Լրահոս

2025-05-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
    ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։
    16:00
    31.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Քիմ Քարդաշյանի անհավանական շքեղ ակնոցի հեղինակը՝ լեգենդար Ալեն Միկլին, գաղտնիքներ է բացահայտում
    Քիմ Քարդաշյանի անհավանական շքեղ ակնոցի հեղինակը՝ լեգենդար Ալեն Միկլին, գաղտնիքներ է բացահայտում
    15:45
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 42-ամյա կինը մահացել է, 2-ամյա երեխան՝ տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներ
    Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
    15:30
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում․ Տեր Ասողիկ
    Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:
    15:15
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ
    «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ։
    15:00
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «BMW X5»-ը վարել է 13-ամյա տղան. ավտոմեքենայում են եղել ոչ սթափ հայրն ու ընտանիքի 4 անդամ
    Երեկ՝ մայիսի 30-ին, «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարել է անչափահաս: Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է: Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս: Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ: Կարելի է պնդել, որ պարեկների աշխատանքի շնորհիվ Երևանում կանխվել է մի ամբողջ ընտանիքի մասնակցությամբ հնարավոր ավտովթարը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենան անչափահաս է վարել ու մասնակցություն է ունեցել ավտովթարին: Անչափահասի մասնակցությամբ վերջին դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզում, ով «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հետիտնին, ապա դիմել փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել էր:
    14:45
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոզնավարում այս գիշեր էլ հանգիստ չի անցել, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եկեղեցու դեմ հաշվեհարդարով․ MediaHub
    Ինչպես Հայաստանի մտահոգ հասարակությունը, այնպես էլ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ևս մարդիկ դեռ ուշքի չեն գալիս. Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և Սրբազանի դեմ արված հանրային հայտարարություններն, ասում են, միայն թշնամին կարող էր ասել։ 
    14:30
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    14:15
    31.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի ֆեյսբուքյան արշավը եկեղեցու դեմ շարունակվում է
    Փաշինյանի ֆեյսբուքյան արշավը եկեղեցու դեմ շարունակվում է
    14:10
    31.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Նեթանյահուն կրկնում է Ալիևի սցենարը.կոտորվող պաղեստինցիները սնունդ են գողանում, ծեծում, սպանում իրար
    Նեթանյահուն կրկնում է Ալիևի սցենարը.կոտորվող պաղեստինցիները սնունդ են գողանում, ծեծում, սպանում իրար
    14:00
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Խելացի էր, աշխույժ, բարի, այնքան երազանքներ ու նպատակներ ուներ Էրիկս». Էրիկ Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին. «Փաստ»
    Շատ աշխույժ էր, չարաճճի, խելացի։ Իր ակտիվությամբ որևէ մեկին վնաս չի տվել։ Անասելի բարի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի շրջան, քաղաք Նովոչերկասկ: Այնտեղ Էրիկը մանկապարտեզ է հաճախել։ Հետո 2007-2016 թթ. սովորել է տեղի թիվ 6 դպրոցում: Ուսման ընթացքում ունեցել է բազում հաջողություններ, այդ թվում՝ ստացել գերազանցության պատվոգրեր, մրցումներում և օլիմպիադաներում հաջողություններ գրանցել, արժանացել պատվոգրերի և հավաստագրերի։ «Առաջինից մինչև չորրորդ դասարան ամեն տարի գովասանագրեր է ստացել, գերազանց առաջադիմության համար պատվոգրեր մաթեմատիկայից և ռուսաց լեզվից։ Բոլոր ուսուցիչներն իրեն շատ են սիրել։ Տարիքի հետ իր առաջադիմությունը մի փոքր թուլացավ, բայց ուսուցիչների վերաբերմունքը չփոխվեց Էրիկիս նկատմամբ»։ Մայրիկի խոսքով, որդու տարերքը ավտոմեքենաներն էին, փոքր տարիքից կարողանում էր մեքենա վարել:
    13:45
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը
    Պակիստանի Սենատը հավանություն է տվել օրենքին, որը արգելում է անչափահասների ամուսնությունը երկրի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, նախագահը մոտ ապագայում կստորագրի օրենքը։ Իրավապաշտպաններն ակնկալում են, որ այս նախաձեռնությանը շուտով կհաջորդեն նաև երկրի մյուս շրջանները։
    13:30
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով․ Մարմաշեն վանքի վանահայր
    Տեր Փառեն քահանա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն` խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց՝ անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա, իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր, ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում. Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիարակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։ Ի գիտություն` ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը` ի՞նչ է մտածում, ի՞նչ է շնչում, և ի՞նչ գաղափարներ ունի։ Բավական է արդեն` չափը շատ անցաք և համբերության բաժակը լցրեցիք դուք»։
    13:15
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Կաթողիկոս (տեսանյութ)
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    13:00
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել
    Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ak Parti) քննարկում է հանրապետության գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ ժամկետով խորհրդարանում քվեարկության միջոցով առաջադրելու տարբերակը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ նշանակել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ է 360 պատգամավորի ձայն. ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) ներկայումս ունի 127 մանդատ, իսկ Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության իշխող դաշինքը՝ 315։ «Սահմանադրության համաձայն՝ նախագահ Էրդողանը կրկին առաջադրման երկու ճանապարհ ունի։ Կամ խորհրդարանը որոշում կկայացնի ընտրությունների մասին, կամ Սահմանադրության 101-րդ հոդվածը, որը վերնագրված է «նախագահի թեկնածությունն ու ընտրությունը», կփոխվի: Իշխող կուսակցության կարծիքով՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փոխարեն Էրդողանի համար թեկնածու դառնալու ավելի խելամիտ միջոց ևս մեկ անգամ կլինի խորհրդարանի կողմից ընտրությունների մասին որոշման ընդունումը», - հայտնել է պարբերականը։ 2017 թվականին Թուրքիան հանրաքվեից հետո դարձավ նախագահական հանրապետություն։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվեց երկրորդ հնգամյա ժամկետով։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդում էին, որ սա իրականում երրորդ ժամկետն է, քանի որ Էրդողանը նախագահ է եղել 2014-ից 2018 թվականներին, բայց խորհրդարանական հանրապետության օրոք։
    12:45
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հայհոյանքի արշավը շարունակում է Փաշինյանը. սրբապղծության մեղադրանք՝ հոգևորականներին
    Հայլուր 12։30 Հայհոյանքի արշավը շարունակում է Փաշինյանը. սրբապղծության մեղադրանք՝ հոգևորականներին
    12:30
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ:
    12:15
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ ՀՀ իշխանությունները. «Փաստ»
    Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:
    12:00
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: 
    11:45
    31.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միություն
    Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին հրապարակավ և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ լեզուն արժեզրկում է, առաջին հերթին, երկրի վարչապետի ինստիտուտը, այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունում։ «Մոռանալով իր նպատակի մասին՝ վարչապետը ղեկավարել է ամոթալի «խաչակրաց արշավանք» հայկական ինքնության և պետականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ տեղի ունեցողն ավելի շատ նման է մանևրի, որը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից և գոյաբանական սպառնալիքներից։
    11:30
    31.05.25
    Ավելին