Լրահոս

2025-06-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել․ Իշխան Սաղաթելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։
    17:45
    10.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Նոր հարձակումներ, դրոնային երամ, հրդեհ ու աղետ. Կիևը՝ ծխի քուլաների մեջ
    Նոր հարձակումներ, դրոնային երամ, հրդեհ ու աղետ. Կիևը՝ ծխի քուլաների մեջ
    17:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը
    Հունիսի 10-ին, ժամը 15։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ սպորտդպրոցի մոտակայքում, ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը․ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:
    17:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
    Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
    17:08
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ. Սեյրան Օհանյան
    Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանն իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
    17:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը. «Էջմիածին» դաշինք
    Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։
    16:54
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրապարակվել է այն պաղպաղակների ցանկը, որոնցում խախտումներ են հայտնաբերվել
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118: ▪️«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ – 21․05․2025թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»): ▪️«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ – 25․04․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»): ▪️«ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված «Բևեռ էսկիմո», 26․05․2025թ․ արտադրված «Բրիկետ», 26․05․2025թ. արտադրության «Սթար կոն», 27․05․2025թ. արտադրված «Սթար կոն գետնանուշով շոկոլադ», 08․04․2025թ. արտադրված «Պլոմբիրկա վանիլային», 14․04․2025թ արտադրված «Էսկիմո վանիլային ջնարակ», 14․04․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադ ջնարակ», 26․05․2025թ․ արտադրված «Բևեռ կոն» (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»): ▪️«ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված 100 գրամանոց Պաղպաղակ վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր «ՈՒտոպիա», 30․05․2025թ. արտադրված 80 գրամանոց Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով «Այս Բուրգեր» պլոմբիր, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 27․05․2025թ. արտադրված 500 գրամանոց Մրգային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ Փինկ Բերրի): ▪️«ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ – 22․05․2025թ. արտադրված Պաղպաղակ վանիլային պլոմբիր, 19.05.2025թ. արտադրված Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշը՝ «ՖիՆի»): ▪️«ԻԳԻԹ» ՍՊԸ – 26․05․2025թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո դեղձի համով կաթնայուղի փոխարինիչով», 21․05․25թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո բանանի համով, կաթնայուղի փոխարինիչով», 23․05․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 26․05․2025թ. արտադրված «Էսկիմո վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ Իգիթ): ▪️«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ – 23․05․2025թ․ արտադրված «Բուրբոն» վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 22․05․2025թ. արտադրված «Շոկո» շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 10․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, ելակի համով, 23․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, հատապտուղի համով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»): ▪️«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ – 06․05․2025թ. արտադրված «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 24․04․2025թ. արտադրված «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 21․05․2025թ. արտադրված պլոմբիր վանիլային 80 գրամանոց (դույլով), 28․05․2025թ. արտադրված պլոմբիր շոկոլադե 80 գրամանոց (դույլով), 26․05․2025թ. արտադրված «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, 26․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» շոկոլադե, 28․05․2025թ. արտադրության պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» վանիլային, 28․05․2025թ. արտադրության էսկիմո շոկոլադե ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրության էսկիմո վանիլային ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ «Գրանդ Քենդի»): ▪️Ա/Ձ Ազատ Ղազանչյան – 30.05.2025թ. արտադրված 700 գրամանոց Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային: Ա/Ձ Էդուրադ Կարապետյան – Փափուկ պաղպաղակ է (լցնովի), արտադրությունը դադարեցված է: Այս պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:
    16:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նույնպես օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած:    Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը:    Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: 
    16:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. Տեր Ահարոն քահանա Մելքումյան
    Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը, համադրելով Նիկոլ Փաշինյանի արածները, հետաքրքիր պատմություն հիշեց. «Մարդու օրգանիզմում որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Տալիս են ազատություն։ Կարճ ժամանակ հետո որդերն ու բակտերիաները մրսում են, հետո տեսնում են՝ օդ չկա շնչելու, հետո տեսնում են՝ մութ է, պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է։ Հիմա, եթե եկեղեցին մեր իրականությունից հանում ենք, աղանդավորները, այլասերվածները իսկույն ոչնչացնում են ազգին, հիմա սրա պայքարը հայի դեմ է»։
    16:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիմակավորված հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ
    Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա: 
    16:25
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շենգավիթի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել
    «Սիրելի՛ շենգավիթցիներ,  2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու  պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։
    16:18
    10.06.25
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախում
    ԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախում
    16:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ջանում է Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի․ փաստաբան (տեսանյութ)
    Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի. այդ համոզմանն է փաստաբան Ռուբեն Մելքիյանը։ Ըստ նրա՝ եկեղեցու դեմ Փաշինյանի կողմից սանձազերծվածը մանրամասնորեն լավ պլանավորված հարձակում է։ «Առաջին իսկ օրից ասել եմ՝ նրա նպատակն ազգությամբ հայ՝ Թուրքիայի քաղաքացի հոգևորականով փոխարինելն է։ Հայ Առաքելական եկեղեցին փորձում են դնել Էրդողանի վերահսկողության տակ»,-ասաց Մելքիյանը՝ նշելով որ այս պահին անուններ չի տալիս։
    16:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում իսրայելական հարվածներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել
    Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով հունիսի 10-ի լուսաբացից ի վեր սպանվել է 52 պաղեստինցի, որոնցից 20-ը՝ Գազա քաղաքից հարավ գտնվող Նեթսարիմ բնակավայրի մոտ օգնություն կենտրոնի թիրախավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
    15:50
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:
    15:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազն իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը. Արծվիկ Մինասյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
    15:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    15:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն. Անահիտ Ավանեսյան
    Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին՝ հանրային վերահսկողության և լուսաբանման համար, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս՝ թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,-գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։
    15:26
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:    Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:    Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին:    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր քաղաքում նշված խաչմերուկը արդեն ունի «պատուհաս» անունը, քանի որ այդ խաչմերուկում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի ունենում: 
    15:22
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա․ նա ձերբակալել է
    Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա:
    15:15
    10.06.25
    Ավելին