Լրահոս
2022-05-28
-
Քաղաքական«Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Ապարանից․ ՈՒՂԻՂ«Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը ԱպարանիցԱվելին15:5128.05.22 -
ՔաղաքականՄի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ․ Արթուր ՎանեցյանՍիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է: Այսօր էլ, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին: Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով: Շնորհավորում եմ: Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում: Այսօր ժամը 18:00-ից տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար:Ավելին15:4828.05.22 -
ՀասարակականOpel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, հետիոտնը տեղում մահացել էԱյսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Ջհան Սուքիասյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ-Սսկեպար ավտոճանապարհի՝ Սարիգյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Լիանա Գրիգորյանին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/28/1214472/Ավելին15:4328.05.22 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձՄայիսի 28-ին, ժամը 12:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին15:3728.05.22 -
ՔաղաքականԸնդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը ՔՊ-ն համարում է «շանտաժ» ու չի պատրաստվում մասնակցել«ՔՊ-ն օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել խաղաղության օրակարգը առաջ մղելու համար»,- ասված է տարածած հայտարարության մեջ:Ավելին15:3028.05.22 -
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը շեշտում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները. Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ինչ կասեք այս մասին: Պատասխան – Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը և հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունը ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: Հարց – Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: Պատասխան – Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին է: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով,Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։Ավելին15:2228.05.22 -
Արցախ«Դիմադրությունը» իրազեկման երթ է անում Ստեփանակերտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրությունը» իրազեկման երթ է անում Ստեփանակերտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին15:1328.05.22 -
ԱրցախԱրցախի Մարտունիում դուրս են եկել պայքարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի Մարտունիում դուրս են եկել պայքարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին15:0828.05.22 -
ՀասարակականՓաշինյանի՝ Սարդարապատ այցելության ժամանակ մի քաղաքացի բերման է ենթարկվելԱրդեն երկրորդ տարին է, որ մայիսի 28-ին իշխանությունը ժողովրդից առաձին է բարձրանում Սարդարապատի հուշահամալիր: Այսօր առավոտից մի քանի ժամ շարունակ երկաթյա արգաելապատնեշներ են դրվել, ոստիկանության զորք է կանգնեցվել Սարդարապատ տանող ճանապարհին ու արգելվել է մուտքը հուշահամալիր:Ավելին15:0028.05.22 -
ԻրավականՀամոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան ՕսկանյանՀայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր մեկնաբանությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին։ «Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․ 1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ 2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։Ավելին14:5128.05.22 -
ՀայաստանՄենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին․ Իշխան ՍաղաթելյանՀարյուրամյակների ծանր փորձություններից և անղեկ նավարկություններից հետո 104 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախություն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ։ Մայիսի 28–ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և, անհերքելիորեն, Հայոց պատմության շրջադարձային էջ: Այն հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակներով։ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականությամբ և համազգային զորաշարժով և, անշուշտ, օրվա քաղաքական ու ռազմական ղեկավարության բացառիկ նվիրումի, խորատեսության և զոհողությունների գնով կասեցվեց հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու թուրքական ծրագիրը։ Արևելյան Հայաստանի փոքր մի հատվածի և Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրա վերընձյուղվեց Հայոց պետականությունը։ Մենք բոլորս՝ իբրև ինքնություն, իբրև կազմակերպված ազգ և հավաքականություն, սերում ենք Մայիսի 28-ից, մենք Մայիսի 28-ով կերտված Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն ենք, մեր հավաքական հաղթանակների և պարտությունների պատասխանատուն։ Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։ Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին։ Արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի։ Փա՜ռք Հայոց Պետականությանը։ Շնորհավոր Անկախության Տոնդ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինԱվելին14:4128.05.22 -
Հայաստան«Հոգեվարքի մեջ գտնվող Հայաստանն ու Արցախը ճակատագրական հանգրվանում են». Արամ Առաջին«Թուրքիան և Ադրբեջանը բարիդրացիության քողի տակ ցանկանում են կտրատել Հայաստանը և ջլատել մեր ազգի հավաքական ուժը»,- մայիսի 28-ի ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:Ավելին14:3628.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնասՆիկոլ Փաշինյանի հասցրած նյութական վնասները Հայաստանին ու Արցախին հսկայական են: Թշնամուն են անցել 9 շրջան՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի շրջանները: Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը: Ավերվել է զգալի բնակմակերես: ՀՀ և ԱՀ զինուժի կորուստները գնահատվում են 3 միլիարդ դոլարի չափով: Հսկայական մշակութային ժառանգություն է անցել թշնամու վերահսկողության տակ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել պատմության և մշակույթի 2000 հուշարձան՝ այդ թվում 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 591 խաչքար, 52 ամրոց, Տիգրանակերտը, Ծիծեռնավանքի բազիլիկը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանի գերեզմանոցը, Միրիկի, Կերենի հնավայրերը, այլ հուշարձաններ, մշակութային արժեքներ, գրադարաններ և այլն։ Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ճանապարհահատվածը (սրա արդյունքում կրճատվել է Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը. այլընտրանքային ճանապարհը վատանցանելի է և չի փոխարինում նախկին ճանապարհին): Ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերը՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն և այլն, կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլարի չափ գումար: Արցախի ՀՆԱ-ն 2020-ից հետո պակասել է 20 միլիարդ դրամի կարգի: Արցախում կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ՀԷԿ-եր, հանքեր: Հայաստանի ու Արցախի բյուջեները կորցրել են միլիարդավոր դրամներ: Պաշտոնական տվյալներով 3.788 (նիկելոնք զոհերի ամբողջական ցուցակը չեն հրապարակում, որպեսզի թաքցնեն իրական թիվը), իսկ իրականում՝ մոտ 5.000 զոհ ենք ունեցել: Տարբեր հաշվարկներով ունենք երկու տասնյակ հազարի հասնող վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկներ: Առաջիկա 20 տարիների համար բյուջեի չստացված մուտքերը և բյուջեի ծախսային բեռը զոհվածների ու վիրավորների համար հանրագումարում կկազմեն ավելի քան 4,5 միլիարդ դոլար: Եթե նյութական՝ ֆինանսական, տեսք տանք բոլոր կորուստներին ու ապագա կորցրած հնարավորություններին, ապա Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Ահա այսպիսի վնաս է հասցրել մեր երկրին Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է իսկական թալանը։Ավելին14:2828.05.22 -
Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆՄայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:Ավելին14:2428.05.22 -
ՀասարակականԱրշակունյաց պողոտայում շինության փլուզման հետևանքով կան տուժածներՄայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը (մոտ 7 քմ). կա 3 տուժած: Փրկարարները տուժածներին (Թ․ Մ․, Ա․ Հ․, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին14:1628.05.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում. Արամ ԳաբրելյանովՌուսաստանցի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։ Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։ Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիքնապահ»: Հավելենք, որ նշված բանկը համարվում է շվեցարական ամենից հուսալի «Private» բանկերից, որտեղ հաշիվ կարելի է բացել 1000 000 դոլարից սկսած:Ավելին14:1128.05.22 -
Իրավական16-ամյա պատանին ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակահարել է նրան16-ամյա պատանին ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակահարել է նրանԱվելին14:0128.05.22 -
ՔաղաքականԲերման է ենթարկվել «Դիմադրություն» շարժման մասնակից Հրանտ ԱվետիսյանըՎաղարշապատում այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկվել «Դիմադրություն» շարժման մասնակից, ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը։Ավելին13:5728.05.22 -
ԱշխարհԱրգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվելԱրգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Մայիսի 27-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Արգենտինա եկած Իսպանիայի բնակչի մոտ ի հայտ են եկել կապիկի ծաղիկին նմանվող ախտանիշներ: Թեստը դրական արդյունք է տվել: Նա մեկուսացվել է ու ստանում է համապատասխան բուժում: Իշխանությունների տվյալներով՝ վարակվածի հետ շփման մեջ գտնված անձանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան:Ավելին13:5128.05.22 -
ՀայաստանՍարդարապատն այդ համախմբման խորհրադանիշ է․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական խոսք է հրապարակել Հանրապետության օրվա առթիվ. «Մայիսյան հերոսական հաղթանակները ապացույցն են մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու և ազգային արժանապատվությունը փրկելու ունակության։ Սարդարապատն այդ համախմբման խորհրադանիշ է»։ Վաղ առավոտյան Սարդարապատի հուշահամալիրի դիմաց տեղադրվել է ծաղկեպսակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։Ավելին13:4428.05.22