Լրահոս

2025-07-17
  • Img default alt hy
    Արցախ
    ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ Արցախի ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ․ հայտարարություն
    «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վարչական դատարան ներկայացված հայցը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջով։ ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ։ Հստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար։
    19:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    «ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
    19:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է (տեսանյութ)
    Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։
    18:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Զայրույթ և տագնապ. հայերը կոպիտ են արձագանքում Փաշինյանի սկանդալային բացահայտումներին
    Հայլուր 18։30 Զայրույթ և տագնապ. հայերը կոպիտ են արձագանքում Փաշինյանի սկանդալային բացահայտումներին
    18:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։ Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են Գեղամ Մանուկյանի անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։ Խուզարկությունը կատարվել է այն բնակարանում, որը դատարանի որոշմամբ ձևակերպվել է որպես իր որդու փաստացի բնակության վայր, բայց իրավապահները փորձել են առգրավել նաև Մանուկյանի հեռախոսը, ինչը թույլատրված չի եղել դատարանի որոշմամբ։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել։ Մանուկյանի խոսքի՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։ «Ասացին՝ շուտով կվերադարձնեն, բայց անցել է մեկ շաբաթ, և Քննչական կոմիտեի Երևանի վարչության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում զանգերիս։ Հեռախոսս մինչև այսօր մնում է բռնագրավված»։ Մանուկյանը նաև տեղեկություն ունի, որ փորձ է արվել կոտրել հեռախոսի պաշտպանական համակարգը։ Նրա խոսքերով՝ հեռախոսի արտադրող ընկերությունը, արձագանքելով իրենից և մի շարք իրավապաշտպաններից ստացված ահազանգերին, այն արգելափակել է։ «Ակնկալիքներ Գլխավոր դատախազությունից գրեթե չունեմ։ Երբ իշխանական պատգամավորները ԱԺ դահլիճում բռնության էին դիմում, ոչ մի իրավական հետևանք չեղավ։ Հիմա եւս դժվար թե այն տրվի՝ հաշվի առնելով քաղաքական պատվերների քանակը», - ասաց Գեղամ Մանուկյանը։ Առգրավվել է ոչ միայն իր, այլև որդու՝ Տարոն Մանուկյանի հեռախոսը։ Չնայած քրեական գործն առնչություն չունի վերջինիս հետ, և խուզարկության ժամանակ որևէ ապացույց կամ առարկա չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։ Ավելին՝ Տարոն Մանուկյանը անօրինական կերպով պահվել է 72 ժամ, այնուհետև ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։
    18:15
    17.07.25
    Ավելին
  • Մշակույթ
    Սիրո խոստովանություն՝ պարով. 25-ամյա «Անի» համույթը Երևանում է
    Սիրո խոստովանություն՝ պարով. 25-ամյա «Անի» համույթը Երևանում է
    18:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենայից ջուր թռցնելու համար տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով․ վիրավորը պատռված վերքերով դիմել է ԲԿ
    Հուլիսի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Շանթ» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղամարդը «ձախ հոնքային շրջանի և ձախ հետականջային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ջանիբեկյան փողոցի 2 հասցեի մոտ Երևանի բնակիչ 51-ամյա Մհեր Մ․-ն մեքենայով ջուր թռցնելու համար վիճաբանել է Երևանի բնակիչ 47-ամյա Յուրի Բ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ ձեռքով հարվածել է Մհեր Մ․-ի դեմքին՝ պատճառելով վնասվածքեր և հեռացել։
    17:45
    17.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Արյունահեղություն՝ Սիրիայում. ԱՄՆ-ը չի կարողանում զսպել ռումբեր թափող Իսրայելին
    Արյունահեղություն՝ Սիրիայում. ԱՄՆ-ը չի կարողանում զսպել ռումբեր թափող Իսրայելին
    17:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
    Բյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Բավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար։ Շատերը մտածում են, թե եթե տանը սաղմոսներ ու Ավետարան են կարդում, դրանով արդեն դառնում են լիիրավ Եկեղեցու անդամ։ Բայց իրականում դա դեռևս բավարար պայման չէ։ Քրիստոնյայի կյանքը միայն սաղմոս կարդալով չի կայանում, այլ՝ կենդանի և մշտական կապի մեջ լինելուն քո թեմի առաջնորդ եպիսկոպոսի և համայնքի քահանայի հետ, մասնակցելուն Սուրբ Պատարագներին և Եկեղեցու խորհուրդներին, ապրելուն եկեղեցական կանոնների համաձայն։ Եկեղեցին Քրիստոսի կենդանի Մարմինն է (Ա Կորնթ. 12:27), և նրան անդամակցել նշանակում է՝ ապրել այդ Մարմնի շնչով՝ հաղորդությամբ, խոստովանությամբ, պահեցողությամբ, աղոթքով ու սիրո գործերով։ Ով կամովին իրեն անջատում է այս կենդանի հաղորդությունից՝ նա, թեկուզ և մոլեռանդ սաղմոսասեր լինի, Եկեղեցու իրական անդամ չէ։ Քրիստոս մեզ միմիայն ընթերցողներ չէ, որ կանչեց, այլ աշակերտներ, գործեր գործողներ, հավատքը մարմնացնողներ։ Միայն աղոթելը՝ առանց կենդանի ներկայության Սուրբ Պատարագին և հաղորդության, նման է ծառի, որ տերև ունի, բայց պտուղ չունի (Մատթ. 21:19)։ Սուրբ Հովհաննես ավետարանիչը հիշեցնում է. «Ով ուտում է Իմ Մարմինը և խմում Իմ Արյունը, նա է, որ ունի հավիտենական կյանք» (Հովհ. 6:54)։ Այսինքն՝ առանց հաղորդության չկա Քրիստոսի հետ լիարժեք միություն։ Եկեղեցական կյանքը միշտ համայնքային կյանք է։ Քրիստոս չհաստատեց միայն հոգևոր ընթերցողներ, այլ հոտ՝ հովիվով, կապով, կարգով ու կանոնով։ «Ով լսում է ձեզ՝ Ինձ է լսում. և ով մերժում է ձեզ՝ Ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը՝ նկատի ունենալով առաքյալներին և նրանց իրավահաջորդներին՝ եպիսկոպոսներին և քահանաներին։ Ուստի՝ առանց քահանայի և եպիսկոպոսի չի կարող լինել լիարժեք քրիստոնյա կյանք։ Սուրբ Իգնատիոս Աստվածակիրն ասում է. «Ով առանց եպիսկոպոսի որևէ բան է անում՝ նա արդեն բաժանվում է Քրիստոսից»։ Այս խոսքերը մինչ այսօր են հնչում՝ որպես ահազանգ այն հավատացյալներին, ովքեր իրենց հեռացնում են եկեղեցական կենդանի հաղորդակցությունից։ Քրիստոնյան պետք է ոչ միայն կարդա, այլ ապրի այն, ինչ կարդում է։ Սաղմոսները և Ավետարանը սերմ են, բայց առանց հոգևոր մշակության՝ այդ սերմը չի բերում պտուղ։ Իսկ հոգևոր մշակությունն է՝ կենդանի կապը Եկեղեցու հետ, մասնակցությունը խորհուրդներին, հնազանդությունը հովվին և գործնական հավատը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր լինել Եկեղեցու իրական, կենդանի և փրկագործող անդամ»։
    17:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1000 զինվորի մարմին
    Ռուսաստանը, Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում, Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին՝ ի պատասխան ստանալով 19 զոհված ռուսաստանցի զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում։ «Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինային ենք հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Ստացել ենք մեր զոհված մարտիկների 19 մարմին։ Թող հանգչեն նրանք հայրենի հողում», - գրել է նա: Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել հունիսի կեսերին։ Այդ ժամանակ Մոսկվան Ուկրաինային է հանձնել ավելի քան 6,000 մարմին, իսկ Կիևը Ռուսաստանին է վերադարձրել 78 զոհվածի մարմին։ Մինչ այդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 14-ին, որի ժամանակ Ուկրաինան ստացել է 1,200 զոհվածի մարմին։
    17:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում
    Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա - Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:
    16:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,- նշված է որոշման մեջ։
    16:42
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
    Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
    16:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրբազանների առողջական վիճակը լավ է, հասկանում են՝ սա քաղաքական հետապնդում է․ փաստաբան. MediaHub
    «Ամեն բան նորմալ է, առողջականը նորմալ է։ Սրբազանների տրամադրությունն էլ է նորմալ։ Այս ամենին վերաբերում են հումորով, գիտակցում են, որ սա էլ կանցնի, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։ Իրենք հստակ գիտեն, որ իրենց մեկուսացնելով փորձել են հող ստեղծել առաջիկայում և՛ եկեղեցու դեմ, և՛ այլ բռնաճնշումների համար»,- նշեց փաստաբանը։
    16:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ
    Արմեն Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է  ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը: 
    15:50
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր. Տեր Արարատ քահանա Պողոսյան
    Փաշինյանը հայտարարում է, թե «արշավը Եկեղեցու դեմ ինքը չի պաշտպանել և չի պաշտպանի», մինչդեռ իրականում վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվել է համակարգված քարոզչություն։ Հոգևորականների վարկաբեկումը, Եկեղեցու սոցիալական դերակատարության նսեմացումը, Եկեղեցու հասցեին իշխանական խոսնակների մակարդակով հնչող քննադատությունները, իսկ երբեմն՝ բացահայտ վիրավորանքները, փաստում են, որ իշխանության գործողությունները ոչ թե ուղղված են Եկեղեցու պահպանմանն ու զորացմանը, այլ այն թուլացնելուն և ճնշելուն։
    15:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Արյունալի բախումներ, խուճապ՝ Սիրիայում. իրավիճակը դո՞ւրս է գալիս վերահսկողությունից
    Հայլուր 15։30 Արյունալի բախումներ, խուճապ՝ Սիրիայում. իրավիճակը դո՞ւրս է գալիս վերահսկողությունից
    15:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առգրավվել են Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարները, վարորդները ՊԵԿ-ում են. ի՞նչ է հայտնի. ArmLur
    Ինչպե՞ս է բեռնատար մեքենաները ձեռք բերել Նժդեհ Իսկանդարյանը՝ մեր աղբյուրը մանրամասներ է հայտնում. «Դեռևս Արցախում Նժդեհ Իսկանդարյանը բացել էր շինարարական կազմակերպություն, վարկով ձեռք բերել երեք բեռնատար մեքենա, իսկ արդեն բռնի տեղահանումից հետո երկար քայլերից հետո կարողացել է վերականգնել իրեն պատկանող ՍՊԸ-ն»:
    15:25
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՆԳՆ փրկարար ծառայություն
    15:15
    17.07.25
    Ավելին