Լրահոս
2025-06-11
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:Ավելին09:2511.06.25 -
Հասարակական«Կյանքի Խոսքը» Վեհարանը գրոհելու համար չի տրամադրելու 1500 աղանդավոր. հայտարարություն1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։Ավելին00:0411.06.25
2025-06-10
-
ՀասարակականՓլուզում՝ Երևանում. Շենգավիթում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրաԱյսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com -ը։Ավելին23:5810.06.25 -
ՔաղաքականՈ՞վ կպատկերացներ, որ դրանից ուղիղ 25 տարի հետո ոչ միայն Արցախը կլիներ հայաթափված, այլև Կաթողիկոսը կհայտնվեր հայրենակործան գրոհների թիրախում«Հեռավոր 2000թվականին պատիվ ունեցա առաջին անգամ հանդիպել և զրուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո դա Վեհափառի անդրանիկ այցն էր Հայոց արևելից կողմ: Մեր հանդիպումը տեղի ունեցավ ՊԲ առանձին տանկային զորամասում…Ավելին23:5110.06.25 -
ՔաղաքականԻշխանության ղեկավարը պրոպագանդում է Ադրբեջանի, Թուրքիայի թեզերը, պայքարում ազգային ինքնության դեմ. ԹաթոյանԵրկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից: Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են»։Ավելին23:4910.06.25 -
ԻրավականԻշխանավորների «լավ տղա» խաղալու հետևանքը. նոր մանրամասներ՝ Արզնիի արյունոտ միջադեպիցԻշխանավորների «լավ տղա» խաղալու հետևանքը. նոր մանրամասներ՝ Արզնիի արյունոտ միջադեպիցԱվելին23:4510.06.25 -
ՀայաստանՈւղիղ․ քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու ԿաթողիկոսինԱյս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությունը հայտնելու նրան։Ավելին23:3810.06.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Opel Astra»-ն և հողով բարձված «SHACMAN» բեռնատարը․ վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Մարմարիկ գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ․-ի վարած «SHACMAN» մակնիշի, հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին23:3010.06.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ու ևս չորս երկիր պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի կառավարության ծայրահեղ աջակողմյան նախարարների նկատմամբՄեծ Բրիտանիան և չորս այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Իսրայելի կառավարության երկու ծայրահեղ աջակողմյան նախարարների՝ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։Ավելին23:2110.06.25 -
Իրավական42-ամյա տղամարդը ակոսափող ինքնաձիգը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում 42-ամյա տղամարդը հանձնել է «ВЕПРБ-КМ» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ: Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:1510.06.25 -
ՔաղաքականՀայաստանը մասնատումից փրկելու մասին է հայտնում Իրանը. ո՞վ է խափանել «Զանգեզուրի միջանցքի» բացումըՀայաստանը մասնատումից փրկելու մասին է հայտնում Իրանը. ո՞վ է խափանել «Զանգեզուրի միջանցքի» բացումըԱվելին23:0010.06.25 -
ՀասարակականՊետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ«Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ կապված անհեթեթ հարցերը, կարծիքները, կոչերը չունե՛ն պատասխան: Ավելին, պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի»,- նշել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայր Ասողիկի խոսքով, այն, ինչ այսօր հնչում է և կատարվում է՝ նենգ ու նվաստ բեմադրության հերթական արարն է, որի ապաշնորհ հեղինակներն ու կամակատար դերասանները (տարբեր ոլորտներից կանչված) մերօրյա հուդաներն են, որոնք գիտակցաբար մասնակից են ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ դեմ հայհոյություններին: Եվ արդեն քանի՜ տարի: Իսկ Տերունի խոսքն ահեղ է՝ «… Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի» (Մատթ. ԺԲ. 31): «Թող Ամենազոր Աստված զորավիգ ու մարտակից լինի Իր Օծյալ Հայրապետին, ով այնքա՜ն իմաստությամբ եւ շրջահայացությամբ առաջնորդում է Եկեղեցին Հայկական՝ հեռու պահելով ամեն կողմից փչող ուղեշեղ քամիներից: Իսկ մենք՝ ողջախոհ հայերս, մնանք հավատարիմ մեր ազգային հոգևոր ինքնությանը, բարոյական սկզբունքներին և անծախապես շարունակենք գործել միշտ ի փառս Աստծո, ի սեր մեր ազգակցի, ի շինություն մեր հարազատ երկրի եւ ի պայծառություն Սբ Եկեղեցու: Մատուցվող «30 արծաթը» միշտ արյան գին է՝ կամ սեփական, կամ այլոց… Փաստված է նաև մեր օրերի ողբերգություններով»,- գրել է Հայ Ասողիկը։Ավելին22:4510.06.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Սինգապուրի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըԻնչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:Ավելին22:4010.06.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր (տեսանյութ)Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով: Անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին:Ավելին22:3010.06.25 -
ՔաղաքականԱնգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը. ԴանիելյանԱշխարհիկ իշխանությունները պայքարել են եկեղեցիների դեմ հիմնականում՝ վաղ միջնադարում, իսկ պայքարի առանցքային խթանը եղել է տնտեսական լծակներից զրկելը, ոչ թե արտաքին ուժերին հագուրդ տալու նկրտումները: Արդյունքում ձևավորվել են մի շարք ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ՝ աշխարհիկ հատվածի զգալի ներգրավվածությամբ, մասնավորապես՝ Անգլիայում գերագույն հովվապետը բրիտանական միապետն է։ Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նոր դարաշրջանի սակավաթիվ բախումները պետության և եկեղեցու միջև եղել են բռնատիրության կանոններով՝ իրենց օրենքից դուրս դնելու ճանապարհով, քանզի անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը: Բողոքականության պարագայում Եկեղեցու նկատմամբ աշխարհիկ անձանց իշխանությունը, մյուս կողմից՝ եկեղեցականների անմիջական մասնակցությունը պետության քաղաքականությանը իմպերատիվ ամրագրված է այդ երկրների օրենսդրությամբ և եկեղեցական կանոնակարգերով, օրինակ՝ Անգլիական եկեղեցու 26 գլխավոր եպիսկոպոսները ի պաշտոնե համարվում են Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատի՝ Լորդերի պալատի անդամներ: Կրկնում եմ՝ այս կանոնները վերաբերում են բողոքականությանը, ուստի որևէ աղերս չունեն մյուս քրիստոնեական եկեղեցիների ինքնավարության հետ, առավել ևս միակողմանի դրսևորումներվ ….»։Ավելին22:1510.06.25 -
ՀասարակականԱղի արցունքներ ու անորոշություն՝ կարկտահարված այգիներում. անտեր է զգում իրեն արմավիրցինԱղի արցունքներ ու անորոշություն՝ կարկտահարված այգիներում. անտեր է զգում իրեն արմավիրցինԱվելին22:0010.06.25 -
ՔաղաքականԿրթվելը նորաձև է, հայհոյելը՝ պարտադի՞ր. կանանց բախումներ՝ ԱԺ-ումԿրթվելը նորաձև է, հայհոյելը՝ պարտադի՞ր. կանանց բախումներ՝ ԱԺ-ումԱվելին21:4510.06.25 -
ՔաղաքականԳարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար. Կարպիս Փաշոյան«Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։Ավելին21:3010.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրությունՓաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրությունԱվելին21:1510.06.25 -
Իրավական18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիսԿոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0010.06.25