Լրահոս

2022-05-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ամեն ինչ արդեն լուծվել է, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը. Դանիելյան
    Եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
    18:15
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բաղդադում ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել
    Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ կիրակի անհայտ ծագման պայթյունի հետեւանքով փլուզվել է «Լեյլա» ռեստորանի շենքը, որը գտնվում է Ջադրիայի շրջանում՝ Բաղդադի կենտրոնում գտնվող նախարարական թաղամասի մերձակայքում: «Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները «Լեյլա» ռեստորանի փլատակների տակից դուրս են բերել նրա աշխատակիցների երկու դի, եւս մեկ աշխատակից մահացել է ստացած վնասվածքներից, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 3-ի։ Փլատակների հավաքելը ու մարդկանց որոնումները շարունակվում են»,- նշել է աղբյուրը։ Նա պատմել է, որ աշխատողների մեծ մասը գտնվել է ռեստորանի նկուղում, որն օգտագործվել է որպես խոհանոց։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի համակարգի անսարքության պատճառով ։
    18:00
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա Արզումանյան
    Գայա Արզումանյան․ Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին
    17:45
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին
    «Մենք երազում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով, բայց կարծես թե ամեն օր իրադարձությունները զարգանում են: Երկուշաբթի օրը ես հեռախոսազրույցներ կունենամ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահներիի հետ: Մենք կշարունակենք կողմերին կոչ անել՝ օգտագործել երկխոսության և դիվանագիտության ուղիները»,- ասել է Էրդողանը:
    17:30
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ
    Քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ
    17:15
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գնում ենք դեպի Եվրոպայի առաջնության ոսկի. Ռաֆայել Հովհաննիսյան
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՌաֆայելՀովհաննիսյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչից մեծսպասելիքներ ունի: «Գերազանց մենամարտ եմ անցկացրել: Շատ լավ էի պատրաստվել: Նախորդ մենամարտից հետոհասցրել էի վերականգնվել: Փորձում ենք ավելին անել և գնում ենք դեպի ոսկի» - «Արմենպրեսի»-իհաղորդմամբ լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտի Եվրոպայիառաջնության եզրափակիչում է: Նա առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ ԹոմասՆիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով: Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշայինԱրթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերիբրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգքաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան:
    17:00
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում է
    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունում մեկնարկեցինք կիսաեզրափակիչի մենամարտերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներից Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) իր երրորդ մենամարտն անցկացրեց: Ռաֆայել Հովհաննիսյանը առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաս Նիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով և ապահովեց իր տեղը եզրափակիչում։ Ժամը 18։00-ից սկսած ԵԱ-ում իրենց մենամարտերը կանցկացնեն Հայաստանից 3 բռնցքամարտիկ։ Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը կլինի բուլղարացի Խավիեր Դիաս Իբանեսը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշայի Հովհաննես Բաչկովը կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ։ Նարեկ Մանասյանի երրորդ մրցակիցը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կլինի իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսը։
    16:45
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    172 կիլոգրամանոց տղամարդը որդու վիրավորական խոսքերից հետո կիսով չափ նիհարել է
    35-ամյա Մեթյու Ռիգսը, որ կշռում էր 172 կիլոգրամ, նիհարել է, երբ որդին հարցրել է, թե ե՞րբ է հայրը մահանալու գիրությունից: Բրիտանացին որդուն խոստացել է նիհարել և նիհարել է 89 կիլոգրամ, հայտնում է Daily Mail-ը։ Ռիգսը որոշել է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից, սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ և ամեն օր հաճախել մարզասրահ: Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է նիհարել 89 կիլոգրամ:
    16:30
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Կիրակի օրը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։
    16:15
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկում Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քննարկում Ֆրանսիայի հրապարակում․ «Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում»
    16:00
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի «Hyundai»-ն ու լծասայլակը. լծասայլակ վարողը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/29/1214517/
    15:45
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երիտասարդ ակտիվիստների բողոքը` EVN Report-ի փառատոնի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    քը EVN RepoԵրիտասարդ ակտիվիստների բողոrt-ի փառատոնի ժամանակ․ ՀՀ քարտեզը տեղադրվել է առանց Սյունիքի
    15:30
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում թեմայով քննարկում». ՈՒՂԻՂ
    «Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում թեմայով քննարկում». ուղիղ
    15:26
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան
    Մայիսի 29-ին, ժամը 12։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը, առկա է կողաշրջվելու վտանգ․ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են «Ford Fusion» (վարորդ` Գ․ Մ․) մակնիշի ավտոմեքենան։
    15:18
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բիլ Գեյթսը առաջիկա 20 տարում նոր համավարակ է կանխատեսել
    Առաջիկա երկու տասնամյակում կարող է սկսվել նոր համաճարակ, Diario պարբերականին տված հարցազրույցում հայտարարել Է Microsoft ընկերության հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը, տեղեկացնում է РИА Новости-ն: «50% հավանականություն կա, որ հաջորդ 20 տարում նոր համաճարակ կհայտնվի, Diario-ին ասել է Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/29/1214506/
    15:03
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
    Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում 🔴Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: 🔴Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 🔴Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: 🔴Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: 🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: 🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը: 🔴Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը: 🔴Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։ ​​Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը։
    14:49
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը 2 ամսից զորացրվելու էր
    Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ այսօր մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը: «Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր ծառայել»,-ասաց համագյուղացին:
    14:34
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Չխառնել ու չշահարկել՝ երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել. Արտակ Բեգլարյան
    Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը: Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Abraham Gasparyanի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար: Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին: • Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները: Գրառմանս հղումը՝ https://www.facebook.com/100000847389707/videos/388882693201690/ • Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ: • Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին: • Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները ներկայացնել Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը: • Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին... • Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից: Հ.Գ. վիրավորանք պարունակող և (կամ) առերևույթ կեղծ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունները հեռացվելու են: Լուսանկարները՝ համերգից ու հանրահավաքից:
    14:19
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մայիսի 28-ի սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներ պարունակող ելույթները․ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարաշել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք: Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է: Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։ Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները։
    14:10
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ
    Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    14:05
    29.05.22
    Ավելին