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն: Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին: Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:Ավելին22:0428.05.22 -
ՏարածաշրջանՎարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրաԱդրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Նշվում է, որ 23-ամյա Խայալ Աբդուլլաևը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ կատարվում է քննություն, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։Ավելին21:5628.05.22 -
ԱրցախՁևավորվել է Դիմադրության՝ արցախյան շարժում. մեծ հանրահավաք և երթ՝ ՍտեփանակերտումԱյսօր Արցախում մեծ երթ ու հանրահավաք է եղել: Կադրերը ստացել ենք քիչ առաջ «Հայլուրի» թղթակիցներից: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից քայլերթով Վերածննդի հրապարակ են շարժվել արցախցիները:Ավելին21:3028.05.22 -
Հասարակական70-ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ-ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ ՄանուկյանինՉափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։ Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա: Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակն Նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին: «Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան Մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։ Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։ Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ Ի Շավարշական դաշտին վրեժք Օ՜ն անդր յառաջ» Երգի բառերով․․․ Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։ Ձեր համակիր Զոյա Սանոսյան Երևան»Ավելին21:1528.05.22 -
ՄշակույթԿորեական մշակույթը ներկայացնելու համար մրցում են հայ երիտասարդներըԵրեք տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է կորեական փոփ երաժշտության մրցույթ: Կորեական երաժշտության սիրահար, տասնյակ հայ երիտասարդներ են պայքարել՝ կորեացի ժյուրիի անդամներին գոհացնելու և լավագույնը դառնալու համար:Ավելին21:0028.05.22 -
ՏարածաշրջանՌուսների առաջխաղացումը Դոնբասում ընդունում է Պենտագոնը. Զելենսկին պնդում է՝ «Դոնբասն Ուկրաինա է»Մոսկվան մեղադրում է Կիևին իրավիճակը սթափ չգնահատելու և խաղաղության բանակցությունները փակուղի տանելու համար:Ավելին20:4528.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Դիմադրություն՝ հանուն փրկության. Արցախում և Հայաստանում համազգային շարժում էԱվելին20:3028.05.22 -
ՄիջազգայինՓաշինյանն ու Բաքուն խանգարում են ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպաններինՄիջազգային իրավական ատյաններում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թիվը առնվազն արգելակում է իրենց գործողությունները:Ավելին20:2028.05.22 -
ՔաղաքականԿանխե՛ք աղետը. Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այ ձեր ցավը տանեմ։ Համաձա՞յն եք, որ դավաճանել են մեզ: Տեսնու՞մ եք, որ ազգովի գցված ենք։ Համոզվա՞ծ եք, որ ազգային կործանման եզրին ենք: Սրանց չե՞ք ուզում, բայց մեզ էլ չե՞ք վստահում։ Կարծում եք, որ աթոռակռի՞վ է։ Բա ինքնակազմերպվե’ք, տղաներ եւ աղջիկներ։ Ֆրանսիայի հրապարակին չե՞ք հավատում, ձեր ֆորմատը ստեղծե’ք ու պայքարեք։ Անարգանքի սյանը գամե’ք մեզ չոքացնելու եզրին հասցրած անհայրենիք ստահակներին։ Ինքներդ վերցրե’ք պատասխանատվությունը պետության նկատմամբ։ Կանխե’ք աղետը։ Բոլորից անկա’խ, ինքնուրու’յն։ Թե չէ մնացածը լոլո է, պսեւդոինԾիլիգենտ նվնվոց, տաքուկ անպատատխանատվություն, սրճարանային ինքնախաբեություն, ժելեյած կեղծիք, պասիվ դավաճանություն»։Ավելին20:1528.05.22 -
ՀայաստանՀամահայկական Դիմադրության շարժման հանրահավաքը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին20:1028.05.22 -
ԻրավականԴեպի ժողովրդավարության մահ ենք գնում. քաղաքացիների «առևանգումներ», պատգամավորների դեմ քրեական գործերԸնդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին, իբր, գումար բաժանելու համար:Ավելին20:0028.05.22 -
ՏարածաշրջանԹուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող բնակավայրերըԹուրքական բանակի հրետանին շաբաթ օրը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանի սահմանային Զարկան գյուղը։ Այս մասին ասվում է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» քրդական դաշինքի հրամանատարության հաղորդագրության մեջ, որը փոխանցել է Firat գործակալությունը։ Կրակն արձակվել է 2019 թվականին թուրքական ուժերի կողմից ստեղծված անվտանգության գոտուց։ «Առնվազն 320 արկ է պայթել Զարկանում և նրա շրջակայքում, որտեղ ապրում է ավելի քան 7000 մարդ, այդ թվում՝ փախստականներ սահմանամերձ Ռաս ալ-Այն շրջանից»,- ասվում է փաստաթղթում։ «Թուրքական օկուպացիոն ուժերը վարում են կոլեկտիվ պատժի քաղաքականություն և օգտագործում հեռահար զենքեր՝ չտարբերելով ռազմական և քաղաքացիական թիրախները», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ օրը հրթիռակոծվել են Հալեպի նահանգի Թել Ռիֆաաթ քաղաքը և Շերավայի սահմանային հատվածը, որտեղ գործում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ը։ Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ թուրքական զորքերը մեկ օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս են տեղակայել 56 տանկ ու զրահափոխադրիչներ, ինչպես նաև առնվազն 11 հրթիռային համակարգ։ Տասնյակ ռազմական բեռնատարներ՝ բեռնված զինամթերքով ու տեխնիկական սարքավորումներով, հատել են սահմանը։Ավելին19:5028.05.22 -
ԱռողջապահականՄալիշևան և Գանդելմանը բացահայտել են կապիկի ծաղիկի վարակի հիմնական ախտանշաններըԿապիկի ծաղկի հիմնական նշանները բացահայտել են Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում Ելենա Մալիշևան և նրա գործընկեր, սրտաբան Գերման Գանդելմանը։ Ըստ Գանդելմանի՝ կապկի ծաղիկը սկսվում է ինչպես ցանկացած վիրուսային վարակ՝ տենդ, ընդհանուր թուլություն, ցան, ջրծաղիկի վեզիկուլներ՝ լցված հեղուկով: Միևնույն ժամանակ, Մալիշևան պարզաբանել է, որ նման ցանը թարախակալում է։ «Սա ծանր ընթացող հիվանդություն է», – ասել է նա: «Եթե հիվանդության ընթացքը ծանր է, նյարդային համակարգի վրա մեծ ազդեցություն է գործում, և այդ բարդություններից մարդ կարող է մահանալ։ Այնուամենայնիվ, կապկի ծաղիկն ավելի մեղմ հիվանդություն է, քան նախորդ դարերում մեզ հայտնի հիվանդությունները: Առայժմ մահվան դեպքեր չեն գրանցվել»,- շարունակել է Գանդելմանը։Ավելին19:4028.05.22 -
ՔաղաքականԱրցախում վստահ են՝ պարտությունը հավերժ չէ. «զարթնի՛ր լաո՝ հանուն Արցախի»«Թույլ չենք տալու կեղծ խաղաղության անվան տակ մեր հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին»,- հայտարարել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։Ավելին19:3028.05.22 -
ՔաղաքականՍոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառովՄի լուսանկարի պատմություն. Հեռացրել են աշխատանքից Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառովԱվելին19:2128.05.22 -
ՄիջազգայինՀայաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին. ՔՊ-ն հրաժարվում է արցախյան օրակարգը քննարկել ԱԺ-ում«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը»,- կարդում ենք ԱԳՆ հայտարարությունում:Ավելին19:1528.05.22 -
ԱռողջապահականՎարակիչ հիվանդությունների մասնագետները կոչ են անում ԱՀԿ-ին և կառավարություններին կապիկի ծաղիկի դեմ ավելի շատ միջոցներ ձեռնարկելՎարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Նրանք պնդում են, որ կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպետք է կրկնեն COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ գործած սխալները, ինչը նպաստեց վիրուսի տարածմանը: Թեև վարակն այնքան փոխանցվող կամ վտանգավոր չէ, որքան COVID-ն, գիտնականներն ասում են, որ պետք է ավելի հստակ ուղեցույց լինի, թե ինչպես պետք է մեկուսացվի կապիկի ծաղիկով վարակված անձը, մշակվեն ավելի հստակ խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդկանց և կատարելագործված թեստավորում ապահովվի հավանական վարակակիրներին հայտնաբերելու համար:.Ավելին19:0528.05.22