Լրահոս

2022-06-05
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը սպառնացել է Ուկրաինայում հարվածել նոր օբյեկտների
    «Եթե ​​արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարեն ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ռուսական զորքերը կսկսեն հարվածներ հասցնել նոր թիրախներին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը թողարկվել է կիրակի օրը՝ հունիսի 5-ին։ «Եթե դրանք (ավելի մեծ հեռահարության հրթիռներ-խմբ.) մատակարարվեն, մենք դրանից համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք մեր զենքերը, որոնք բավականաչափ ունենք՝ հարվածելու այն օբյեկտներին, որոնք դեռ չենք խոցել»,- ասել է Պուտինը։ Բազմակի արձակման հրթիռային համակարգերը (РСЗО), որոնք ԱՄՆ-ը նախատեսում է մատակարարել Կիևին, ըստ Պուտինի, «հիմնականում ոչինչ չեն փոխում», քանի որ նմանատիպ համակարգերն արդեն եղել են ուկրաինական բանակի սպառազինությունում: Նրա խոսքով՝ մինչ ռուսական ներխուժման սկիզբը Ուկրաինան շահագործման մեջ ուներ 515 նման համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել է։Նույնը վերաբերում է նաև հրետանու և անօդաչու սարքերի մատակարարմանը, կարծում է նախագահը։«Կան նաև անօդաչու թռչող սարքեր,ոորնք օգտագործվում են ի սկզբանե, բայց միայն այնտեղ, որտեղ չկա հակաօդային պաշտպանության համակարգեր…տասնյակները ոչնչացվել են», – ասում է Պուտինը: «Ընդհանուր առմամբ, զենքի լրացուցիչ մատակարարումների շուրջ այս ամբողջ աղմուկը, իմ կարծիքով, միայն մեկ նպատակ ունի՝ հնարավորինս ձգձգել զինված հակամարտությունը»,- կարծում է Կրեմլի ղեկավարը։ Հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել սահմանափակ քանակությամբ «ավելի առաջադեմ միջին հեռահարության հրթիռային համակարգեր», որոնք «հնարավորություն կտան ավելի մեծ ճշգրտությամբ խոցել մարտադաշտի հիմնական թիրախները»։ Այս մատակարարումները կկազմեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր տրանշի՝ 700 միլիոն դոլարի չափով, որը ներառում է նաև ուղղաթիռներ, Javelin հակատանկային համակարգեր և մարտավարական մեքենաներ: Նաև՝M142 HIMARS շարժական հրթիռային կայաններ (բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգ)՝ օգտագործելով մինչև 80 կմ հեռահարության ճշգրիտ կառավարվող զինամթերք: Տեսականորեն դրանք կարող են հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։
    20:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է Երևանի կենտրոնում գործող ռեստորան
    Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է Երևանի կենտրոնում գործող ռեստորան (լուսանկարներ)
    20:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդներ Վարազդատ Լալայանը ԵԱ-ի արծաթե, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիրներ են
    Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ անգամ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը` 240 կգ: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժության ժամանակ ևս երկու հաջող փորձ ունեցավ (202 կգ, 210 կգ) և նվաճեց «փոքր» բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մինասյանը միայն մեկ հաջող փորձ ունեցավ` 236 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում 6-րդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էրնվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժությանարծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդԴավիթՀովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգքաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: 109կգ քաշային Արսեն Մարտիրոսյանն էլ բրոնզե նվաճել իր քաշային կարգում:
    19:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորավանքի խաչմերուկում բախվել են դատապարտյալին տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու Mercedes-ը
    Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանքի խաչմերուկում, բախվել են Mercedes մակնիշի և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ոստիկանական УАЗ-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215043/
    19:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Բենջամին Բաթոնի» էֆեկտը. գիտնականները կարող են ետ շրջել մկների տարիքը
    Հարվարդի բժշկական դպրոցում մոլեկուլային կենսաբան Դեյվիդ Սինքլերը ծեր մկներին երիտասարդացնում է: Օգտագործելով սպիտակուցներ, Սինքլերը և նրա թիմը մկների ցողունային բջիջի շնորհիվ երիտասարդացրել են ծերացած բջիջները: Այս թիմի առաջին հայտնագործությունը դեռ 2020 թվականին այն էր, որ վերականգնել էին վնասված ցանցաթաղանթով ծեր մկների տեսողությունը: «Դա շարունակական ​​զրոյացում է, մենք կարծում ենք, որ այդ գործընթաց կարող է կիրառվել ամբողջ օրգանիզմի կենսաբանական տարիքը հետ պտտելու համար», – ասում է Սինքլերը, ով վերջին 20 տարվա ընթացքում զբաղվում է մարդկային օրգանիզմի երիտասարդացման ուսումնասիրությամբ: «Եթե մենք հետ ենք պտտում տարիքը, ապա օրգանիզմը չպիտի հիվանդանա: Մենք այսօր ունենք տեխնոլոգիա, որը կարող է պարգեվել 100 տարվա կյանք՝ առանց քաղցկեղի, սրտի հիվանդության և Ալցհեյմերի հիվանդության: « Թեև ժամանակակից բժշկությունը զբաղվում է հիվանդություններով, այն չի անդրադառնում հիմքում ընկած պատճառին, որը շատ դեպքերում ծերությունն է», – ասել է Սինքլերը: «Մենք գիտենք, որ երբ մենք երիտասարդացնում ենք մկան ուղեղը, ծերացման հետևանքով առաջացող հիվանդություններն այնուհետև անհետանում են: Հիշողությունը վերադառնում է, այլևս դեմենցիայի ռիկս չկա»: «Ես հավատում եմ, որ ապագայում ծերացումը հետաձգելը լավագույն միջոցը կլինի մեզանից շատերին պատուհասած հիվանդությունների բուժման համար»,- ավելացրել է Սինքլերը:
    19:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միևնույն է՝ քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նվաղում, և մենք էլի եկանք. Լիլիթ Գալստյան
    ՄԵՆՔ Մենք էլի եկանք, մենք էլի շատ էինք, գուցեև՝ ավելի շատ։ Բայց կարևորը մեր աչքերի վճռականությունն է, համոզումը, պայքարի արդարությունը։ Այդ համոզումը պետություն ունենալու պաշտամունքից է սնվում, թև առնում մեր տրորված ու գետնատարած արժանապատվությունը վերականգնելու անխուսափելիությունից։ Այլապես ապրել չի լինի․ քամված, փսորած, անգո, անել ճանապարհներում, ինքնասպան ատելության ճիրաններում հերիք հյուծես մեզ ու երկիրը։ Մենք ուզում են ուղղել մեր բեկված ոշնաշարը, գտնել մեր իսկական կերպը, ուզում ենք արժանի լինել մեր նահատակներին։ Պարզապես ուզում ենք հանգիստ խղճով նայել մեր երեխեքի աչքերին։ Մենք չենք կարող կորցնել այն, ինչը մեր էությունն է, մեր ինքնությունը, մեր գոյության իմաստը։ Իսկ դու չկաս։ Ոստիկանին սարքել ես դահիճ, իսկ դու չկաս։ Քո փոխարեն վահանն ու մահակն են, ժամկետանց նռնակը, սողացող անգրագետ, անհայրենիք ու անսուրբ մի մանկուրտ, որն արձակում է նռնակը, ժամկետանց հատուկ միջոցը՝ գիտենալով, որ առջևում կանգնած ժողովրդի մեջ իր քույրը, որդին, հարևանը կամ սիրած աղջիկը կարող են լինել։ Դու չես սիրում քո ժողովրդին, դու ոչինչ չես սիրում, դու սիրել չգիտես, դու շիդար ես, ու քո կույր ատելությունը հանձնարարել ես կուրացած ու տգետ մի հաճկատարի, որը կարող է ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում գետնին գցել ու ոհմակով հարձակվել։ Բայց միևնույն է՝ քո վահանների կապարե սառնությունից մեր սերը չի սառչում, քո մահակների վայնասունից մեր արդար ձայնը չի խլանում, քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նվաղում, քո սապոգների բիրտ հարվածներից մեր երթը չի ընկրկում, քո բռունցքներից մեր համոզումը չի նահանջում։ Մերը լույսն է, ԼՈՒՅՍ-ը․․․ Իսկ դու չկաս, քո փոխարեն հավաքական գորշ մի բան է, խառը մի զանգված՝ ոստիկան պայմանական անունով։ Մերը երկիրն է, մերը պատիվն է, մերը հավերժականն է։ Հ․Գ․ Երեկ, երբ Դեմիրճյան փողոցում ոստիկանական հարձակումից մեկ վայրկյան առաջ հայտնվել է վահանների բազմաշար պատի ու ժողովրդի արանքում, հայացքս որսած սաղավարտի տակից միայն աչքերը բացահայտող մի ոստիկան ու սրտացավ ձայնով ասաց, - Շուտ, շուտ հեռացեք Տկն․ Գալստյան, հիմա ճզմելու ենք ձեզ․․․ Ու գուժեցին մահակների միահամուռ հարվածները վահաններին․․․ Թմբկահարվող այս գուժկան շաչյունն ամեն անգամ ինձ հիշեցնում է Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Այն գրվել է ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադում, իսկ մենք ՏԱՆՆ ենքմ մեր ՏԱՆԸ։ Այսօր մենք էլի այնտեղ էինք, մեր երթն էլի լուսվոր էր, մարդիկ սիրուն էին, չհոգնող, չընկրկող, ձիգ, համոզված։ Հ․Գ․ Այսօր, ՁՊՎ-ում գտնվող մեր բոլոր ձերբակալվածները մեկ բան էին ասում՝ նահանջել չկա․․․
    19:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհի 27 ոչ էնդեմիկ երկրներում գրանցվել է կապկի ծաղկի 780 դեպք
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է մարդկանց շրջանում կապկի ծաղկի վարակի 780 հաստատված դեպքերի մասին, վարակ հայտնաբերվել է 27 ոչ էնդեմիկ երկրներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: ԱՀԿ-ի հայտարարության համաձայն ՝ մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը կազմակերպությունը տեղեկություններ է ստացել "ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 անդամ պետություններում կապկի ծաղկով հիվանդանալու 780 լաբորատոր հաստատված դեպքերի մասին»: «Սա 523 լաբորատոր հաստատված դեպքով (+203%) ավելացում է ցույց տալիս հիվանդության բռնկման մասին մայիսի 29-ի հաղորդագրությունից հետո, երբ ընդհանուր առմամբ գրանցվել է 257 դեպք»,- հայտնել են կազմակերպությունում: Նշվում է, որ հունիսի 2-ի տվյալներով՝ ոչ էնդեմիկ երկրներում կապկի ծաղկի հետ կապված մահեր չեն գրանցվել, սակայն շարունակում են հաղորդագրություններ ստացվել էնդեմիկ երկրներից մահվան ելքերի մասին: Ինչպես ընդգծել են ԱՀԿ-ում, այժմ գլոբալ մակարդակում հանրային առողջապահության համար ռիսկը գնահատվում է չափավոր: Կազմակերպությունը հայտնել է ԱՀԿ-ի անդամ պետություններին աջակցության ուղեցույցի մշակման մասին, որը կներառի համաճարակային հսկողության, լաբորատոր ախտորոշման և թեստավորման, կապկի ծաղկի դեպքերի հետաքննության և շփումներին հետևելու, ինչպես նաև պատվաստումների և իմունացման ոլորտները:
    18:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի Զինված ուժերը Կիևի մատույցներում ոչնչացրել են եվրոպացիների կողմից մատակարարված T-72 տանկերն ու զրահատեխնիկան
    Ռուսաստանի Զինված ուժերը Կիևի մատույցներում ոչնչացրել են եվրոպացիների կողմից մատակարարված T-72 տանկերն ու զրահատեխնիկան: Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մոտ խոցել է ուկրաինական Ան-26 ռազմական ինքնաթիռ, 10 անօդաչու թռչող սարք, որսացել է երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 189 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1114 անօդաչու թռչող սարք, 330 հակաօդային պաշտպանության համակարգ, 3416 տանկ, 1778 դաշտային հրետանի և ականանետ։
    18:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է. փաստաբան
    Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
    18:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ
    Անչափահաս Աղասի Խաչատրյանին առևանգել են հոր աչքի առաջ և տարել անհայտ ուղղությամբ։ Yerevan.Today-ը մանրամասներ պարզեց անչափահասի հորից` Ալբերտ Խաչատրյանից։ «Երեկ հանրահավաքից հետո անչափահաս որդուս առևանգել են, տուն էինք վերադառնում, երեխես հետ ա ընկնում, հետ եմ նայում՝ ինչ-որ մարդկանց հետ զրուցում է, մի 6-7 հոգի, ու չեն թողում մոտենանք, ասում են՝ թե բա Քննչականից ենք, չմոտենաք, բան կա ճշտելու։ Մեզ 5 րոպե հեռու են պահում, հետո՝ բա տանում ենք Զեյթունի բաժին։ Ոչ ներկայանում են, ոչ փաստաթուղթ են ցույց տալիս, երեխուն դնում են ավոտն ու գնում, ասում են կգաք ընդեղ՝ կասենք։ Գնում ենք։ Պարզվում ա՝ Զեյթունի բաժնում բան չկա, ոչ զանգ, ոչ էլ մարդ են բերել։ Ժամ ու կես երեխուն ման գալուց հետո, ասում են, որ իրան տարել են քննչական։ Գնում ենք էնտեղ»,- պատմեց Ալբերտ Խաչատրյանը։ Դեպքը եղել է նախորդ օրը՝ Կառավարական ամառանոցի մոտ, երբ ոստիկանները դաժանաբար սկսել էին հարվածել ցուցարարներին։ Անչափահասը տեսնելով, թե ինչպես են աղջիկներին, կանանց հարվածում, քաշքշում, 2 պլաստիկ շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ։ Անչափահասի հայրը նշում է․ «Իմ տղեն գազան չի, իմ տղեն խելամիտ, հասյացող տղա է, Մոնթե Մելքոնյանի լավագույն ուսանողը։ Ինքը վարժարանին ենքան գովասանագրեր ու գավաթներա բերել, որ ոչ մի ուսանող չի բերել։ Ըմբիշ է, Հայաստանի պատիվը արտասահմանում բարձր պահող։ Էդ մարդն ասում ա՝ ես չեմ ուզում, որ իմ ապագա սպան թուրք լինի։ Շատ սխալ է արել, որ ոստիկաններրի կողմը շիշ է նետել, բայց ասում է՝ մեր ու աղջիկ էին գցել քացու տակ, ծեծում էին, ես չէի կարող անտարբեր մնալ։ ։ Իսկ իրեն ծեծել են վերին աստիճանի, նկարներով, փաստերով կա, դաժանաբար են ծեծել, վահաններով են ծեծել, բայց մի հատ բողոքելու չի գնացել։ Շորերին ոստիկանների բատինկաների տեղեր կար»։ Անդրադառնալով Աղասի Խաչատրյանի առևանգելուն, հայրը նշեց․ «Նենց տակտիչնի տարան, մենք էլ չկողմնորոշվեցինք։ Փաստաբաններին ահագին սպասեցնել են տվել, որ անչափահասից կորզեն ինչ պետք ա, նոր թողեն փաստաբաններին ներս։ Սպասում ենք դատին, 2 շիշ շպրտելու համար պետք ա պարտադիր դատեն, իր ապագան խորտակվի, 2 ախպոր ապագան էլ խորտակվի, որ իրանք դառնան թուրքերի համար գառ պահող։ Ես որ էսօրվա ղեկավար կլյաուզնիկի պես լինեի, սաղին դատի կտայի։ Բայց ինքը Աստծու կողմից դատաստան հաստատ կստանա»։ Հարցին, թե ինչու էին գնացել կառավարական ամառանոցի մոտ, Ալբերտ Խաչատրյանը ասաց․ «Չենք գնացել մենք խուլիգանության, չենք գնացել խանութ կոտրելու, օղի գղանալու, մենք գնացել ենք զուսպ ու հանգիստ բացատրելու, որ՝ հեռացիր։ Մենք չենք ուզում, որ կարմիր ու սև բերետավորները մեր փոխարեն որոշեն, որ մենք պիտի ոչխար պահենք թուրքի առաջ։ Ես 44 օր առաջնագծում եմ եղել, որ թուրքն իմ տուն չգա, բայց մի գրչի հարվածով տվել են էդ ամեն ինչը, ես չեմ կարում դա հասկանամ»։
    18:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին
    Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը , հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով սոցցանցերի լուսանկարին։«Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը ժամը 18.00-ի սահմաններում: Ըստ կայքի, կայծակը հարվածում է աշտարակին տարեկան միջինը հինգ անգամ։ Նշվում է, որ դա ոչ մի կերպ չի վնասում նրան և վտանգ չի ներկայացնում բնակչության համար։ Ֆրանսիայի Ռուեն քաղաքում շաբաթ օրը՝ հունիսի 4-ին հորդառատ անձրևների պատճառով երեսուն տարեկան մի կին է մահացել: Հորդառաը անձրևաջրեը քշել էին կնոջը, հայտնում է France Bleu ռադիոկայանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ երեկոյան ամպրոպի պատճառով Ֆրանսիայում հինգ հազար մարդ մնացել էր առանց էլեկտրականության ։ Ֆրանսիայի հյուսիսից հարավ-արևմուտք ընկած 65 դեպարտամենտներում օդերևութաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ամպրոպների, անձրևների և քամու ուժեղ պատճառով։
    17:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու կողմնակի ոստիկաններ բռունցքներով հարվածում են բերման ենթարկվող ցուցարարին․ Բաբայան
    ստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ:Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը․ «Հաղորդում հանցագործության մասին Ոստիկանի համազգեստով երկու տականք հանցագործ բերման ենթարկվող քաղաքացուն, ում թևերից բռնել են այլ ոստիկաններ, հասցնում են հարվածներ: Բերման ենթարկող ոստիկաններն այդ տականք հանցագործներին ասում են՝ «ապուշ, մի արա»: Դատախազությունից պահանջում եմ անհապաղ հարուցել քրեական գործ և ձերբակալել կադրում երևացող տականք հանցագործներին»:
    17:30
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Մանվել Հարոյանի վարած Opel մակնիշի և 25-ամյա Վահե Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/05/1215007/
    17:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով․ Ռուբեն Մելիքյան
    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր - 104 (!) քննիչից կազմված քննչական խումբ!!! Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով։
    17:00
    05.06.22
    Ավելին
  • Իրավական
    Փաստաբանին և պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահասին
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանին և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, Հատուկ քննչական կոմիտեում անցնող գիշեր, թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահաս Աղասի Խաչատրյանին։ Անչափահաս Աղասի Խաչատրյանը 17 տարեկան է, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2֊րդ կուրսի սան։ Ըստ տեղեկությունների՝ Աղասի Խաչատրյանին ուզում են կալանավորել։
    16:45
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանների հանցագործությունը՝ բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանի հանդեպ
    ՅԴ կամավորական 3-րդ վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի՝ 44-օրյայի առաջին իսկ օրերից գտնվել է առաջնագծում՝ մասնակցելով Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։ Հայկազ Հարությունյանը նույն դիրքերում է գտնվել նաև նոյեմբերի 9-ի դավադիր հայտարարությունից շաբաթներ անց։ Մարտական գործողությունների ժամանակ նա ստացել է գլխի բեկորային վնասվածք. նրա գլխից բեկորը հեռացրել են ամիսներ անց՝ 2021 թ. հունիսին՝ վիրահատության միջոցով։ Որպես պատվախնդիր գործիչ՝ Հայկազ Հարությունյանն առաջին իսկ օրվանից մասնակցում է «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաներին։ Ստորև բերվող տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից ոչ միայն ապօրինի կերպով բերման ենթարկում հունիսի 3-ի երեկոյան խաղաղ երթին մասնակցող Հայկազ Հարությունյանին, այլև բերման ենթարկելիս դիտավորությամբ հարվածներ հասցնում նրան։ Նշված դեպքին արձագանքել է նաև փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով. «Եթե որևէ իրավաբան իրեն թույլ կտա ասել, որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չտվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառող այս երկու ոստիկանների արարքներում հանցակազմ չկա, ուրեմն ոչ թե իրավաբան է, այլ ……. է (նրան ցանկացած վիրավորական բնութագիր հասնում է)»։ Yerkir.am-ը տեղեկացավ նաև, որ կատարվածի առիթով հաղորդում է ներկայացվելու հանցագործության մասին՝ Փաշինյանի իշխաության հանցավոր հրահանգները կատարող նշյալ ոստիկաններին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Հ․Գ․ Վիրակապով լուսանկարը՝ 44-օրյայի ժամանակ գլխի շրջանում բեկորային վիրավորում ստանալու օրերին։
    16:30
    05.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Հնդկաստանում պահեստում հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի
    Առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը՝ վիրավորվել Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չիտագոն քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է India TV-ն։ Ինչպես հեռուստաալիքին հայտնել է Chattagram բժշկական քոլեջի պետական ​​հիվանդանոցի ոստիկանը, «այս պահին դիահերձարանում 40 դի է ստացվել»։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան, մոտ երկու ժամ անց հրդեհի վայրում ուժեղ պայթյուն է լսվել, երբ կրակը, իբր, հասել է քիմիական նյութերի տարաներ, որից հետո կրակը տարածվել է մեծ տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցում է առնվազն 19 հրշեջ ստորաբաժանում։ Ըստ բժիշկների՝ տուժածների մեծ մասը ստացել է թեթև և միջին ծանրության այրվածքներ, սակայն մի քանի հոգու վիճակը գնահատվում է ծանր։
    16:15
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեաիրավական գնահատականի արժանի ևս մեկ տեսագրություն․ Րաֆֆի Ասլանյան
    Նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսագրություն՝ մակագրելով․ «Քրեաիրավական գնահատականի արժանի ևս մեկ տեսագրություն, թեև վստահ եմ, որ ոչ մի ոստիկան չի կալանավորվելու, քանի որ դա մյուսներին կստիպի հրաժարվել ցուցարարներին ծեծի ենթարկելու պետական պատվերը կատարելուց…»։
    16:00
    05.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավտովթար՝ Կուբանում. մահացել է 4 մարդ, 11 մարդ դեռևս հիվանդանոցում է
    Հունիսի 4-ի առավոտյան Կուբանի Տեմրյուկի շրջանի Գոլուբիցկայա ստանիցայում ավտոբուս է վթարվել. 4 մարդ զոհվել է, 19 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է Կուբանի Новости-ն։ Տեղեկացվել է, որ երթուղային ավտոբուսի վարորդը, որը շարժվել էր Տեմրյուկի Պերեսիպ գուղից, գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ծառին։
    15:45
    05.06.22
    Ավելին