Լրահոս

2022-06-06
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել
    Կիրակի պատարագի ժամանակ Նիգերիայի հարավ-արևմուտքում գրոհայինները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 50 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին: Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում: Ոստիկանությունը հետաքննում է հարձակման պատճառը: Նահանգապետ Արակունրին Ակերեդոլուն, ով այցելել է հարձակման վայր և հիվանդանոցներ, տեղի ունեցածն անվանել է մեծ սպանդ:
    10:30
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Մ-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում իր վարած Lada Niva 2121 Urban մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վոլոդյա Մ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215061/
    10:20
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար. ՌԴ ԱԳՆ
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի Not Arena թոք շոուի եթերում։ «Դուք խոսում եք ուղիներ բացելու, շփման հնարավորությունների մասին, բայց ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիան շրջապատող երկրները փակել են բնական օդային ուղին Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է մեկներ Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը։ Սա կապի ևս մեկ փակ ալիք է»,- ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ հաղորդակցությունների ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։ Ավելի վաղ սերբական Večernje novosti թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկներ Սերբիա։
    10:00
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
    Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:
    09:45
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները. Ագնեսսա Խամոյան
    Իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։ Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։ Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշանականներն արդեն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել է նա։
    09:30
    06.06.22
    Ավելին
2022-06-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ. Թևանյան
    Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Սեփական «շան որդու» սինդրոմը․ ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։ Հայաստանում դա սրությամբ է զգացվում։ Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։ Արևմուտքում հաշվում են, որ ինչ–ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։ Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։ Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։ Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ–ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ–ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ–30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։ Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ–ից և գնա ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5–րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։ Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։ Փաշինյանը 2018–ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ–պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։ Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։ Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։ Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։ Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։ Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։ Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։ Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները»,- գրել է նա։
    23:59
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքը վաճառողին շրջապատել են տասնյակ թիկնապահներ՝ մեկ երեխայի հետ նկարվելու համար․ Հենրիխ Դանիելյան
    Երկրի հարբեցող ղեկավարը,ով 5000-ից ավելի հերոսների ուղարկեց Եռաբլուր, հազարավոր ծնողների տունը Եռաբլուրը դարձրեց, այսօր մասնակցել է Երևանում կազմակերպված Գինու փառատոնին։ Այսօր հայրենիքը վաճառողին,ով անգամ իր շողքից է վախենում, շրջապատել են տասնյակ թիկնապահներ՝ մեկ երեխայի հետ նկարվելու համար։
    23:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում
    Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
    23:00
    05.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ռուսական զինանոցում դեռ շատ չօգտագործված միջոցներ կան». Պուտին
    Ռուս-ուկրաինական պատերազմում, ըստ էության, նոր շրջադարձ է խոստացել Վլադիմիր Պուտինը, եթե Արևմուտքը չչեղարկի հեռահար հրթիռների մատակարարումը Ուկրաինա: Դաշնության նախագահն ասել է, որ Կրեմլը գործի կդնի խոցման իր միջոցները: Պատերազմի 102-րդ օրը Դոնեցկում ուկրաինական հարվածներից մեկ երեխա ու 4 մեծահասակ է զոհվել, 2 տասնյակ մարդ վիրավոր է:
    22:45
    05.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ննջեցյալներին տեղափոխել են Բերձորի գերեզմանատնից. տունդարձի համար 8-ամյա Հովհաննեսը լացում է
    Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, որ մեկ ամիս հետո հնարավոր է ամբողջությամբ շահագործման հանձնվի Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտանքային ճանապարհը: 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված է, որ երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ: Այդ ճանապարհը կառուցում է Ադրբեջանը: Դրա շահագործումը կարող է նշանակել ամբողջ Քաշաթաղի շրջանի՝ Բերձոր քաղաքի, հարակից գյուղերի հանձնում թշնամուն, իսկ այնտեղ հիմա մեր հայրենակիցներն են ապրում:
    22:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդու իրավունքների պաշտպանն արդեն երկրորդ օրն է այդ դեպքերի առնչությամբ որևէ հայտարարություն չի արել. Բաբայան
    Հունիսի 3-ին Երևանում ոստիկանության կողմից կիրառվեց հատուկ միջոցներ, որի հետևանքով բեկորային ծանր վնասվածքներ ստացան տասնյակ քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ: Մարդու իրավունքների պաշտպանն արդեն երկրորդ օրն է այդ դեպքերի առնչությամբ որևէ հայտարարություն չի արել: Այն հսկայական գումարները, որ ծախսում ենք գոյություն չունեցող այդ կառույցը պահելու համար, ավելի արդյունավետ կլիներ, եթե ծախսեինք քաշած օղու փառատոն անցկացնելու համար: Կհավաքվեին տուրիստներ, որոնց այցի կգար Նիկոլ Փաշինյանը ու կնկարվեր հետները: Արայիկ Հարությունյանն էլ (մահաբերի աշխատակազմի ղեկավարը) կնստեր մի ծառի տակ ու ֆեյսբուքում կգրեր, թե որքան լավն է իրենց իշխանությունը:
    22:15
    05.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևի «պատմական արդարությունը» ուզում է Հայաստանից պոկել Սյունիքը
    Արցախի ու Հայաստանի նկատմամբ Իլհամ Ալիևի հավակնությունները հաջողության չեն հասնելու, հայտարարել է Դիմադրության շարժումը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին թվիթներից մեկին, որտեղ Իլհամ Ալիևը գրել է, թե իբր 1920-ին պատմական անարդարություն է եղել ու այսպես կոչված Արելյան Զանգեզուրը բաժանել են Ադրբեջանից:
    22:00
    05.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Համերաշխությունից՝ բևեռացում քայլ արածները. աննախադեպ ատելություն ու զայրույթ՝ Հայաստանում
    «Վերջին մեկ ամսում հնչած ատելության խոսքի հետևանք», այսպես են մեկնաբանում հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցածը որոշ իրավապաշտպաններ ու իշխանության ներկայացուցիչներ: Նրանք կարծում են, որ Դիմադրության շարժման հանրահավաքների ընթացքում է հնչում անհանդուրժողականության քարոզ:
    21:45
    05.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պատերազմի բեկորները գլխում» Հայկազին ոստիկանները բռունցքներով են հարվածել
    «Աննախադեպ բռնություններ», Հայաստանի Հելսինկյան կոմիտեն է այսպես որակել ոստիկանների գործողությունները Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում: Համացանցում ամեն օր նոր կադրեր են հայտնվում, թե ինչպես են ոստիկանները հարվածում, նվաստացնում բերման ենթարկվող, դիմադրություն ցույց չտվող քաղաքացիներին: Այդ տեսարանները թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում նայել, քանի որ դաժանության այդպիսի դրսևորումների վրա աչք փակել չեն կարողանում անգամ ոստիկանները, և փորձում են կանխել գործընկերոջ ենթադրյալ հացնագործությունը:
    21:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մելիքգյուղ գյուղի հարակից սարի վրա այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ
    Հունիսի 5-ին, ժամը 17։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի ձախակողմյան հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 13 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մելիքգյուղ գյուղի հարակից սարի վրա։ Այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ:
    20:45
    05.06.22
    Ավելին