Լրահոս

2022-05-29
  • Միջազգային
    «Խարկովում 2000-ից ավելի տուն հողին է հավասարվել». ռուս-ուկրաինական պատերազմի 95-րդ օրը
    Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է 100-րդ օրվան: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի պակասում, իսկ Զելենսկին շարունակում է քաջալերել իր բանակի զինվորներին, նրանց մարտի մղել: 
    23:27
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ «Սևան» ազգային պարկի տարածքում
    Մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։
    23:12
    29.05.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Վիճակագրական գեղանկարչություն».տնտեսագետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» հայտարարությանը
    Հայաստանի վարչապետը բացարձակ ռեկորդ է համարում մարտին գրանցված վճարվող աշխատատեղերի թիվը՝ 654 հազար 784: Տնտեսագետները շատ լավ գիտեն, թե կորոնա-լոքդաունից ու աշխատատեղերի կտրուկ կրճատումից հետո ինչ տնտեսական հրաշքով կարող են թվերը անսպասելի մեծանալ:
    22:57
    29.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ահազանգում են սփյուռքահայերը. միտում կա ձախողելու հայրենիք-Սփյուռք հարաբերությունները
    Այս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վտանգի զանգ հնչեցրեց: Նա ահազանգեց, որ հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքում, իսկ վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած սփյուռքահայության երկնակամարը ծակծկում են անտարբերության ու հոռետեսության ամպերը: Այսօր սփյուռքահայ գործիչներն են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ու փորձել հասկանալ պատճառները:
    22:45
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք
    Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
    22:32
    29.05.22
    Ավելին
  • Արցախ
    «Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան
    «Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան
    22:26
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենա
    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։
    22:10
    29.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»
    Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»
    21:53
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. Էրդողան
    Թուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. Էրդողան
    21:36
    29.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Չգիտեմ՝ ինչո՞վ ա մտածում իշխանությունը». քաղաքացիները՝ հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին
    «Չգիտեմ՝ինչո՞վ ա մտածում իշխանությունը».քաղաքացիները՝հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին
    21:20
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱ
    Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ: Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:
    21:04
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը:
    20:47
    29.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022
    Հայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022
    20:30
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինձ վիրավորողներն ու հայհոյողները, հուսամ, մեկ օր կզղջան իրենց արարքների համար. Արտակ Բեգլարյան
    Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
    20:14
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին. Ռաֆայել Հովհաննիսյան
    ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել: 
    19:57
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Սյունիքի Վերին Խոտանան գյուղում․ կա տուժած
    Մայիսի 29-ին, ժամը 16։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան սահել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել դեպի հարակից ձորակը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
    19:38
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի 31-ին և հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը. Գագիկ Սուրենյան
    Արդեն մայիսի վերջն է, իսկ ամառային տաք եղանակը միայն վերջին երկու-երեք օրը վայելեցինք: ArmDaily.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ՝ պարզելու համար, թե վերջապես ե՞րբ կկարողանանք վայելել ամառը՝ առանց ցուրտ-անձրևային եղանակների: Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում բարձրանում է: «Առաջիկա օրերին ևս օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 31-ը և հունիսի 1-ը ներառյալ դեռևս կբարձրանա մոտ 5-8 աստիճանով: Այսինքն՝ օդի ջերմաստիճանն արդեն կմոտենա կլիմայական նորմային»,-ասաց Սուրենյանը: Նա հավելեց, որ մայիսի 31-ին ու հունիսի 1-ին հանրապետության հովտային շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը՝ կլինի մոտ 30-32 աստիճանի սահմաններում, ինչն արդեն համարվում է ամռանը բնորոշ ջերմային ֆոն: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նշեց, որ հորիզոնում դեռևս օդի ջերմաստիճանի անկում կամ ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում, լուրջ եղանակակլիմայական փոփոխություններ չեն նկատվում:
    19:21
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ. Բռնցքամարտի ԵԱ
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ մենամարտերը: Կիսաեզրափակիչներին մասնակցում է 4 հայ բռցքամարտիկ: Նրանցից մեկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, արդեն ավարտել է իր ելույթը: Նա հաղթել է լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մեր մյուս 3 բռնցքամարտիկները կմրցեն երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 18:00-ին: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը:
    19:04
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը
    Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը, այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»:
    18:47
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան Գեղամյան
    Պատմական գիտությունների դոկտոր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.
    18:31
    29.05.22
    Ավելին