Լրահոս

2026-04-25
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել Մադուրոյի և նրա կնոջ փաստաբանների համար
    ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել փաստաբանի համար նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ՝ Սիլիա Ֆլորեսի պաշտպանության նպատակով, որոնք կալանքի տակ են գտնվում ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դատախազ Ջեյ Քլեյթոնի նամակին։ Ավելի վար ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ դատավորը ԱՄՆ անվտանգության համար ռիսկեր չի տեսել լատինամերիկյան երկրի բյուջեից Վենեսուելայի առաջնորդի պաշտպանության ծախսերը հոգալու մեջ։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է փոփոխված լիցենզիաներ, որոնք թույլ կտան Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբաններին վճարումներ ստանալ իրենց երկրի կառավարությունից», - հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով փաստաբան Ջեյ Քլեյթոնի նամակը, որն ուղարկվել է Մանհեթենի դաշնային դատարան: Նամակում նշվում է, որ վենեսուելացի առաջնորդի կողմը հետ է վերցրել մեղադրական եզրակացությամբ վարույթը դադարեցնելու իր միջնորդությունը, քանի որ Արդարադատության նախարարության այս զիջումը նրանց միջնորդությունը դարձրել է ոչ արդիական: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության այս որոշումը լուծել է Մադուրոյի դատական գործի առաջին հիմնական խնդիրը: Մադուրոյի և նրա կնոջ պաշտպանական կողմն ավելի վաղ պահանջում էր փակել գործը, քանի որ ամերիկյան իշխանությունները, հիմնվելով Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցների վրա, արգելափակել էին փաստաբանների ծառայությունների դիմաց վճարումները: Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները զանգվածային հարված են հասցրել Վենեսուելային. երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերեվարվել և տեղափոխվել են Նյու Յորք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանք կկանգնեն դատարանի առաջ, քանի որ իբր առնչություն են ունեցել «նարկոահաբեկչությանը»։ Մադուրոն և նրա կինը հայտարարել են իրենց անմեղության մասին՝ ամերիկյան արդարադատության կողմից առաջադրված հոդվածներով։
    10:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից
    Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ 110 կգ քաշային ծանրորդների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մրցման մեկնարկը կլինի ժամը 19:00-ին:
    09:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ»
    Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։
    09:40
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
    09:36
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։
    09:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հարկատուների հաշվին գործող Հ1-ը շարունակում է «պատերազմը» Եկեղեցու դեմ․ «Հրապարակ»
    Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
    09:25
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ»
    Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։
    09:20
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
    Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։
    09:15
    25.04.26
    Ավելին
2026-04-24