Լրահոս

2025-07-17
  • Միջազգային
    Սարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
    Սարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
    23:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել
    Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։ Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։ Վրացական կողմի Կղազբեգիի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։
    22:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մահացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը
    Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։
    22:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞վ է պայմանավորված Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումը․ պարզաբանում
    «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի  որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ: 
    22:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա
    «Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», - ասել է Մերցը։
    22:00
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում Հայաստանը
    Կատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում Հայաստանը
    21:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է
    Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։
    21:30
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետը
    Հայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետը
    21:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
    21:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թուրքական սպանդանոցով՝ դեպի Եվրոպա՞. պայթյունավտանգ կետ են դարձնում Սյունիքը
    Հայլուր 20։30 Թուրքական սպանդանոցով՝ դեպի Եվրոպա՞. պայթյունավտանգ կետ են դարձնում Սյունիքը
    20:30
    17.07.25
    Ավելին
  • Իրավական
    3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել կալանքից. դատավորը փոխել է որոշումը
    3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել կալանքից. դատավորը փոխել է որոշումը
    20:25
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին
    Եվ մեթոդները լավ հայտնի են՝ ապրանքների Եվրամիության շուկա մուտք գործելու նրբերանգային պայմաններ, ենթադրաբար արտոնյալ վարկերից կախվածություն ձեռք բերելը։ Որքա՞ն է միայն ասվել միայն այս թեմայով, այլև գրքեր հրատարակվել։ Արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքացիական հասարակության ստեղծում, որը սնվում է ԵՄ դրամաշնորհներով, որը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, այլ պարզապես դրամաշնորհ ստացող կամ դրամաշնորհ ուտող է։ Եվրամիության համար ֆինանսական և տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ոչ թե օգնություն, ոչ թե զարգացման կամ զարգացումը խթանելու ցանկություն, այլ ազդեցության լծակ երրորդ երկրների քաղաքականության վրա՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին գործերում, ըստ էության՝ միջամտություն ներքին գործերին։ Համոզված ենք, որ երրորդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը կամ հատկապես կարևոր ենթակառուցվածքային նախագծերին օժանդակությունը պետք է իրականացվի բոլորովին ուրիշ, այլ հիմունքներով։ Միաժամանակ անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունը, անհրաժեշտ է հարգել ինքնությունը, անհրաժեշտ է հարգել այն երկրների արտաքին քաղաքականությունն ու տնտեսական շահերը, որոնց նրանք պատրաստվում են օգնել։ Եվ, իհարկե, նման օգնությունը, ինչպես նրանք են անվանում, չպետք է դառնա գործիք այլ երկրներին վնաս հասցնելու, տարածաշրջանային գործերում արհեստականորեն անկայունություն մտցնելու կամ այն ձևաչափերի զարգացումը դանդաղեցնելու համար, որոնցում Բրյուսելը մեծ ջանքեր է գործադրում ներգրավելու, մասնավորապես՝ Երևանին, չնայած ոչ միայն դա, այդ թվում՝ Եվրամիության նորաստեղծ Սևծովյան ռազմավարությունը, ցավոք, ուղղված է հենց վերը նշվածին», — ընդգծել է Մարիա Զախարովան։
    20:19
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քասախ գյուղի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    20:15
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին
    Սաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին
    20:09
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին
    Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։
    20:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
    19:50
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները. Ոսկան Սարգսյան
    Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել. «Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։ Մարզպետը նաև չի պատասխանել այն հարցերին, թե ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը։ Մեկուկես ամսից նոր ուսումնական տարին է մեկնարկում, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքը քանդում են, մարզպետը չգիտի, թե այդ դպրոցի ավելի քան 400 աշակերտները դասերը որտեղ են անցկացնելու, հույս ունենալով, որ համայնքը դրա համար հանրային ինչ-որ տարածք կտրամադրի։ Այ քեզ բան»։
    19:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Երևանի տներից մեկում. տուժածը հոսպիտալացվել է
    Հուլիսի 17-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
    19:30
    17.07.25
    Ավելին
  • Հասարակական
    Ձմեռը գաջով կոմպոտ ենք խմելու. վարդաշենցիների բողոքը վճռական փուլ է մտել
    Ձմեռը գաջով կոմպոտ ենք խմելու. վարդաշենցիների բողոքը վճռական փուլ է մտել
    19:21
    17.07.25
    Ավելին