Լրահոս

2025-06-10
  • Img default alt hy
    Իրավական
    63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա․ նա ձերբակալել է
    Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա:
    15:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:
    15:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը․ փաստաբան
    «Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    14:53
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի քայլերը պիղծ են, հակասահմանադրական ու հակապետական․ Անդրանիկ Թևանյան
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի դեմ արշավը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ալիևի հրահանգով։
    14:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. հայտարարություն
    Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։ Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։ ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համակայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։
    14:40
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական կրակոցները` Երևանում․ տուժել է նաև պատահական անցորդ
    Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ «ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով, երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    14:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում․ Սոնա Աղեկյան
    Այս պարագայում խնդիրն արդեն ոչ միայն կոնկրետ անձի, այլ՝ իրավապահ համակարգի անարդյունավետության ու վստահության տիրույթում է։
    14:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
    Արթիկի թեմը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: ««Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաև բոլոր հավատացյալներն, իրենց որդիական զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ազգընտիր Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- ասվում է հաղորդագրությունում։
    14:18
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրաձգություն՝ Ավստրիայի դպրոցներից մեկում․ 8 մարդ է զոհվել
    Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ավստրիական պետական ​​ORF հեռուստառադիոընկերությունը։
    14:09
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի
    Հունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննվել են Կենտրոն վարչական շրջանի այն տարածքները, որտեղ ձերբակալվածը իրացնելու նպատակով տեղադրել էր թմրամիջոցով փաթեթներ։ Հայտնաբերվել է ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով լցված 3 փաթեթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
    14:00
    10.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Նռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղից
    Նռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղից
    13:52
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավանեսյանի ծառայողական մեքենայի դիմաց, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխա է նստած․ Իոաննիսյան
    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»։
    13:46
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած
    Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ձորակից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    13:39
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Այվազյան
    Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։ Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։
    13:33
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներ կան
    Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
    13:21
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բյուրեղավանում «Tesla»-ն բախվել է երկաթե սյանը ու պլաստմասե աղբամանին. կան վիրավորներ
    Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը ու պլաստմասե աղբամանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ 44-ամյա Սերգեյ Դարբինյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անուշ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
    13:15
    10.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր առաքյա՞լ, թե՞ նենգ մեսիա. հայհոյանքներ՝ վարչապետին
    Նոր առաքյա՞լ, թե՞ նենգ մեսիա. հայհոյանքներ՝ վարչապետին
    13:09
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքին
    Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երևանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երևանում): «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։ Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաև շուրջ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։
    13:07
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ջրահեղձության վտանգն ամենուր է. ի՞նչ պետք է անել վտանգներից խուսափելու համար
    Ջրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: Երեխային թույլատրե՛ք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ լողալ իմացող մեծահասակի ներկայությամբ: Անձնական լողավազանների շուրջ տեղադրե՛ք մեկուսացնող ցանկապատներ՝ ինքնափակվող և կողպվող դարպասներով: Մշտապես հետևե՛ք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրային տարածքում: Ամեն անգամ, երբ երեխաները ջրի մեջ են կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայի կողքին. ջրահեղձումը լինում է արագ և անձայն: Սովորե՛ք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար: Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմե՛ք ջրահեղձ լինելու վտանգի մասին: Լողավազանների լրացուցիչ ծածկերը կամ պաշտպանիչ այլ միջոցները չեն կարող փոխարինել մեծահասակի հսկողությանը: Կարևոր է, որ լողավազանի ծածկույթների որոշ տեսակներ, ինչպիսիք են բարակ պլաստիկ արևային ծածկոցները, չպետք է օգտագործվեն որպես պաշտպանության միջոց, քանի որ դրանք կարող են մեծացնել խեղդվելու վտանգը: Ջրահեղձ լինելու վտանգները տնային պայմաններում. Մանկական լոգանքի նստատեղերը կարող են շրջվել, իսկ երեխաները կարող են սայթաքել դրանցից և խեղդվել լոգարանում, նույնիսկ` քիչ քանակությամբ ջրում: Երեխաները միշտ պետք է լինեն մեծահասակի կողքին, երբ նստում են լոգանքի նստարանին: Ջուրն օգտագործելուց անմիջապես հետո պետք է դատարկվի տարաներից և դույլերից: Լոգարաններում, զուգարաններում խեղդվելը կանխելու համար փոքր երեխաներին չի կարելի մենակ թողնել: Ծնողները և խնամակալները պետք է կանխեն անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց ջրային տարածք: Մի՛ զբաղվեք այլ շեղող գործողությամբ, ներառյալ` շփումները, տնային գործերը, ալկոհոլ օգտագործելը, հեռախոսով զրուցելը կամ էկրանների դիմաց անցկացնելը: Տնային լողավազանների անվտանգության վերաբերյալ մանրամասն ուղեցույցները հասանելի են առցանց»,-ասված է հաղորդագրության մեջ:
    13:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ներկայացել ծառայության վայր և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս՝ ծառայության վայր մուտք գործելն ապահովելու կամ նրա՝ ծառայության չներկայանալու փաստն արձանագրելու և այդ մասին վերադասության կարգով զեկուցելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսուչի կողմից հիշյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 3.673.510 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Պետությանը պատճառված 3․673․510 ՀՀ դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է մեղադրյալի կողմից։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:48
    10.06.25
    Ավելին