Լրահոս

2026-04-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյան, ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիներն ու վայելում են անհասկանալի «փողերը». Մեսրոպ Մանուկյան
    Այսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու-հնազանդ ծառայում են ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է։
    11:49
    30.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.04.2026
    Մամուլի տեսություն 30.04.2026
    11:44
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի
    Մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում: Քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի կունենա հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգ, որի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 393 մլն դրամ: Տոնական ծրագրում հայ և ֆրանսիացի արտիստները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Գյումրին ընտրվել է որպես միջոցառման վայր՝ ի նշան երախտագիտության աղետալի երկրաշարժից հետո Ֆրանսիայի ցուցաբերած մեծ աջակցության:
    11:38
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ ընտրել «Հայաստան» դաշինք 6․ Նարեկ Մանթաշյան
    Այսօր մենք ունենք համակարգ, որտեղ բարձր պաշտոնյաները ստանում են անհամաչափ պարգևավճարներ, իսկ իրական աշխատանքը կատարող մարդիկ մնում են երկրորդ պլանում։
    11:34
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պարտվել է Իրանի դեմ պատերազմում և հիմա փորձում է դա փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ․ Կահիրեում Իրանի դեսպան
    «ԱՄՆ-ն պարտվել է թե՛ մարտի դաշտում, թե՛ համաշխարհային տնտեսության տեսանկյունից, թե՛ էներգետիկ և թե՛ արժութային ոլորտներում, քանի որ դոլարով հաշվարկները կրճատվում են։ Նրանք պարտություն են կրել, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտության միջոցով»,- կարծում է դեսպանը։ Նա հավելել է, որ հանրապետությունը, իր դեմ իրականացված «բոլոր հարձակումներից հետո», իրավունք ունի «ոչ թե բանակցություններ վարել, այլ պահանջել ուզածը հակառակ կողմից»։
    11:25
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին
    «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։
    11:16
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրիտանիան ՌԴ-ին դիմակայելու համար Հյուսիսային համատեղ ռազմածովային ուժեր ստեղծելու ծրագիր է մշակել
    Նրա առաջարկը հիմնված է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի (Joint Expeditionary Force, JEF) մոդելի վրա, որոնք գործում են 2014 թվականից՝ Միացյալ Թագավորության հրամանատարության ներքո։ Տարածաշրջանային պաշտպանական միավորումը ներառում է Հյուսիսային Եվրոպայի 10 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան։ «Մենք համատեղ աշխատում ենք նրա համար, որպեսզի ապահովենք օպերատիվ արձագանքման հնարավորություն Հեռավոր Հյուսիսի, Հյուսիսային Ատլանտիկայի և Բալթիկ ծովի տարածաշրջաններում ի հայտ եկող սպառնալիքներին։ JEF-ը կոչված է լրացնել ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե խլել նրա ռեսուրսները», - հայտարարել է Ջենկինսը՝ ելույթ ունենալով Լոնդոնի Անվտանգության և պաշտպանության հարցերի հետազոտությունների միացյալ թագավորական ինստիտուտում (Royal United Services Institute for Defence and Security Studies, RUSI)։ Բրիտանական ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարն իր նպատակն է անվանել այնպիսի ծովային ուժերի ստեղծումը, որոնք «միասին կմարզվեն, կանցկացնեն վարժանքներ և կպատրաստվեն գործողությունների»։ Շնորհիվ այն բանի, որ միավորման բոլոր անդամ երկրները կօգտագործեն ընդհանուր համակարգեր և հարթակներ, միասնական թվային ցանցեր, լոգիստիկա և պաշարներ, դրանցում կապահովվի փոխփոխելիություն՝ դետալների փոխարինման, սպառազինության և անձնակազմի փոխանակման հնարավորություն։ Ինչպես պատմել է Ջենկինսը, դիտարկվում է «դաշնակից նավատորմերի ընտանիքի ստեղծումը», որոնք կապահովեն անհրաժեշտ «ծովային, օդային և դեսանտային հարվածային կարողություններ» Ռուսաստանի Դաշնության հետ ծովային սահմանի երկայնքով։ Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել Հյուսիսային Եվրոպայի երկրների ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների հանդիպումը՝ ծրագրի իրականացումը քննարկելու համար։ «Այդ հանդիպման ժամանակ մենք ստորագրեցինք մտադրությունների հռչակագիր, որտեղ մեր երկրներից յուրաքանչյուրը պարտավորվեց մշակել մանրամասն առաջարկներ Հյուսիսային ռազմածովային ուժերի նախաձեռնության համար»,- պատմել է Ջենկինսը։
    11:10
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․03 դրամ:
    10:55
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
    Սա առաջին դեպքը չէ. հացահատիկի նախորդ խմբաքանակը՝ բաղկացած 5 վագոնից, տարանցմամբ Հայաստան էր փոխադրվել ապրիլի 24-ին։
    10:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 364 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Opel» և «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։
    10:34
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor
    Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։
    10:29
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր
    ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:24
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի ԱԳՆ-ն ծովահենություն է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի համար նախատեսված «Սումուդ» նավախմբի նկատմամբ
    «Միջազգային ջրերում իսրայելական ուժերի հարձակումը «Գլոբալ նավախումբ «Սումուդ»-ի վրա, որը ձևավորվել էր Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար, ծովահենության ակտ է։ Իսրայելը ոտնահարել է մարդկային արժեքները և խախտել միջազգային իրավունքը՝ հարձակվելով նավախմբի վրա, որը փորձում էր ուշադրություն հրավիրել Գազայում տիրող հումանիտար աղետի վրա։ Իսրայելի կողմից այս ագրեսիան նաև խախտում է միջազգային ջրերում նավագնացության ազատության սկզբունքը»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն կոչ է արել «միջազգային հանրությանը միասնական դիրքորոշում որդեգրել Իսրայելի այս հակաիրավական գործողության դեմ»։ «Այլ երկրների հետ միասին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը նավախմբի նավերում գտնվող մեր քաղաքացիների և մյուս ուղևորների հետ կապված իրավիճակի առնչությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։ Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է նավախմբի հետ կապված իրավիճակը Իսպանիայի իր գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Կրետեի ափերի մոտ բաց ծովում իսրայելական ուժերի ապօրինի միջամտությունը նավախմբի նկատմամբ վտանգի տակ է դրել տարբեր ազգերի բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքը և խախտել միջազգային իրավունքը։ Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի այս անօրինական միջամտության վերաբերյալ»,- գրել է դիվանագետը X-ում։
    10:19
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
    10:16
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինայի հետ մերձեցման տարբերակներ․ Politico
    Հրատարակության տվյալներով՝ արագացված անդամակցության գաղափարը մերժվել է մարտյան հանդիպմանը, որտեղ անդամ երկրները անհնարին են համարել Ուկրաինայի մասնակցությունը մինչև առանցքային բարեփոխումների ավարտը։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստում են կարճաժամկետ միջոցառումների փաթեթ, որը թույլ կտա Կիևին ստանալ մի շարք քաղաքական և տնտեսական առավելություններ մինչև միությանը լիարժեք անդամակցելը։ Խոսքը, մասնավորապես, շուկաներին հասանելիության ընդլայնման և եվրոպական ծրագրերին ու ինստիտուտներին ավելի խորը մասնակցության մասին է։ Դրա փոխարեն քննարկվում է փուլային ինտեգրման հայեցակարգը։ Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրներն ընդգծում են, որ, չնայած անդամակցության կուրսի պահպանմանը, մոտակա հեռանկարում Բրյուսելում այն համարում են քիչ իրատեսական։
    10:07
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
    Ապրիլի 29-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    10:00
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ»
    Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:
    09:52
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»
    2025 թվականի հուլիսին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց կրճատումը: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, հաշված օրերի ընթացքում լուծարվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը հայտնի էր իր ռազմահայրենասիրական ծրագրերով և նախաձեռնություններով, իսկ կենտրոնի տնօրենը և որոշ աշխատակիցներ՝ նաև քաղաքացիական հստակ և երբեմն բավականին սուր ընդդիմադիր դիրքորոշմամբ: Լուծարման որոշումից անմիջապես հետո կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է և կայացված որոշումը ակնհայտ ապօրինի է: Դրան հաջորդել է դատական գործընթացը: Կենտրոնի 10 աշխատակից վիճարկել է ռեկտորի որոշումը՝ դիմելով դատարան:
    09:48
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    2023 թ-ին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները: Հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժերը և տեղեկատվություն փոխանցում իշխանություններին
    09:45
    30.04.26
    Ավելին