Լրահոս

2022-06-06
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ճգնաժամ չկա, չկա ճգնաժամ»․ ամեն օր երեք անգամ կրկնում է յուրաքանչյուր ՔՊ-ական․ Քրիստինե Վարդանյան
    Հասել ենք այնտեղ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հպարտանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը կարողացել է «այցելել» փառատոն: «Ճգնաժամ չկա, չկա ճգնաժամ» ամեն օր քնելուց և հաց ուտելուց առաջ` երեք անգամ կրկնում է յուրաքանչյուր քպական:
    13:13
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլը երկու օր առաջ մասնակցել է այ էս ճանապարհի բացմանը, որը փակ է և չի շահագործվում․ Հրանտ Ավետիսյան
    «Նիկոլը երկու օր առաջ մասնակցել է այ էս ճանապարհի բացմանը, որը փակ է և չի շահագործվում»։
    13:05
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում
    Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։
    12:56
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաշթառակ գյուղի խաչմերուկում բախվել են Toyota Highlаnder-ն ու «06»-ը, մեկ հոգի մահացել է
    Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-նոյեմբերյան ավտոճանապարհի՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215073/
    12:48
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չորս ոստիկանի կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված պաշտպանյալս ազատ արձակվեց․ Վահե Եփրիկյան
    Դատավոր Ռ. Մարիկյանի նախագահությամբ` դատարանը հրապարակեց պաշտպանյալիս` ոստիկանության չորս աշխատակիցների կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված Վահե Հարությունյանի ձերբակալման դեմ ներկայացրածս բողոքի ու քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը. բողոքս բավարարվել է, քննիչի միջնորդությունը մերժվել։ Շնորհակալություն Դատարանին արդարացի դատական ակտի համար։
    12:42
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի դեմքը նաև Դանիելն է, արևմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար․ Խամոյան
    Պատկերացնո՞ւմ եք, Դանիելը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության(ձեւի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը՝ լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաեւ Դանիելն է, արեւմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար։ Քանի որ ջանք չեն խնայել թեման մանիպուլյացնելու (ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ գրածս իրականություն է) եւս մեկ անգամ փաստում եմ՝ Նիկոլը ունի որոշում ոստիկանական ուժերով հարմար պահ գտնել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ հավաքելու Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Բայց մենք զգոն ենք եւ ամուր!
    12:36
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Բյուրականի անտառապետության տարածքում 25 օր խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը
    Սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ: Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
    12:22
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանական ուժերի կուտակում՝ Բաղրամյան փողոցում
    Վաղ առավոտից ոստիկանական ուժերի կուտակումներ են Բաղրամյան փողոցում: Տասնյակի հասնող ավտոբուսներ են տեղակայված Ազգային ժողովի հարակից տարածքում:
    12:19
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք, մահեր չեն արձանագրվել
    Հայաստանում մայիսի 30-ից հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 հազար 006 դեպք, 412 հազար 621-ը` առողջացման, 8625-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 76 բուժառու: Կատարվել է 10 հազար 329 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 109 հազար 931-ի:
    12:11
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևի օգնականը այցով գտնվում է ԱՄՆ-ում
    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ սպասվում է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Տեղական ԶԼՄ-ների համաձայն՝ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ Պետքարտուղարությունում և փակ կլինեն մամուլի համար:
    12:00
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանում 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձիք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    11:47
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առանց կուռքի Հայաստան․ Վահե Հովհաննիսյան
    Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։ «Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։ Հայաստանն առանց կուռքի բանաձևը հետպատերազմյան Հայաստանի՝ իմ պատկերացրած մոդելն է։ Որտեղ արժեք կլինի ոչ թե կառավարման համակարգի գլխին հայտնված անձը, այլ գիտելիքը, պետական և հանրային ինստիտուտները, հասարակական հարաբերությունների նոր որակը, պետական մտածողությունը, ազատ մտածողությունը և այլն։ Կուռքն իր շուրջ մագնիսի պես ձգում-հավաքում է անպիտան մարդկանց՝ իրենց մանր շահով առաջնորդվող, որոնք հանուն կուռքի երկարակեցության պատրաստ են ամեն ինչի և կարող են ոտնահարել ցանկացած արժեք։ Եթե կասեն, որ հիմա նման բաների մասին խոսելու ժամանակը չէ, չհավատաք։ Հիմա է հենց դրա ժամանակը։ Կուռքը ջարդեց մեր պետության ողնաշարը, ու հիմա մենք վերածվել ենք Պաղեստինի նման մի միավորի՝ կիսապետության։ Բայց վերականգնումը նախորդ 28 տարվա մոդելին վերադառնալը չէ։ Ամենևին։ Ու հենց հիմա´ է ժամանակը՝ նոր տիպի Հայաստանի, ժամանակակից Հայաստանի մասին բարձր խոսելու։ Մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ այս վիճակից ելքը նախա2018-ի Հայաստանը չէ. դա ուղղակի հնարավոր չէ՝ օբյեկտիվորեն և պատմականորեն։ Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: Այդպես մենք ավելի գրագետ կմեղմենք թուրքական գործոնի վտանգը ավելի հեշտ կհաղորդակցվենք հանրության հետ, և ավելի հեշտ կհասնենք Նիկոլի իշխանության հեռացմանը։ Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակությունը, այդ ժամանակ քաղաքացին կկարողանա տեսնել թե՛ համապետական, և թե՛ իր ընտանեկան օրակարգը: Այս փուլում Հայաստանին պետք է կարող ուժերի հավաքական. մեզ պետք է սոլիդ և կոնսոլիդացված իշխանություն, դա պետք է լինի մեր պոտենցիալի հավաքականը: Չխաբենք մեզ, թե Նիկոլից հետո խնդիրները լուծվելու են հեշտ և հաջողությամբ։ Սրա մասին նույնպես պետք է բաց ասել։ Նիկոլի հեռացումը նոր էջի հնարավորությունն է միայն։ Դրանից հետո մեզ սպասում են բարդ բանակցություններ հակառակորդների և բարեկամների հետ, դժվար որոշումներ, արժանապատիվ խաղաղության բարդ ճանապարհ, տնտեսության դժվար զարգացում և այլն։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է հիմա՝ պայքարի այս փուլում հարևաններին և խնդիրներին վերաբերող հայտարարություններում լինել զուսպ և հավասարակշիռ։ Պայմանական ասած՝ Մախլուտոն հետաքրքիր է որպես պատմական կերպար կամ երգի հերոս, իսկ որպես պետական մտածողության և ռեալ-պոլիտիկի գործոն, այն այս պահին անելիք չունի։ Կարծում եմ շարժումը ունենալու է չդադարող, վերափոխվող բնույթ. այն կախված չէ վրաններից կամ երթերի թվից, այն պայմանավորված է ազգային և պետական վերածննդի իդեայով։
    11:41
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած «Բեզուարյան» այծ
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով: 
    11:28
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահակ Վարդանյանը նշանակվել է Մետրոպոլիտենի տնօրեն
    «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նոր տնօրենն է Սահակ Վարդանյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը սկսելով՝ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և շնորհավորեց նրան: Հունիսի 3-ին քաղաքապետի №2025-Ա որոշմամբ Սահակ Վարդանյանը նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
    11:21
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Bon Jovi ռոք խմբի հիմնադիր անդամ ու բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը
    70 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Bon Jovi լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկն ու խմբի առաջին բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը։ Երաժշտի մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է խմբի թվիթերյան էջում։
    11:15
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում օտարերկրացիների միջև զինված բախում է տեղի ունեցել․ կան վիրավորներ
    Թուրքիայի Ստամբուլի մարզի Էսենյուրթ քաղաքում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջև։ Ինչպես հաղորդում է A Haber հեռուստաալիքը, բախման հետևանքով կան վիրավորներ։ «Ստամբուլյան Էսենյուրթում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջև զինված բախման ժամանակ վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկը՝ ծանր: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել», - հայտնում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդումն ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածներից երեքն առաջին բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել են։
    11:07
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զապորոժիեի մարզի գրեթե 60%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է. Զելենսկու գրասենյակ
    2022 թվականի հունիսի դրությամբ Զապորոժիեի մարզը գրեթե 60%-ով օկուպացված է ռուսական զորքերի կողմից
    11:00
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 8 հազար 404 մարդ
    այաստանում կորոնավիրուսի դե ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 8 հազար 404 մարդ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Միայն առաջին դեղաչափով արվել է 127 հազար 40 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 55 հազար 855 մարդ:
    10:55
    06.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնության մեդալների հաշվարկում երրորդն է
    Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ): Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ): Այս առաջնության բրոնզե մեդալներին արժանացան Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): «Փոքր» արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը: Կանանց հավաքականը ոչ մի մեդալ չունի:
    10:48
    06.06.22
    Ավելին