Լրահոս

2025-07-17
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել
    Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
    15:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան նոր վարչապետ ունի
    Ուկրաինայի Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետ։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 262 ժողովրդական պատգամավոր։ Մինչ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիհալը, որն անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերկարն է աշխատել այս պաշտոնում՝ 5 տարուց ավելի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, սակայն այժմ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրում է, որ նա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածուներից մեկն է։
    14:50
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    14:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիայի նախագահը դատապարտել է Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա
    Ահմեդ աշ-Շարաան խոստացել է, որ դրուզ փոքրամասնության դեմ բռնության հետևում կանգնածները պատասխանատվության կենթարկվեն՝ հավելելով, որ անվտանգության պատասխանատվությունը կվերադարձվի տեղական իշխանություններին։
    14:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա»-ի գրասենյակ և սպшռնում է ինքնաhրկիզվել
    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքայն ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվել: Տեղում պարզվել է, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տղամարդու ինքնությունը:
    14:24
    17.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխը
    Իսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխը
    14:20
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
    14:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել
    Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
    14:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ ինչ որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ պատգամավոր
    Պետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։ Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։
    13:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ
    Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։
    13:40
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով
    «NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
    13:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են
    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:
    13:15
    17.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Խոշոր հրդեհ՝ սուպերմարկետում. 50 մարդ է զոհվել Իրաքում
    Խոշոր հրդեհ՝ սուպերմարկետում. 50 մարդ է զոհվել Իրաքում
    13:10
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք
    Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
    13:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության 2 ծառայող ազատվել են աշխատանքից
    Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    12:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հրդեհ՝ Իրաքի առևտրի կենտրոններից մեկում. զոհեր կան
    Նահանգապետը հայտնել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի։
    12:35
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կրեմլում ուշադիր հետևում են Հայաստանի և ԵՄ մերձեցմանը. «Կտեսնենք, թե ինչ կլինի»
    Հայլուր 12։30 Կրեմլում ուշադիր հետևում են Հայաստանի և ԵՄ մերձեցմանը. «Կտեսնենք, թե ինչ կլինի»
    12:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ
    Այլևս անիմաստ և տհաճ է հերձված սերմանող անձի` տվյալ դեպքում ՀՀ ոչ բարով «եկեղեցասեր» կառավարչի խոսքերը լսել և նույնիսկ մեկնաբանել, այս մասին հայտարարել է Պողոս վարդապետ Վարդանյանը։ «Կասեմ միայն մի բան` հարձակում Եկեղեցու և Նրա Գահակալի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Շինարար Հայրապետի վրա` հարձակում է ողջ հոգևոր դասի և նվիրյալ հավատավոր հայորդիների վրա: Եվ մենք աներեր ու անսասան, անվախ կանգուն ենք մեր Սրբությունների, արժեքների և Հայոց Հայրապետի շուրջը` ունենալով մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոսին: Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք: Տերը մեզ բոլորիս օգնական: Միասնական ու համախումբ պահի Ազգիս Հայոց»,- նշել է Հայր Պողոսը։
    12:23
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը
    Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան գերատեսչություններին։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն: Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարները կիրականացնեն գետը թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։ Դեպքի առնչությամբ իրականացվում են նաև վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները և ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անվտանգությունը։
    12:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են ՀԷՑ-ի հետ կապված հարցերին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
    12:09
    17.07.25
    Ավելին