Լրահոս
2026-03-16
-
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել. ԼավրովՌուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսասատանի արտգործնախարար Սերգեյ ԼավրովըԱվելին16:4916.03.26 -
ՔաղաքականՎերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետության» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը և ողջ պետական ռեսուրսը ինչպես են դրվել ի սպաս «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի։Ավելին16:3716.03.26 -
ՍպորտԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականըՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։Ավելին16:1916.03.26 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանագության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։Ավելին16:0516.03.26 -
ՀասարակականԱյսօրվա դրությամբ ձյան ծածկույթը Արագածում 234սմ է, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ։Ավելին15:4216.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Բաքվում խուճապ են առաջացրել երկնքում հայտնված ԱԹՍ-ներըՀայլուր 15։30 Բաքվում խուճապ են առաջացրել երկնքում հայտնված ԱԹՍ-ներըԱվելին15:3016.03.26 -
ՀասարակականՏեր Առնակն ազատազրկված անձանց հետ Մեծ պահքի և ապաշխարության մասին հոգևոր զրույց է ունեցելՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է զրույց-քննարկում՝ նվիրված Մեծ պահքի և ապաշխարության խորհրդին։Ավելին15:1516.03.26 -
ՄիջազգայինՉնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արդեն որերորդ անգամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում է, որ իրանցիները ցանկանում եմ բանակցել, իսկ երեկ ընդհանրապես նշեց, որ իրենք խոսում են Իրանի հետ։Ավելին14:5916.03.26 -
ՀասարակականՏպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն ՍարոյանՌազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա պատասխանատուները իրենց մարզային այցելությունները որքան էլ փորձեն ներկայացնել որպես «կուսակցական հանդիպումներ», իրականում ակնհայտորեն կապված են ընտրությունների հետ։ Ուզեն թե չուզեն՝ դրանք վերածվում են նախընտրական քարոզարշավի։ Ինչ անուն էլ տան՝ փաստը մնում է փաստ. սա նախընտրական քարոզարշավ է, որն այս փուլում անթույլատրելի է, օրենքով արգելված է, հակառակն անելու համար օրենքը սահմանում է պատիժ: Սակայն իշխանությունն այս մարդկանց պատկերացմամբ օրենքից վեր գտնվել է, ոչ թե պատասխանատվություն:Ավելին14:3716.03.26 -
ԻրավականՎահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն ԽաչատրյանինԱզգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի։Ավելին14:1916.03.26 -
ՄշակույթԱրցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվելՄեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։Ավելին14:0216.03.26 -
Հասարակական1-ամյա երեխային կլինիկական մահվան հասցնելու դեպքով կա ձերբակալված«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:»,- հաղորդում են քննչականից: Մեր տեղեկություններով՝ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։Ավելին13:5116.03.26 -
ՔաղաքականՍա համարում եմ «հորս արև խաղաղություն». Ռոբերտ Քոչարյանը պատերազմի սպառնալիք է անվանում Փաշինյանին«Մեծ քաղաքականություն» փոդքաստի երկրորդ դրվագում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է հայտարարված խաղաղության փխրունության մասին: Երկրորդ նախագահի խոսքով՝ խաղաղությունը չի կարող լինել միայն հայտարարությունների մակարդակով: Այն պետք է հիմնված լինի հստակ անվտանգության երաշխիքների վրա։Ավելին13:3016.03.26 -
ՀասարակականԻսակովի կամրջի տակ անձրևաջրերից լիճ է առաջաել. վարորդները ջրի մեջ փնտրում են իրենց կորած համարանիշներըԱյսօր՝ մարտի 16-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. սելավատարերի խցանման պատճառով տեղացած անձրևը Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց՝ ժողովրդին հայտնի Իսակովի պողոտայի կամրջի տակ՝ երթևեկելի երկկողմանի հատվածներում ստեղծվել է արհեստական լճակ, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին13:1116.03.26 -
ԻրավականՌուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարությունՄարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածած հայտարարության մեջ:Ավելին12:5116.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 «Հայաստան» դաշինքը վարչապետի թեկնածուի անունը կհայտարարի այսօրՀայլուր 12։30 «Հայաստան» դաշինքը վարչապետի թեկնածուի անունը կհայտարարի այսօրԱվելին12:3016.03.26 -
ՀասարակականԴուբայի օդանավակայանում ԱԹՍ-ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենԴուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են։Ավելին12:2216.03.26 -
ՀասարակականԻնքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն«Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բանախոսության ընթացքում նորովի բացահայտվել է Մխիթար Գոշի կերպարը։ Ներկաները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու եռամեծ վարդապետի իրավաբանական մտքին, ինչպես նաև ստացել հարուստ տեղեկություններ նրա նշանավոր «Դատաստանագրքի» մասին, որը միջնադարյան հայ իրավական մտածողության կարևորագույն հուշարձաններից է։ Հենց այս աշխատության մեջ է Մխիթար Գոշը նկարագրում, թե ինչպիսին պիտի լինի դատավորը՝ աստվածավախ, իմաստուն, անաչառ, անկաշառ։Ավելին12:1516.03.26 -
ԻրավականՏվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ․ ՆԳՆՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի անունից WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որով քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։Ավելին12:0016.03.26 -
Հասարակական«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկըԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։Ավելին11:4816.03.26