Լրահոս
2026-02-12
-
ՔաղաքականԽցանի նման դուրս են շպրտվելու. իշխանության վախերը՝ ընտրություններից առաջԷջմիածնի ընտրություններից հետո ձերբակալությունների նման օրինակներով է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հակադարձում Նիկոլ Փաշինյանին, թե իրենք ընտրակեղծիքներ չեն անում: Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ եթե համարենք, որ Փաշինյանի թիմը չի կեղծում ընտրությունները, հաստատ է, որ նրանք խմբագրում են ընտրությունների արդյունքները, ազատազրկում ընդդիմադիրներին, որոնք հաղթել են ընտրություններում կամ շատ ձայներ հավաքել:Ավելին22:5012.02.26 -
ՔաղաքականՀիմա նույն մարդիկ փորձում են «օրինականության» դիրքերից գնահատել Սամվել Կարապետյանի թեկնածությունը․ Մամիկոն Ասլանյան«Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, քաղաքացիական, ընտրական , ՏԻՄ ու այլ օրենսդրության մանիպուլյատիվ ու հակաօրինական սելեկտիվ մեխանիզմներ, որոնց նկարագրությունը նույնիսկ գործող իրավական խոսույթի շրջանակում հնարավոր չէ տեղավորել։Ավելին22:4212.02.26 -
ԱրցախՄեզ խաբեցին, պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը չլուծեցին․ Նժդեհ Իսկանդարյան«Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին ևս ներկայացվել է հարցը, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին խոսել են այդ մասին, բայց խնդիրը, չգիտես ինչու, այդպես էլ չի լուծվում։ Եթե անցած տարի մեզ հետ բանակցություններ եղան, խոստումներ տվեցին, այս տարի այդ մասին քննարկումներ անգամ չկան։ Մեզ այլ բան չի մնում, քան հանրային հնչեղությամբ փորձել ներազդել։ Մարդիկ իրենց այս և այլ խնդիրների մասին Արցախի ներկայացուցչությունում են խոսում։ Վաղը ես պատրաստվում եմ այցելել մի ընտանիքի, որը 3 ամսական երեխայի հետ ապրում է ծայրահեղ պայմաններում, նույնիսկ ժամանակավոր կացարան չունեն։ Այս ամենը հանրայնացվում է, որովհետև այլ ելք չի մնում։ Եվ որ ամենակարևորն է, պիտի էլի ու էլի բարձրաձայնենք մեր իրավունքների մասին, անկախ այն հանգամանքից, որ իշխանությունը համարում է այդ հարցը փակված»։Ավելին22:3012.02.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն կարծում է, որ կարող են պայմաններ ստեղծվել Իրանի հետ լավ գործարքի համարԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ կարող են ստեղծվել հանգամանքներ Իրանի հետ ԱՄՆ-ի լավ համաձայնության հասնելու համար: Նա այս հայտարարությունն արել է Վաշինգտոնից մեկնելուց առաջ, որտեղ նախօրեին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հանդիպումը հիմնականում կենտրոնացած էր Իրանի հետ բանակցությունների վրա: Կարծում եմ, որ Թրամփի ստեղծած պայմանները կարող են պայմաններ ստեղծել Թեհրանի հետ լավ համաձայնագրի հասնելու համար», - ասաց Նեթանյահուն: Վարչապետի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։ Նեթանյահուն նշել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ «ընդհանուր թերահավատություն է հայտնել Իրանի հետ ցանկացած համաձայնագրի բնույթի վերաբերյալ», սակայն «ասել է, որ եթե իսկապես համաձայնություն ձեռք բերվի, ապա այն պետք է ներառի տարրեր, որոնք չափազանց կարևոր են Իսրայելի համար»: «Խոսքը միայն միջուկային ծրագրի մասին չէ։ Դրանք նաև բալիստիկ հրթիռներ են և իրանական վստահված անձինք տարածաշրջանում», - պարզաբանել է նա։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Գազային և ամբողջ տարածաշրջանին։Ավելին22:1612.02.26 -
ԻրավականՑավերից գանգատվող Վարդան Ղուկասյանը չի գնացել դատարան. նրան հարկադրաբար կներկայացնե՞նԳյումրիի քաղաքապետի գործով դատական նիստին այսօր ներկա չի եղել Վարդան Ղուկասյանը: Նա դիմում-բողոք է ուղարկել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս դատին մասնակցել: Դատը հետաձգվել է՝ հաջորդ նիստը նշանակվել վաղը։ Դատարանը որոշել է, որ եթե Ղուկասյանը վաղը չներկայանա դատին, նրան հարկադրաբար կբերեն դատարան:Ավելին22:0512.02.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ընդգրված է ՔՊ նախընտրական ցուցակումՓետրվարի 13-ից մեկնարկում են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք կտևեն երեք օր։Ավելին21:5612.02.26 -
ՀասարակականՄերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ինԱյսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։Ավելին21:4812.02.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու. սահմանադրական արգելքը հաղթահարելու ճանապարհը հայտնի էԱյսօր հայտնի է դարձել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը: Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը հայտարարվել է այդ ուժի վարչապետի թեկնածու: Նորաստեղծ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես է հաղթահարվելու երկքաղաքացի Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու սահմանադրական արգելքը:Ավելին21:3912.02.26 -
ՔաղաքականՀիբրիդային վտանգ էլ չկա՞. Ռուսաստանը նորից «սիրելի բարեկամ» է դարձել Հայաստանում ընտրությունից առաջԸնտրությունները իրար են խառնել նաև գործող ուժի արտաքին քաղաքական վեկտորները: Ռուսաստանից Հայաստանին սպառնացող իբր հիբրիդային սպառնալիքների մասին ուղիղ հայտարարող քաղաքական թիմը հիմա սաստում է այն մարդկանց, որոնք Փաշինյանի թիմի հակառուսական տրամադրությունների պատճառով կարծիք են ձևավորել, թե Ռուսաստանը Հայաստանի թշնամին է: Վերլուծաբանները նկատել էին նաև Ալեն Սիմոնյանի հռետորաբանության փոփոխությունը՝ Մոսկվա այցից առաջ ու դրանից հետո:Ավելին21:2812.02.26 -
ՀասարակականՋեյք Փոլը և Միխայիլ Լիտվինը ժամանել են Երևան․ նրանք հանդիպել են Արման ԾառուկյանինՀայաստանում է գտնվում նաև ռուսաստանցի վիդեոբլոգեր և սթրիմեր Միխայիլ Լիտվինը։Ավելին21:2112.02.26 -
ՄիջազգայինWhatsApp-ի լիարժեք աշխատանքի վերականգնումը երկրում հնարավոր է, եթե մեսենջերը հետևի ռուսական օրենսդրությանը և սկսի կառուցողական երկխոսություն իշխանությունների հետ․ Պեսկով«Եթե կորպորացիան շարունակի նույնքան անզիջում դիրքորոշումը և, ես կասեի, լիովին պատրաստ չլինի հարմարվել ռուսական օրենսդրությանը, ապա այդ դեպքում շանսեր չկան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։Ավելին21:0812.02.26 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամինԻնչպես տեղեկացրին ՆԳՆ-ից, ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ժամը 16։30-ի սահմաններում Արին Բերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են երեք անձի՝ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։Ավելին21:0012.02.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանը դատարանում կոշտ է արձագանքում Փաշինյանին. Չախալյանի խափանման միջոցը չփոխվեց18 մեղադրյալների գործով դատական այսօրվա նիստի ժամանակ Բագրատ Սրբազանը կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ հոգևորականների ծայրահեղ-իսլամիստ էր անվանել: Սրբազանը պնդել է, որ Փաշինյանը ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ու իրեն որակումներ տալու իրավունք չունի:Ավելին20:4512.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կոշտ հակահարված՝ Փաշինյանի սկանդալային պնդմանը՝ դատարանի դահլիճիցՀայլուր 20։30 Կոշտ հակահարված՝ Փաշինյանի սկանդալային պնդմանը՝ դատարանի դահլիճիցԱվելին20:3012.02.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս կիրառվող վերաբերմունքն անմարդկային է և նվաստացուցիչ․ փաստաբանԱյսօր, իմ ներկայությամբ, պարոն Ղուկասյանի ֆիզիկական վատ վիճակը ակնհայտ էր։ Համարժեք բժշկական արձագանքի բացակայությունը ակնհայտ էր։ Պատասխանատվության գործընթացային տեղափոխումը կալանավորված անձի վրա ակնհայտ էր։Ավելին20:2412.02.26 -
ՀասարակականՏիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։Ավելին20:1512.02.26 -
ՀասարակականՍարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվորԵրեկ` փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սարուխան գյուղի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Ջիվան Ս.-ի վարած «Լադա» մակնիշի, 42-ամյա Գեղամ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 26-ամյա Մանուկ Ս.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին20:0012.02.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանը դարձավ առաջին մարդը, ով ԱԲ-ի միջոցով հայտարարեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինԱնսպասելի քայլով ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող պետական մարմինների կողմից արգելված է հրապարակավ հանդես գալ, հայտարարեց, որ կառաջնորդի իր նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաջորդ ընտրություններում։Ավելին19:4512.02.26 -
ՀասարակականԵկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձшկումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի uպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարությունՎերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:Ավելին19:3012.02.26 -
Քաղաքական12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ ՔոչարյանիՈչ թե 9 միլիարդ դոլար ամերիկյան ներդրում Հայաստանում, այլ 12 հազար դոլար պարտք՝ Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի ուսերին: Հայաստանի երկրորդ նախագահը հստակ թվերով ու վերլուծությամբ բացել է Վենսի այցի շուրջ խճճված մեծ թվերի հանգույցը՝ հասկացնելով, որ իշխանությունը զուտ քարոզչական աղմուկ է անում:Ավելին19:1512.02.26