Լրահոս
2025-06-01
-
ՔաղաքականԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԱպօրինի ԱՄՆ մուտք գործելը լի է վտանգներով՝ զգուշացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:0001.06.25 -
ՀասարակականԶանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ էԶանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ էԱվելին11:3001.06.25 -
ՀասարակականԵրեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ ուղերձըԱյս տոնն առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։Ավելին11:2001.06.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբՄայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:0001.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:3001.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0001.06.25
2025-05-31
-
ՀասարակականԱրեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպըԱրեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։ Այս իրադարձությունը ուղիղ համընկնում է Արեգակ–Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։ Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։ Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։ Առողջապահական զգուշացում Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։ Ռիսկի խմբում են՝ 50 տարեկանից բարձր անձինք, Սրտային հիվանդություններ ունեցողները, Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները։ Խորհուրդ է տրվում՝ Խմել շատ ջուր, Խուսափել սթրեսից և քնի պակասից, Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը։ Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը»,- գրել է նա։Ավելին23:4531.05.25 -
ՍպորտՈ՞ր խաղից հետո է Անչելոտին որոշել հեռանալ ՌեալիցՄադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե որ խաղից հետո է կայացրել «արքայական» ակումբից հեռանալու որոշումը։ «Արդյունքները այն չէին, ինչ մենք սպասում էինք։ Թիմի խաղն էլ այդքան էլ լավը չէր։ Ժամանակն էր ինչ-որ բան փոխել։ «Արսենալի» հետ խաղից հետո մենք քննարկեցինք իրավիճակը և որոշում կայացրինք։ Թիմը լավագույն մարզավիճակում չէր, և մենք հասկացանք, որ «Ռեալին» փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասել է Անչելոտին Marca-ի հետ զրույցում։ Իտալացի մասնագետն արդեն մի քանի օր է, ինչ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը։ Հունիսին «սելեսաոն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Էկվադորի և Պարագվայի հավաքականների դեմ։Ավելին23:3031.05.25 -
ՀասարակականԶովունիում կառուցվող էլիտար շենքում շինարարը 5-րդ հարկից ընկել և մահացել էԵրեկ՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրեն մոտ տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Վ.-ն է, ով աշխատում է «Հովսեփյան Շին» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ն է կառուցում այդ շենքը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Ավելին23:1531.05.25 -
ՄիջազգայինՆոր հարձակումներ ու զոհեր՝ ռուս-ուկրաինական ճակատում. առջևում համառ առաջնորդների հանդիպումն էՆոր հարձակումներ ու զոհեր՝ ռուս-ուկրաինական ճակատում. առջևում համառ առաջնորդների հանդիպումն էԱվելին23:0031.05.25 -
ՀասարակականՀացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառովԱրդեն 9 ամիս է՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերժիկ Եսայանը, ով ըստ իր մայրիկի՝ Անժելա Եսայանի, խաբեության զոհ է դարձել և անհիմն ձերբակալված է։ Ս․ Եսայանը երեկվանից հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, կամ գոնե տնային կալանք տան։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Եսայանը ասաց․ «Երեխաս ունի կին, երկու երեխա՝ 1 և 2 տարեկան, բայց մի խաբեբայի պատճառով դարձել է անարդարության զոհ և գտնվում է Նուբարաշենի բանտում։ 2024 թվականին տղաս աշխատում էր՝ որպես տաքսու վարորդ, և կանչ են գրանցել Կասկադից, իսկ աղջկա անունը՝ Արփինե, և կանչից հետո նա սկսել է հանդիպել, շփվել այդ աղջկա հետ մոտ 8 ամիս։ Միասին տարբեր տեղեր են գնացել։ Արփինեն իմացել է, որ տղաս ունի կին և 2 երեխա ու շանտաժ է արել, որ կամ պետք է իր հետ ամուսնանա, կամ տղայիս համար լավ չի լինի։ Արփինեն տարիքով մեծ է, ծնողներ չունի, մի օր տղայիս կանչել է հյուրանոցում հանդիպման, դրանից հետո ոստիկանությանը բողոք է ներկայացրել, իբրև իրեն առևանգել է տղաս։ 2024 թվականի օգոստոսի 2-ից բանտարկել են առանց հիմքերի և ապացույցների, դատը անընդմեջ հետաձգում են ու նորմալ որոշում չեն կայացնում արդեն 9 ամիս։ Տրամադրել են հանրային փաստաբան, որը կարելի է ասել ոչինչ չի ձեռնարկում։ Երբ զանգում ենք կամ չի պատասխանում, կամ ասում է, որ չի կարող գալ դատերին։ Մենք որ հնարավորություն չունենք փաստաբան վարձելու, նշանակում է՝ իմ տղան պետք է զրկվի ազատությունից»։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:4531.05.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մեքենայի և մոտոցիկլի վթարի դեպքիցՄայիսի 31-ին, ժամը 16:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։Ավելին22:3031.05.25 -
ԱրցախԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱվելին22:1531.05.25 -
ՀասարակականԿոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից․ ՇՄՆԷկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։Ավելին22:0031.05.25 -
ՍպորտՄյունխենում պատրաստվում են խելահեղ հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում էՄյունխենում պատրաստվում են խելահեղ հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում էԱվելին21:4531.05.25 -
ՀայաստանՎկայում ենք հայերի բռնի տեղահանումն ու մշակույթի ոչնչացումը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդՎկայում ենք հայերի բռնի տեղահանումն ու մշակույթի ոչնչացումը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդԱվելին21:3031.05.25 -
ԱշխարհԱՄՆ-ում ակտիվիստները կոչ են արել անջատել Մասկի սուպերհամակարգիչըԳունավոր մարդկանց առաջխաղացման ամերիկյան ազգային ասոցիացիան (NAACP) կոչ է արել Մեմֆիս քաղաքին դադարեցնել Իլոն Մասկի «Կոլոսուս» սուպերհամակարգչային նախագծի իրականացումը օդի հնարավոր աղտոտվածության պատճառով, որը վնասում է հարևան սևամորթ համայնքներին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով կոչի հեղինակներին: Վերջին ամիսներին xAI ընկերությունը, որը պատկանում է Colossus-ին, ենթարկվել է հսկողության՝ իր Մեմֆիսի ձեռնարկությունում մեթանի գազային տուրբիններ օգտագործելու համար գերհամակարգչի էներգետիկ կարիքները բավարարելու համար: «Միայն այն պատճառով, որ դու աշխարհի ամենահարուստ մարդն ես, քեզ իրավունք չի տալիս աղտոտել սևամորթ համայնքները և վտանգի ենթարկել նրանց առողջությունը... Կոչ ենք անում առողջապահության նախարարությանը անհապաղ միջամտել»,- հեռուստաալիքը հրապարակում է NAACP-ի ղեկավար Դերիկ Ջոնսոնի խոսքերը՝ ուղղված Մասկին։ Իշխանություններին ուղարկված նամակում, որի տեքստը մեջբերում է նաև հեռուստաալիքը, ասվում է, որ նախագիծը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին և կարող է վնասել մոտակա շրջանների բնակիչներին։ Ակտիվիստները կոչ են արել վերահսկել սուպերհամակարգչի աշխատանքի հետևանքները և անհապաղ դադարեցնել դրա աշխատանքը։ Colossus սուպերհամակարգիչը (քաղաք Մեմֆիս, Թենեսի նահանգ) կառուցվել է երեք ամսում և համարվում է ամենամեծն աշխարհում։ Այն կառավարում է ավելի քան 100 հազար Nvidia գրաֆիկական պրոցեսորների կլաստեր, որոնք օգտագործվում են Grok չաթ-բոտի ուսուցման համար»,- ասվում է նյութում:Ավելին21:1531.05.25 -
ՀասարակականՀայտնաբերված «Նիվա»-ն մասնակցություն է ունեցել 4-րդ գյուղում տեղի ունեցած ծեծկռտnւքին և մшհվան ելքով վրաերթինՊարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ:Ավելին21:0031.05.25 -
ՀասարակականՀիստերիկ ու Ալիևի սպասարկու. զայրացած երևանցիները վարչապետի ընտանիքին հրավիրում են կրթվելուՀիստերիկ ու Ալիևի սպասարկու. զայրացած երևանցիները վարչապետի ընտանիքին հրավիրում են կրթվելուԱվելին20:4531.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Արյունոտ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. 2 օրից խաղաղության բանակցություն էՀայլուր 20։30 Արյունոտ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. 2 օրից խաղաղության բանակցություն էԱվելին20:3031.05.25