Լրահոս

2026-05-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ ՀՀ ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։ Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
    11:04
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեդվեդչուկը մայիսի 9-ի շքերթին ուղղված Զելենսկու սպառնալիքներն անվանել է «պարծենալու փորձ»
    Զելենսկին իր սպառնալիքները հնչեցրել է Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հիշեցրել է քաղաքական գործիչը շարժման կայքում հրապարակված հոդվածում։ «Շքերթի վրա հարձակումը, արյունոտ ծաղրածուի կարծիքով, Կրեմլին կստիպի իր հետ բանակցությունների մեջ մտնել»,- հավելել է նա։ «Նրան բոլորովին չի հետաքրքրում ուկրաինացի քաղաքացիների ճակատագիրը, որոնք անխուսափելիորեն կտուժեն պատասխան հարվածից, քանի որ Ռուսաստանի վրա հարձակումներն արդեն իսկ հանգեցնում են ավելի կոշտ պատասխանների, և այստեղ հաշիվը հօգուտ ուկրաինացիների չէ։ Զելենսկու համար կարևոր էր եվրոպացի տերերի և [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի առջև ցուցադրական անվախությամբ պարծենալը։ Հայաստանում կազմակերպվել էր քաղաքական կրկես, որտեղ Մակրոնը եկել էր տիրոջ դեր խաղալու, իսկ Զելենսկին ու Փաշինյանը՝ նրա հավատարիմ ծառաների»,- ընդգծել է Մեդվեդչուկը։
    11:00
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեդվեդևը մեղադրում է Գերմանիային Ուկրաինա զորք ուղարկելու մեջ
    Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (ԳԴՀ) Ուկրաինայի հետ համաձայնագրերի միջոցով դե ֆակտո ծրագրում է ավելացնել գերմանական ուժային կառույցների քանակը մարտական շփման գծում. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մեդվեդևը RT-ում հրապարակված հոդվածում հայտնել է, որ ստորագրվել է համաձայնագիր մարտի դաշտից հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ. Ուկրաինայի զինված ուժերը ԳԴՀ զինված ուժերի հետ կկիսվեն Delta ծրագրային ապահովման շահագործման փորձով, որն իրական ժամանակում տալիս է իրավիճակային տեղեկատվություն մարտական գործողությունների ընթացքի մասին։ «Նմանատիպ մանկապարտեզային հնարքի օգնությամբ դե ֆակտո ծրագրվում է ավելացնել բունդեսվերի գործող ու նախկին զինծառայողների և գերմանական այլ ուժային կառույցների ներկայացուցիչների քանակն ու որակը մարտական շփման գծում։ Իսկ դա նշանակում է, որ, ինչպես հին ժամանակներում, կրկին հիմարացված ֆրիցները վերածվելու են խաչերի», - գրել է Մեդվեդևը։
    10:49
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:45
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ
    Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ։ Նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ։
    10:36
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
    Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
    10:30
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Եթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը՝ որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։ 
    10:22
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:
    10:15
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է հովանավորում խաղամոլությունը Հայաստանում. Նարեկ Կարապետյան
    Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը. Նարեկ Կարապետյան
    10:00
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ»
    Բանն այն է, որ այն, ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Տավրոս Սափեյանը։ Նա նախընտրական փուլում` սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի բնակիչներին ավելի քան 11 մլն-ի «ընտրակաշառք» է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց՝ թիրախավորելով լրատվամիջոցներին. «Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը ընտրակաշառք որակավորելն առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում՝ ակնհայտ անտեղյակություն։ Այ թերթոններ, որտե՞ղ էիք այս 4 տարիների ընթացքում, երբ ես եւ իմ թիմն ամեն օր աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչը դժվար պահին միայնակ չմնա»։
    09:50
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»
    Հայաստանում անցկացված համաժողովների և արևմտյան առաջնորդների «վոյաժների» միակ իրական նպատակը որևէ մեկը նույնիսկ չի էլ թաքցնում. դա Ռուսաստանին այստեղից ամբողջությամբ դուրս մղելն է։ Արևմուտքը հետևողականորեն լուծում է իր խնդիրը, ձեռքի հետ «փաղաքշում է» Փաշինյանին, որովհետև վերջինս ոչ պակաս հետևողականությամբ կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին դրա հետևանքով:
    09:46
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»
    Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։
    09:43
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սահմանադրական փոփոխությունները «դրվել են դարակը». Փաշինյանը սպասում է ընտրությունների ելքին․ «Հրապարակ»
    Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:
    09:40
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ շարքերում խոր անորոշություն է․ «Հրապարակ»
    Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։
    09:37
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու․ «Հրապարակ»
    Չնայած դեռեւս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձեւական արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին:
    09:34
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»
    Սակայն, եթե փորձենք այս ամենին նայել ոչ թե ձևակերպումների, այլ դրանց խորքում գործող տրամաբանության տեսանկյունից, ապա կտեսնենք մի այլ իրականություն՝ ավելի զուսպ, բայց ավելի հստակ։ Այն իրականությունը, որի մասին ավելի քան մեկ դար առաջ զգուշացնում էր Հովհաննես Թումանյանը՝ մեծ ուժերը երբեք չեն առաջնորդվում փոքր ժողովուրդների ճակատագրով, այլ միայն իրենց շահերով։ Այս պարզ, բայց ծանր ճշմարտությունը, ցավոք, այսօր էլ ամբողջությամբ ուժի մեջ է։ Գագաթաժողովը, որքան էլ ներկայացվի որպես գործընկերության, արժեքների և համագործակցության տոն, իրականում մի մեծ աշխարհաքաղաքական գործընթացի դրվագ է, որտեղ տարբեր կենտրոններ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։ Հայաստանը այստեղ ոչ թե հանդիսատես է, այլ խաղադաշտ, և եթե չլինի բավարար քաղաքական իմաստություն, կարող է դառնալ նաև գործիք։
    09:25
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»
    Սակայն արդեն կան առաջին հստակ ազդակները, թե ինչպես է բացվելու քարոզարշավը։
    09:20
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը. «Ժողովուրդ»
    2024 թվականի ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 27,864,706 դրամ, որից 15,093,275 դրամը աշխատավարձ է ՀՀ պաշտպանության նախարարությունից, 3,465,000 դրամը՝ այլ եկամուտ (անհասկանալի է՝ ինչից և որտեղից), 5,226,250 դրամը՝ բանկային տոկոսներից ստացված գումար, իսկ 4,080,181 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
    09:15
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
    Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են Ա.Ե.-ն և Դ.Ա.-ն։Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
    09:00
    07.05.26
    Ավելին