Լրահոս

2025-06-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներին
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Գրառման մեջ ասվում է. «Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ: Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է: Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ Երևանում և մարզերում հավասարապես: Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է. առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն, ամրակապված ու քարսիթով երթևեկություն, կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում: Իսկ այսօր մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները ... Սիրում եմ ձեզ»:
    19:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ իմ հատվածում բախվել են Գեղարքունիքի 29-ամյա Արտակ Կ.-ի վարած բեռնատար «Գազելն» ու 30-ամյա Վարդան Գ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    19:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում մետաղադրամ կուլ տված 5-ամյա աղջնակին հաջողվել է փրկել
    Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Ահարոն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Արմենակ Արմենակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մուղնիի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Լոռու մարզ հատվածում, ծառայություն կատարելիս են լինում երբ նրանց են մոտեցում ավտոմեքենայով մի քանի քաղաքացիներ, որոնցից տղամարդը պարեկներին հայտնում է, որ իր 5 տարեկան աղջիկը մետաղադրամ է կուլ տվել և շնչահեղձ է լինում, ամեն մի վայրկյանը կփրկի երեխայի կյանքը, եթե նրան շտապ հասցնեն հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ ավագ պարեկն ու պարեկը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Գումարտակի հրամանատարն ու տեղակալը ավագ պարեկին ու պարեկին ուղեկցում են մինչև Երևան։ Արդեն հիվանդանոցում, շնորհիվ բժիշկների, անհապաղ և անհրաժեշտ բժշկական հետազոտություն է իրականացվում, հայտնաբերում են մետաղադրամը կոկորդում և այս պահին երեխան գտնվում է վիրահատարանում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխան 5 տարեկան աղջնակ է, ծնողներն էլ Լոռու մարզի բնակիչներ են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Չհասկացանք, թե ոնց երեխան մետաղադրամը կուլ տվեց։ Մենք փորձեցինք մեր ուժերով նրան տեղափոխել հիվանդանոց, բայց ճանապարհին հայրը բավականին սթրեսային վիճակում էր ու երբ նկատեցինք ճանապարհին պարեկների ավտոմեքենան, մոտեցանք իրենց։ Եղելությունը հայտնեցինք և հալալ էր էդ ջահել պարեկներին, միանգամից մեր ավտոմեքենայի միջից երեխային տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու հասցրեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ շնորհիվ բժիշկների հնարավոր եղավ երեխայի կյանքը փրկել»։
    18:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    18:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի. «Որդիների կանչ»
    «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Դարեր շարունակ սրբապիղծներն իրենց կեղտոտ ձեռքերով փորձել են տապալել և վնասել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և միշտ էլ ստացել են իրենց արժանի պատասխանը: Այս անգամն էլ բացառություն չի լինի… Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի»,- ասվում է հայտարարությունում։
    17:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս. Տեր Մաղաքիա Օհանյան
    Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։ Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան» հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։ Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանք են տվել։ Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտորեն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։ «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», - ասում է Սուրբ Գիրքը։ Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։ Վա՜յ այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։ «Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու» ։(Աստվածաշունչ) Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է։ Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։
    17:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը․ հայտարարություն
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
    16:49
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի կամրջի մոտ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև ճանապարհին հայտնված երեխան, ու վարորդը, որպեսզի տեղի չունենա վրաերթ, փախցրել է ավտոմեքենան, չի կարողացել կառավարել այն ու հայտնվել է ջրատարում։
    16:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ
    Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:
    16:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    10 ամսական երեխա է մահացել. ծնողները մեղադրում են «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին
    Մայիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ իր 10 ամսական բալիկը մահացել է «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների պատճառով։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, Լուսինե Ս.–ն պատմել է իրավապահներին, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերն առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ։ Վերջինս նույնպես ստուգումներ կատարելուց հետո հետագա ստուգումների համար ուղեգրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։ Լուսինե Ս․-ն նաև հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։
    15:45
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի և Թրամփի հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի. Ուշակով
    ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, անհրաժեշտ են արդյունքներ, որոնք կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, կարծում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Գաղափարները օդում կախված են, հասկանալի է, բայց երբ կլինեն ինչ-որ արդյունքներ, որոնք կարող են քննարկվել նախագահական մակարդակով։ Այսինքն՝ պետք է մանրակրկիտ նախապատրաստություն լինի այդ հանդիպմանը», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել Է Ուշակովը «Ռոսիա 1» - ի լրագրող Պավել Զարուբինին։ Նրա խոսքով՝ առաջնորդների անձնական հանդիպումը մասշտաբային իրադարձություն է, որը պետք է լուրջ արդյունքների հանգեցնի։ «Բայց, կրկին, այդ արդյունքները պետք է պատրաստեն ինչ-որ մեկը, այն է՝ Սպիտակ տան և Կրեմլի համապատասխան թիմերը»,-հավելել Է Ուշակովը: Նախագահի օգնականի հարցազրույցը ձայնագրվել է մայիսի 28-ին:
    15:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր գազանջատումներ՝ Երևանում և 3 մարզերում
    Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    15:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցեր
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
    14:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ Մկրտչյան
    ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր ստեղծելու համար։ Վստահ եղեք՝ ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը։ Մենք՝ ձեր ընտանիքը, դպրոցը, ձեզ հետ աշխատող մասնագետներն ու մենք՝ որպես պետություն, միասին պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի այդ երազանքները դառնան իրականություն, որպեսզի ստեղծենք միջավայր, որտեղ դուք կզգաք պաշտպանված, սիրված ու կարևորված․ միջավայր, որտեղ ձեզ կընդունեն, կհասկանան ու կաջակցեն։ Հենց այս նպատակով երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է։ Աշխատանքներն ուղղված են նրան, որ բոլոր համայնքներում յուրաքանչյուր երեխա կողքին ունենա իրեն հասկացող, հոգատար ու պատրաստված հատուկ մասնագետ, ով կլսի երեխայի ձայնը, կհետևի նրա կարիքներին, կարձագանքի ու կաջակցի բոլոր առումներով։ Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ոլորտային նախագծերի մի փաթեթի, որի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել հենց այդպիսի աջակցություն։ Ծնողների՝ աշխատաշուկայում ներգրավմանը նպաստելու և միաժամանակ երեխայի համար պատշաճ խնամք ապահովելու նպատակով՝ պետությունն ընտանիքներին շարունակում է տալ սոցիալական երաշխիքներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երեխայի խնամքի նպաստի, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների աջակցության, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման և աջակցության այլ ծրագրերի տեսքով։ Բացի վերոնշյալը՝ միայն 2025 թ․ պետբյուջեից Երեխաների հիմնահարցեր ծրագրի ուղղությամբ նախատեսված է շուրջ 5 մլրդ դրամ, որի շրջանակում. շուրջ 3300 երեխա հնարավորություն ունի օգտվել ցերեկային խնամքի ծառայություններից։ Ծրագրի շրջանակում ապահովվում է երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։ Շարունակելով պահել արդեն իսկ ունեցած դրական դինամիկան՝ ներկայումս 104 խնամատար ընտանիքում խնամք է ստանում 176 երեխա։ Երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները տարեկան աջակցում են շուրջ 600 երեխայի՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, իրավական և վերականգնողական ծառայություններ։ 13 հասարակական կազմակերպությունների միջոցով՝ 31 ցերեկային կենտրոններում, միայն 2024 թ․ աջակցություն է տրամադրվել 3610 երեխայի, որոնցից 1155-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ Ծնողների և մասնագետների շարունակական վերապատրաստումների միջոցով նախարարությունը նպաստում է երեխաների ընտանիքներում մնալու հնարավորությունների ավելացմանը։ Վերջին տարում վերապատրաստվել է շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների 512 մասնագետ, 811 ծնող, ինչպես նաև խնամատար դառնալ ցանկացող 35 և որդեգրել ցանկացող 61 անձ։ Այս բոլոր ծրագրերն ընթացիկ աշխատանքների մի մասն են, որոնք նպատակ ունեն ապահովել իրավունքների պաշտպանություն, լիարժեք աջակցություն և հավասար հնարավորություններ։ Սիրելի՛ երեխաներ, կրկին ջերմորեն շնորհավորում եմ ձեզ օրվա առթիվ․ մաղթում եմ խաղաղ, անհոգ մանկություն և վստահություն՝ ձեր երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհին»:
    14:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշազադեն չի կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու ամիս առաջ էր, գաղափարակից ընկերներիս հետ քննարկման ժամանակ ասացի, որ շուտով Եկեղեցու դեմ սկսվելու է մեծ, շա՜տ մեծ արշավ։ Բայց չէի պատկերացնում, որ այն կլինի այսքան ստորակարգ, այսքան նսեմ և այսքան բացահայտ։
    14:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. «Toyota»-ն բախվել է «Nissan»-ին, մոտոցիկլն էլ կողաշրջվել է. կա վիրավոր
    Երեկ՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել «Toyota»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները: «Toyota»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan»-ին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով «Toyota»-ն ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր մաքրել են ճանապարհը քանի որ վթարի հետևանքով մոտոցիկլից քսայուղ էր թափվել։
    13:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում ավտոմեքենա է այրվել
    Հունիսի 1-ին, ժամը 04:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է ավտոմեքենան։
    13:00
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր
    Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
    12:30
    01.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
    Ապօրինի ԱՄՆ մուտք գործելը լի է վտանգներով՝ զգուշացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»,- ասված է հաղորդագրության մեջ։
    12:00
    01.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Զանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ է
    Զանազան խաղեր ու մրցույթներ՝ մանուկների համար. Դալմայում եռօրյա հեքիաթ է
    11:30
    01.06.25
    Ավելին