Լրահոս
2026-04-29
-
ՄիջազգայինՊուտինը և Թրամփը բանակցություններ են վարել. զրույցը տևել է մոտ մեկուկես ժամՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ավելին22:2929.04.26 -
ԻրավականԳլխավոր դատախազին նեղն են գցել խորհրդարանում. Աննա Վարդապետյանին նամակ է գրել Բագրատ սրբազանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի ուզում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու դրույթը։ Գլխավոր դատախազը խորհրդարանում 2025 թվականի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասել է՝ «Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»: Այդ դեպքում ինչպե՞ս է Վարդապետյանը գնահատականներ տալիս «Բագրատ սրբազանի և նրա 18 աջակիցների գործով». ԱԺ-ում հետաքրքրվել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին22:1629.04.26 -
ՀասարակականՎարորդների սարսափը շարունակվում է. հեղուկ գազի գինը չի իջնում լցակայաններումՀեղուկ գազի հնգօրյա դեֆիցիտը, կարծես, կարգավորվել է: Գազալցակայաններում հեղուկ գազ կա, հերթերն էլ են պակասել, բայց գինը, չգիտես ինչու, չի իջնում: 280 դրամ է 1 լիտր հեղուկ գազը:Ավելին22:0429.04.26 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացին ազատ կճամփորդի. Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություն է խոստանում «Հայաստանը»Ընդդիմախոսներին պրոռուսական հայացքների համար մեղադրող, իրեն Եվրոպայի դուռը բացողի դերը վերապահած Փաշինյանի կառավարման շրջանում ինչու՞ են ծանրաբեռնվել վիզա կենտրոնները, ինչու՞ է դեզի մեջ ասեղ ման գալու չափ բարդացել շենգեն վիզա ստանալու ընթացակարգը: Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդի քաղաքական թիմում հիշեցնում են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին են սկսվել Եվրամիության հետ վիզաների ազատականցման մասին բանակցությունները: Հիմա էլ իրենք խոստանում են՝ ամեն բան անելու են, որ Հայաստանի քաղաքացին աշխարհով մեկ կճամփորդի ազատ:Ավելին21:5729.04.26 -
ԱշխարհԻսրայելական հարվածներից վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվելԻսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում զոհվել է 42, վիրավորվել՝ 99 մարդ։Ավելին21:4229.04.26 -
ՀասարակականԱղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել. «Իշխանություն»«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։Ավելին21:2629.04.26 -
ԱշխարհԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքովՀարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։Ավելին21:1829.04.26 -
ՔաղաքականԱղվերանում հայ և ադրբեջանցի գործարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցը. ԱԳՆԱյսօր Աղվերանում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումից զատ, տեղի է ունեցել նաև քննարկում հայ և ադրբեջանցի գործարարների միջև։ Այդ մասին տեղեկանում ենք քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։Ավելին21:0529.04.26 -
ՔաղաքականԶգույշ խոսեք Հայաստանում. համատարած գաղտնալսումներո՞վ է սպառնում իշխանությունըՀամատարած գաղտնալսումներով է արդեն սպառնում իշխանությունը: Խորհրդարանի ՔՊ-ական խոսնակը բացեիբաց հայտարարել է, որ Ձեզ լսելու են՝ անկախ նրանից՝ կխոսեք փակ կապով, բաց կապով, Տելեգրամով, Վոթսափով, Ինստագրամով, սիգնալով, թե այլ բանով, զգույշ խոսեք Հայաստանում:Ավելին20:4929.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մուստաֆաևի հայ դասընկերը նրան տեսնել չի ուզում. նոր մանրամասներ՝ աղմկոտ այցիցՀայլուր 20։30 Մուստաֆաևի հայ դասընկերը նրան տեսնել չի ուզում. նոր մանրամասներ՝ աղմկոտ այցիցԱվելին20:3029.04.26 -
ՔաղաքականՈւտել լավաշ, մոռանալ Արարատը. Հայոց պատմության «կարմիր գիրքը» կամ ՀՀ քաղաքացու նորացվող անձնագիրըԱվելի է բորբոքվում սկանդալը կենսաչափական անձնագրերի փաշինյանական դիզայնի շուրջ: Արարատի պատկերը անձնագրերից ջնջած իշխանությանը հարց ունեն ընդդիմախոսները՝ Ադրբեջանի հետ բանակցող Արարատ Միրզոյանի անունը դեռ ոչ մեկին չի՞ անհանգստացրել, չէ՞ որ պատմական Հայաստանին հղում է պարունակում արտգործնախարարի անունը և կարող է Փաշինյանի սահմանած արտաքին քաղաքականությանը հակադրվող սադրանք համարվել Բաքվում: Հատկապես, որ դեռ 2022-ին Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի գլխավոր դիվանագետին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել էին նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան:Ավելին20:1629.04.26 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկանԱպրիլի 29-ին, ժամը 10։39-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։Ավելին20:0529.04.26 -
ՔաղաքականՀայաստանում Ադրբեջանի փոխվարչապետը խոշոր գործարարների հետ է հանդիպել. Մուստաֆաևի 5 ժամը՝ Աղվերանում1-ից 7 համարակալված շքեղ մինիվեններով են Աղվերանում շրջել առավոտյան Հայաստան ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան հյուրերը՝ ուժայինների մեքենաների ուղեկցությամբ: Ափրիքոթ՝ ծիրան անունով հյուրանոցի դռները փակ են եղել անգամ ադրբեջանական պատվիրակության մեկնումից հետո: Ըստ ամենայնի, հայ գործարարների է հանդիպել Ադրբեջանի փոխվարչապետը առողջարանային քաղաքում: Պաշտոնական ժուժկալ հայտարարությունների ֆոնին՝ ընդդիմությանը վստահ է, որ Շահին Մուստաֆաևը չի եկել Հայաստան ասելու, թե Շորժայից, Սև լճից՝ օկուպացված տարածքներից հետ է քաշվելու ադրբեջանական զորքը: Հակառակը կասկած կա, թե Մուստաֆաևը Սյունիքի հարավի ճակատագրով է զբաղվում, որտեղով Ալիևն ուզում է անցկացնել պանթուրանական միջանցքը:Ավելին19:4129.04.26 -
ՄիջազգայինԹրամփը սեղմում է Իրանի շուրջ օղակը. պատերազմի նոր փուլ է սկսում ԱՄՆ-ըՄիացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հանձնարարել է գծել Իրանի տևական շրջափակման պլան, հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ Թրամփը գիտակցում է, որ այս փուլում Իրանին դիվանագիտական սեղանի շուրջ վերադարձնելու ամենակարճ ճանապարհը ծովային շրջափակումն է: Նավերի և նավթատար տանկերների ելքը իրանական նավահանգիստներից արգելափակելով՝ Վաշինգտոնը մեծ հարված է հասցնում Իրանի տնտեսությանը: Գայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին:Ավելին19:2629.04.26 -
ՀասարակականԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԱյսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։Ավելին19:1529.04.26 -
ՀասարակականԱվտոբուսը կողաշրջվել է․ 6 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։Ավելին19:0029.04.26 -
ՀասարակականՀայտնի է Վերջին զանգի օրըԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:Ավելին18:4529.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մուստաֆաևը Հայաստանում ո՞ւմ հետ է հանդիպել. նա շքեղ մեքենաներով շրջել է ԱղվերանումՀայլուր 18։30 Մուստաֆաևը Հայաստանում ո՞ւմ հետ է հանդիպել. նա շքեղ մեքենաներով շրջել է ԱղվերանումԱվելին18:3029.04.26 -
ՔաղաքականԱղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստըԱպրիլի 29-ին, Աղվերանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի տասներեքերորդ նիստը։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։Ավելին18:2429.04.26 -
ՔաղաքականԲաքուն կարող է լիակատար խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ. TrendԲաքուն կարող է պաշտոնական որոշում ընդունել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին՝ «ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ կառույցի կողմնակալ դիրքորոշման»։ Այս մասին հայտնում է Trend-ը` հղում կատարելով իրազեկ աղբյուրին։Ավելին18:1829.04.26