Լրահոս

2025-06-10
  • Քաղաքական
    Փաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրություն
    Փաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրություն
    21:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիս
    Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը շինհրապարակում կողաշրջվել է
    Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդ Հայկ Վարդանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ավտոմեքենան շինկազմակերպության կողմից հատուկ տեխնիկաներով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։
    20:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի զորակցություն Եկեղեցու և Հայոց Հայրապետի՝ ժամը 00։00-ին լինելու եմ «Զվարթնոց»-ում․ Լիլիթ Գալստյան
    Թող անսասար լինի Հայ Եկեղեցին, երկար օրեր Հայոց Հոր!!!!»:
    20:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կաթողիկոսը վերադառնում է Հայաստան. զորակցության հավաք՝ օդանավակայանում
    Հայլուր 20։30 Կաթողիկոսը վերադառնում է Հայաստան. զորակցության հավաք՝ օդանավակայանում
    20:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան
    Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաջնահերթությունը կլիներ երկրի շահերի պաշտպանությունը։ Սակայն, ցավոք, նա զբաղված է հոգևորականների կուսակրոնությամբ՝ մի հարց, որը չի մտնում կառավարության իրավասության մեջ և խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է եկեղեցու և պետության տարանջատումը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը հոգևորականների կուսակրոնության հարցը բարձրացնում է սեփական շահերից ելնելով. Նախ, նրա իրական նպատակը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին փոխարինելն է ավելի հնազանդ հոգևորականով։ Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։ Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։ Երրորդ, եթե նա իսկապես հետաքրքրված լիներ հոգևորականների կուսակրոնությամբ, ապա չպետք է այն բարձրաձայներ որպես վարչապետ կառավարության նիստի ժամանակ, այլ որպես եկեղեցու անդամի անձնական կարծիք։ Վերջապես, նրա էական սխալն այն է, որ առանց որևէ ապացույցի մեղադրում է Կաթողիկոսին երեխա ունենալու մեջ՝ զրպարտության ակնհայտ դեպք, որը Կաթողիկոսին իրավունք է տալիս դատի տալ չարախոսության համար: Փաշինյանի խոսքերի կապակցությամբ արդեն իսկ սկսվել է էթիկական հետաքննություն: Ի պատասխան՝ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով վարչապետի արշավը Հայոց Եկեղեցու դեմ՝ այն անվանելով «հայհոյախառն, անվայել խոսույթներով և զուրկ բարեկրթության տարրական նորմերից»։ Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակեց իր սկանդալային հռետորաբանությունը հոգևորականների դեմ՝ ամեն օր մի քանի հաղորդագրություն հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, այդ թվում՝ «Փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»։ «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս …. »։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։ «Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի. արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։ «Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։ «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։ Լրագրող Նորայր Մարտիրոսյանն էլ ավելի խառնեց իրավիճակը՝ հոդված գրելով «Հրապարակ» թերթում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով։ Նա նշեց. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են լսվում»: Նա պնդեց, որ ինքը նույն կերպ է պատասխանում Փաշինյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված մեղադրանքներին՝ հավելելով, որ «եթե վարչապետը կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», ապա Փաշինյանին կարող ենք նույն հարցադրումն անել։ Մարտիրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանի կինը բացահայտել է նրա սիրային կապը և փորձել է աշխատանքից ազատել մամուլի խոսնակին։ Լրագրողը եզրափակեց. «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։ Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։ Լուրերի վրա հիմնված իր հաղորդագրությունից զատ, Մարտիրոսյանը սխալվել է՝ Աննա Հակոբյանին անվանելով վարչապետի «կին»։ Փաշինյանը պարզաբանել է իր ամուսնական կարգավիճակը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Աննայի կողքին նստած. «Մենք դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք։ Դե յուրե ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք։ Պաշտոնական թուղթ չկա»։ Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնական կայքը սխալմամբ հայտարարում է, որ նա «ամուսնացած է»։ Վարչապետը չզվարճացավ, երբ Մարտիրոսյանն իր հետ նույն կերպ վարվեց, ինչպես նա էր վարվել։ Փաշինյանը սպառնաց իր ֆեյսբուքյան էջում՝ «Հրապարակ թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։ Վերջապես, Փաշինյանը զայրացավ՝ իմանալով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 7-ին այցելել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Եկեղեցին հաղորդեց այդ հանդիպման մասին՝ «նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունները»։ Փաշինյանը զայրացած պատասխանեց՝ օգտագործելով բացարձակապես անտեղի մեղադրանքներ՝ նշելով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Հարկ է նշել, որ Փաշինյանը ժամանակին եղել է Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը և հավատարիմ կողմնակիցը: Վարչապետը դժվար թե կարողանա դասախոսություն կարդալ բարոյականության մասին, հատկապես, երբ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցումը բացահայտում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ և կոպիտ, անպարկեշտ բառերով հեղեղված մի աշխատանք։ Անկասկած, բոլոր հոգևորականները, անկախ աստիճանից, պետք է պահպանեն եկեղեցու բարձրագույն բարոյական չափանիշները, այդ թվում՝ կուսակրոնության երդումը: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է, որ Հայաստանի վարչապետը հարգի ՀՀ Սահմանադրությունը և խուսափի իր իրավասությունից դուրս գտնվող հարցերին միջամտելուց, հատկապես հաշվի առնելով իր ամուսնական կարգավիճակը և պետության գործերը կառավարելու անկարողությունը: Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    20:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզում՝ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում
    Հունիսի 10-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանների առաստաղը փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:
    20:08
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ թե եկեղեցին է վտանգված, այլ մեր՝ եկեղեցուն պատկանելու իրավունքն ու արժանիությունը․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Եկեղեցին Նիկոլիզմից պաշտպանելու կարիք չունի։ Եկեղեցին ձեռքի գործիք չէ։ Նրա պաշտպանը ո՛չ անցողիկ իշխանությունն է, ո՛չ էլ փոփոխական մարդիկ։ Նրա Պաշտպանը, Տերը և Տիրակալը Բարձրյալն է։ Ոչ թե Եկեղեցին է վտանգված, այլ մեր՝ Եկեղեցուն պատկանելու իրավունքն ու արժանիությունը։ Մենք ենք կանգնած դատաստանի առջև՝ ոչ թե որպես սոսկ քաղաքացիներ, այլ որպես հավատի ժառանգներ։ Արդյոք կարո՞ղ ենք ասել հենց մենք ենք Եկեղեցին։ Սա ժամանակավոր քաղաքական մրցակցություն չէ։ Սա ոտնձգություն է մեր ինքնության, մեր հոգևոր հենքի դեմ։ Եվ սա նաև ճշմարտության պահ է. ո՞վ է այսօր Աստծունը, ո՞վ՝ նեռինը…»։
    20:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18+․ «Ս․․․ եղիր Ադրբեջան»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, բնականաբար՝ կաթողիկոսի դեմ։ Գրել է նոր կաթողիկոս ընտրելու ուղղությամբ գործուն քայլերի մասին։
    19:50
    10.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Հո՞ղ ա հանձնել, էդքան երեխա՞ ա սպանել, որ կաթողիկոսին հանենք. մարդիկ պահանջում են վտարել Փաշինյանին
    Հո՞ղ ա հանձնել, էդքան երեխա՞ ա սպանել, որ կաթողիկոսին հանենք. մարդիկ պահանջում են վտարել Փաշինյանին
    19:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին
    «Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,–ասված է գրառման մեջ։
    19:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. ՀՀ նախագահ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
    19:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին․ Գառնիկ Դանիելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Օրեցօր գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի։ Հատելով բոլոր սահմանները՝ հերթական շինծու մեղադրանքներով այս անգամ էլ թիրախավորել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։ Գործընկերոջս ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է եղել պետական ինստիտուտների, գործադիր և օրենսդիր մարմինների կայացմանն ու զարգացմանը։ Արծվիկ Մինասյանը մեր ամենից հմուտ պետական գործիչներից է։ Եղել է բնապահպանության նախարար, աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, ունի պատգամավորական ահռելի փորձառություն։ Իր տեսակով մտավորական է, գիտնական, տնտեսագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների հեղինակ։ Կոշտ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մշտապես առաջարկել է լուծումներ, հանդես եկել առաջարկներով։ Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն։ Սպասելի է, որ վարչախմբի համար անհանդուրժելի պիտի լինեն նման պետական մտածողությամբ գործիչները։ Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին։ Հ․ Գ․ Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս»։
    19:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ թղթադրամ իրացրած օտարերկրացիները ձերբակալվել են
    Հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օտարերկրացի բանկերից մեկի մասնաճյուղում իրեն ընդհանուր կեղծ 400 դոլար են իրացրել։ Երևանի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, կեղծ արտարժույթ իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել օտարերկրացի երեք երիտասարդների, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
    18:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սարսափելի պլանը բացահայտված է. եղբայրասպան պատերա՞զմ է սադրում Փաշինյանը
    Հայլուր 18։30 Սարսափելի պլանը բացահայտված է. եղբայրասպան պատերա՞զմ է սադրում Փաշինյանը
    18:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը
    COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ:
    18:21
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիլիջանցի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը
    Հունիսի 7-ին` ժամը 16:30-ին, Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան, մարտական 27 փամփուշտ, մեկ նռնակ և նռնակի պայթուցիչ: Ըստ նրա` հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը` ավտոտնակը կարգի բերելիս։ Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի թեմն իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին․ «Սէր երբէք ոչ անկանի» (Ա Կորնթացիս 13։8) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, ի դեմս թեմի ողջ հոգևոր դասի, Տավուշի հավատավոր ժողովրդի, երիտասարդաց և տիկնանց միությունների, ծխական խորհուրդների անդամների, թեմական պատգամավորական խորհրդի, իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։ «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
    18:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։ Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։
    18:00
    10.06.25
    Ավելին