Լրահոս

2026-04-25
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Աղմկոտ պաշտոնանկությո՞ւն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
    Հայլուր 12։30 Աղմկոտ պաշտոնանկությո՞ւն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
    12:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ժամանել է Ադրբեջան. Գաբալայում մեկնարկել է Ալիևի հետ հանդիպումը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Գաբալա քաղաքում արդեն ընթանում է նրա առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    12:19
    25.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.04.2026
    Մամուլի տեսություն 25.04.2026
    12:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով. Ռուբեն Մխիթարյան
    Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր:
    12:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Իրավական հիմքեր չկան». փորձագետը՝ ռուսական ակտիվները բռնագրավելու ԵՄ փորձերի մասին
    Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձագետը նշել է, որ տվյալ որոշման ընդունումն անհնար է նույնիսկ մի քանի դեմ արտահայտվող անդամ պետությունների առկայության դեպքում։ «Այնուամենայնիվ, փորձեր են արվում մշակել այլ մեկնաբանություն, որը թույլ կտար նման գործողությունները ներկայացնել որպես թույլատրելի։ Սակայն իրականում դրա համար որևէ իրավական հիմք գոյություն չունի», - հավելել է Գերեյրոն։ Վերլուծաբանի խոսքով՝ նման քայլերը փորձում են հիմնավորել անվտանգության և հրատապության նկատառումներով՝ իբր ի շահ Եվրոպական միության անվտանգության ապահովման։ «Բայց տվյալ դեպքում անվտանգության հարցը կապ չունի տեղի ունեցողի էության հետ։ Խոսքը բացառապես քաղաքական որոշման մասին է՝ ընդունել կամ չընդունել օտարերկրյա ակտիվների սառեցման միջոցներ։ Անվտանգությունն այստեղ տեղին փաստարկ չէ», - եզրափակել է փորձագետը։
    11:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու՝ «Հայաստան» դաշինքի կողմից․ Երևանի ավագանու անդամ
    Վստահ եմ, որ բարձր ճակատով հաղթահարելու ենք այս ճանապարհն ու հասնելու ենք մեր՝ վերջնական հաղթանակին»,- գրել է Սարգսյանը։
    11:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն՝ Երևանում. հարևանը պլաստմասե տուփով հարվածել է տղամարդու գլխին և սպառնացել ատրճանակով
    Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ապրիլի 16–ին կեսգիշերին մոտ Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։
    11:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:
    11:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին ․ Քիմ Քարդաշյան
    Հայ լինելը մեծապես ձևավորել է այն, թե ինչպես եմ ես տեսնում աշխարհը։ Դա իմ ինքնության և իմ դաստիարակության մի մասն է։ Ընտանիքիս հետ այցելությունը Հայաստան իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր. այն խորացրեց կապն իմ արմատների հետ, ինչը ես կրում եմ իմ մեջ ամեն օր։
    10:36
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ, Թրամփի խոսքերը «օրուելյան» են․ Ջեֆրի Սաքս
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը պայքարում է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ, արված են բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական ստեղծագործությունների ոգով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ «Վերջին ամիսների ընթացքում Թրամփի գլխավոր փաստարկը հնչում է այսպես. «Ես թույլ չեմ տա, որ նրանք միջուկային զենք ունենան»։ Պատմությունն իմացող ցանկացած մարդ հասկանում է, որ սա բացարձակության հասցված Օրուել է։ Սա այնքան անհեթեթ քարոզչություն է, որ ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսել։ Իրանը չի ձգտել միջուկային զենք ունենալ, մեր սեփական հետախուզական գործակալությունները բազմիցս խոսել են այդ մասին», - ասել է փորձագետը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Իրանը միջուկային ծրագիրը սկսել է զարգացնել 1950-ական թվականներին՝ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման օրոք՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը։ 1958 թվականին երկիրը դարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ, 1968-ին ստորագրել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիրը, իսկ 1970-ին վավերացրել այն։ 1979 թվականին շահի վարչակարգի տապալումից և իսլամական հանրապետության հռչակումից հետո միջուկային ծրագրի իրականացումը դադարեցվել էր, մինչև որ իշխանությունները 1980-ականների վերջին վերսկսեցին ատոմային տեխնոլոգիաների զարգացումը։ 2003 թվականից Իրանում գործում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան (կրոնական հրամանագիր), ըստ որի՝ միջուկային զենքի ստեղծումն արգելված է։
    10:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է բնակելի տուն․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
    Ապրիլի 24-ին, ժամը 16։49-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 240 քմ) և տան մոտ 160 քմ հատված։
    10:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել Մադուրոյի և նրա կնոջ փաստաբանների համար
    ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել փաստաբանի համար նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ՝ Սիլիա Ֆլորեսի պաշտպանության նպատակով, որոնք կալանքի տակ են գտնվում ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դատախազ Ջեյ Քլեյթոնի նամակին։ Ավելի վար ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ դատավորը ԱՄՆ անվտանգության համար ռիսկեր չի տեսել լատինամերիկյան երկրի բյուջեից Վենեսուելայի առաջնորդի պաշտպանության ծախսերը հոգալու մեջ։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է փոփոխված լիցենզիաներ, որոնք թույլ կտան Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբաններին վճարումներ ստանալ իրենց երկրի կառավարությունից», - հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով փաստաբան Ջեյ Քլեյթոնի նամակը, որն ուղարկվել է Մանհեթենի դաշնային դատարան: Նամակում նշվում է, որ վենեսուելացի առաջնորդի կողմը հետ է վերցրել մեղադրական եզրակացությամբ վարույթը դադարեցնելու իր միջնորդությունը, քանի որ Արդարադատության նախարարության այս զիջումը նրանց միջնորդությունը դարձրել է ոչ արդիական: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության այս որոշումը լուծել է Մադուրոյի դատական գործի առաջին հիմնական խնդիրը: Մադուրոյի և նրա կնոջ պաշտպանական կողմն ավելի վաղ պահանջում էր փակել գործը, քանի որ ամերիկյան իշխանությունները, հիմնվելով Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցների վրա, արգելափակել էին փաստաբանների ծառայությունների դիմաց վճարումները: Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները զանգվածային հարված են հասցրել Վենեսուելային. երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերեվարվել և տեղափոխվել են Նյու Յորք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանք կկանգնեն դատարանի առաջ, քանի որ իբր առնչություն են ունեցել «նարկոահաբեկչությանը»։ Մադուրոն և նրա կինը հայտարարել են իրենց անմեղության մասին՝ ամերիկյան արդարադատության կողմից առաջադրված հոդվածներով։
    10:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից
    Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ 110 կգ քաշային ծանրորդների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մրցման մեկնարկը կլինի ժամը 19:00-ին:
    09:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ»
    Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։
    09:40
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
    09:36
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։
    09:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հարկատուների հաշվին գործող Հ1-ը շարունակում է «պատերազմը» Եկեղեցու դեմ․ «Հրապարակ»
    Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
    09:25
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ»
    Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։
    09:20
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
    Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։
    09:15
    25.04.26
    Ավելին