Լրահոս
2025-05-30
-
ՔաղաքականԱմենակարևորը կրկին մնաց ստվերում. Մետաքսե Հակոբյան«Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցները, որի հետևանքով վնասվել է բնակելի տուն և խոցվել է կենդանի, վկայում են Հայաստանի սահմանների շարունակական խոցելիության և անվտանգային համակարգի փաստացի բացակայության մասին։ Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես սովորական սահմանային լարվածություն․ սա պետության տարածքային ամբողջականության, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և ռազմաքաղաքական սուվերենության հերթական ոտնահրում է, իսկ ավելի կարճ՝ պատերազմ»,-գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։Ավելին22:2030.05.25 -
ՔաղաքականՊետք ա պատրաստ լինել նաև անձնական վիրավորանքների. Փաշինյանի հայհոյանքից չեն բավարարվում ՔՊ-ականներըԻշխանության ընդդիմախոսները հորդորում են Փաշինյանի թիմակիցներին և հետևորդներին իրենք իրենց հարց տալ՝ պատրա՞ստ են կիսել իրենց առաջնորդի ամոթալի ու հայ մարդու ինքնությունը ոտնահարող խարանը: ՔՊ-ականներին առանձնապես չի խոցել իրենց քաղաքական առաջնորդի բառապաշարը: Նրանց կարծիքով՝ Փաշինյանը որևէ սրբապիղծ արարաք չի արել, իսկ մարդիկ պետք է սովորեն անձնական վիրավորանքներ լսել:Ավելին22:0830.05.25 -
Հասարակական«Գլխներիս վրայով գնդակներն անցնում էին սուլոցով»․ Խոզնավարի բնակիչը՝ թշնամու կրակահերթերի մասինՍյունիքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների թիրախում հիմնականում երեք գյուղ է՝ Արավուսը, Խոզնավարը, Խնածախը։ Մարտի 20-ից սկսած այս գյուղերի բնակիչների համար թշնամու կրակոցները դարձել են առօրյայի անբաժան մաս։Ավելին22:0430.05.25 -
ՍպորտՀամլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնՀամլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին21:4930.05.25 -
ՏարածաշրջանՀարձակվել Իրանի վրա՝ առանց ԱՄՆ-ի աջակցության. Նեթանյահուն փուչիկներ է գլորում Թրամփի ուղղությամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ցանկանում է հաշտվել Իրանի հետ, որ ամերիկացի տեսուչները ինչ ուզեն, անեն Իրանի միջուկային պահեստներում և լաբորատորիաներում, ընդհուպ պայթեցնեն ինչ ուզում են: Բայց մարդ չսպանեն: Թրամփի այս հայտարարությունների ֆոնին տարօինակ վարք է դրսևորում Իսրայելը: Վերլուծաբանները չեն բացառում, որ Թել Ավիվը ինքնագլուխ՝ առանց Վաշինգտոնի աջակցության կարող է հարձակվել Իրանի վրա:Ավելին21:3730.05.25 -
ՔաղաքականԿոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Եկեղեցու պաշտպանությամբՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։Ավելին21:3130.05.25 -
ՔաղաքականԱնշնորհք, թուրքի հպատակ. Փաշինյանի գրառումներից շշմում են աղոթքով Էջմիածին եկած մարդիկՕրվա ամոթը. Նիկոլ Փաշինյանը, որը օտար երկրում Ադրբեջանի նախագահին սուրճի է հրավիրում ու սպասում, մինչև Ալիևը գա ու Մարկրոնի գլխավերևում հովանոց է պահում, հերթկան արշավն է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Վաղ առավոտյան Փաշինյանի հայոյախառն բառապաշարով ֆեյսբուքյան գրառումը ցնցել է ֆեյսբուքահայությանը: Ինչ-որ սրբազանի է ուղղված Հայաստանի վարչապետի օրվա առաջին ու ամենավիրավորական ստատուսը, որի դրդապատճառը թերևս միայն ինքը գիտի: Մայր Աթոռից դեռ չեն արձագանքել Փաշինյանին:Ավելին21:1730.05.25 -
ԻրավականԱնկեղծ ասած՝ չեմ հիշում. թոշակառու բերետավորի հակասական ցուցմունքը՝ Լևոն Քոչարյանի գործով դատինԵրևանում շարունակվել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատվարությունը: Հարցաքննվել է վկաներից մեկը: Նախկին կարմիր բերետավորը, որ հիմա թոշակի է անցել, չի հիշել, թե ինչ է տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ գործընկերները բերման էին ենթարկում Լևոն Քոչարյանին և նրա ընկեր Սերգեյ Ասատուրովին:Ավելին20:5130.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ինչի՞ց է 1.5 տարեկան տղան մահացել հիվանդանոցում. մեղադրանք և պարզաբանումՀայլուր 20։30 Ինչի՞ց է 1.5 տարեկան տղան մահացել հիվանդանոցում. մեղադրանք և պարզաբանումԱվելին20:3030.05.25 -
ՀասարակականՍյունիքում մարզում մահացու վրաերթի են ենթարկել 9-ամյա երեխայիԱյսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին:Ավելին20:2230.05.25 -
ՀասարակականՍարսափելի դեպք՝ Երևանում. երեխան մահացել է պարանոցի շրջանում 4 ասեղ ներարկումիցԵրկու քրեական վարույթ է նախաձեռնվել մայիսի 28-ին Մուրացան հիվանդանոցում 1,5 տարեկան երեխայի մահվան և բժշկին ծեծելու դեպքերի առնչությամբ: Երեխայի մահվան համար բժշկին են մեղադրում հարազատները, մինչդեռ, ըստ հիվանդանոցի տարածած հաղորդագրության, երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է մահացած երեխայի տատը մազերից քաշում, գետնին տապալում բժշկին:Ավելին20:0830.05.25 -
ՔաղաքականԱրցախը քեշով տվեց, հինգ հազար հայի կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման. Սենոր Հասրաթյան«Արցախը քեշով տվեց, հինգ հազար հայի կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, Արարատ ու ցեղասպանություն ուրացավ, հիմա էլ մեր հավատն է պղծում և տակավին մնում հանդուրժված…Ավելին19:3830.05.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը. Քննչական կոմիտեՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:Ավելին19:2930.05.25 -
ՀասարակականԵնթադրենք՝ վախենում ենք, ի՞նչ անենք. ադրբեջանցիները կրակել ու ծակել են Նինայի լոգարանի դուռըՍյունիքի բնակավայրերի ուղղությամբ շարունակում է կրակել Ադրբեջանի զինուժը: Նորից տուն է վնասվել Խոզնավարում՝ 8-րդը վերջին երկու ամսում: Ադրբեջանցիների արձակած գնդակը խոցել է նույն գյուղացու մանր եղջերավոր կենդանուն: «Հայլուրի» հետ զրույցում թիրախավորված տան բնակիչն ասել է, որ գնդակը ծակել է սանհանգույցի դուռը: Փամփուշտը գտել են առավոտյան, լոգարանից:Ավելին19:1130.05.25 -
ՔաղաքականՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպանը լուծում է առաջարկումՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր նկատվում են Հայաստանի պատմության, ինքնության և հայ-ռուսական կապերի պատմության վերաիմաստավորման փորձեր: Այս մասին դիվանագետն ասել է Երևանում ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ:Ավելին18:4630.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալային ստատուսների կրակահերթ՝ եկեղեցու վրա և կրակոցներ՝ սահմանինՀայլուր 18։30 Սկանդալային ստատուսների կրակահերթ՝ եկեղեցու վրա և կրակոցներ՝ սահմանինԱվելին18:3030.05.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան«Վստահ եմ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկեղեցիները չուլանացված են», դա արեց գիտակցված՝ ոչ միայն վարկաբեկելու համար դարերի պատմություն ունեցող հոգևոր հաստատությանը, հայ ժողովրդի պատմական և հոգևոր հիշողությանը, այլև վիրավորելու միլիոնավոր հայերի արժանապատվությունն ու հավատքը։ Եվ ակնհայտորեն դա արեց ազգային անհամերաշխություն հրահրելու համար։Ավելին18:1530.05.25 -
ԻրավականԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվելՄայիսի 28-ին՝ ժամը 20․50-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախումբը Մասիս-Երևան ճանապարհին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի 24-ամյա և 39-ամյա երկու բնակչի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին18:0030.05.25 -
ՀասարակականՑիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին17:4230.05.25 -
ՀասարակականԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մшրմինԱյսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին17:3330.05.25