Լրահոս

2025-07-18
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ 
    11:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ն․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:
    10:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
    Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:
    10:35
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ. «Իրավունք»
    Նույն աղբյուրների համաձայն` ԱԱԾ տնօրենի՝ Արմեն Աբազյանի անակնկալ ու հանկարծակի հեռացումը ընդամենը տեսանելի հետեւանքն է խորքային անվստահության, որը հասունացել է վերջին ամիսներին՝ ներքաղաքական անորոշության ֆոնին: Փաշինյանի մտահոգությունները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրան իրականում տանջում է մի ծանր հարց՝ ի՞նչ կլինի, եթե վճռական պահին իրեն պաշտպանելու փոխարեն՝ հանկարծ պարզվի, որ այդ նույն համակարգը դուրս է եկել իր դեմ:
    10:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ անցած փետրվարին նա հայտարարեց՝ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը կառույցին։
    10:24
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել․ «Ժողովուրդ»
    2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։
    10:19
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վրացիները մերժել են Պապոյանին․ «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:
    10:14
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի են նշանակում. «Հրապարակ»
    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլեւ նրանց եւ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:
    10:09
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
    Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
    10:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խնդիր է դրված ՀԷՑ–ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտրոատ. «Հրապարակ»
    Արդեն մի քանի շաբաթ է՝ Փաշինյանն անձամբ կառավարչի թեկնածուների քասթինգ էր իրականացնում, սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը ե՛ւ ոլորտի մասնագետ լինի, ե՛ւ Փաշինյանի համար վստահելի մարդ։
    09:52
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ»
    Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ-ն նաեւ մի շարք ձայնագրություններ էր հրապարակել։
    09:48
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների, «Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ներիի ԱԳԼՃԿ-ների, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ի, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ի, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Վան 777» ՍՊԸ-ի, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    09:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն արձակուրդ է մեկնում
    Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    09:41
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը․ «Իրավունք»
    Թեպետ մամուլում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկությունը ներկայացվեց որպես իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների ու աշխատանքային ձախողումների հետեւանք, «Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատճառը նրա՝ իշխանական շրջանակներում «տարօրինակ» համարված վարքն է։
    09:38
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ անց դեռ ոչ մի խոսք չկա՝ նրանք անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների հարցը որեւէ կերպ քննարկել են, թե ոչ»։
    09:34
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    18.07.25
    Ավելին
2025-07-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ․ Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարյուրավոր բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ քայլերի
    Ամեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան:
    23:58
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
    23:45
    17.07.25
    Ավելին
  • Իրավական
    Աղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործով
    Աղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործով
    23:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. Տեր Ասողիկ
    Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ, Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության: Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով: Որոշներ, հայտնի ու անհայտ շրջանակներից, ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը, քանզի՝ ա. Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. բ. Իր շնորհալի ու լուսավոր նախորդների նման քայլում է ժամանակին համընթաց՝ ամեն նորն ու լավը, պատշաճն ու վայելուչը ծառայեցնելով հավատքին, հոգևոր կյանքին, հոգևորականության առաջադիմությանն ու Սբ Եկեղեցու՝ որպես կառույց, զորացմանը՝ այդ ամենը միշտ միայն ու միայն ի վայելումն հայոց ազգի. գ. Որպես Կաթողիկոս ամրացրել ու ամուր է պահում Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունը, միջեկեղեցական ու միջազգային հեղինակությունը, իրեն հատուկ սրտացավությամբ, իմաստությամբ և կարողությամբ, ի մի բերելով ազգային բարերարներին, համալրել է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռի նյութական միջոցները. գ. Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները. դ. Ճեմարանական բարձրագույն դպրոցում կրթյալ և դաստիարակյալ հոգևոր նոր սպասավորներով՝ շենացրել ու վերակենդանացրել է Հայոց Եկեղեցու հայրենական ու աշխարհասփյուռ ծուխերն ու հովվությունները. ե. Ամեն ջանք գործադրել է, որ Մայր Հայաստանում հոգևոր արթնությունն ու դաստիարակությունը սփռվի ընտանիքում, դպրոցում, բանակում և կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի Հայոց պետությունն ու ազգը լինեն զորեղ, լուսավոր և տեր իրենց անցյալին, ներկային ու գալիքին. զ. Բացառապես ազգային բարերարների հովանավորությամբ ծավալել է բծախնդիր եկեղեցաշինություն՝ հայաստանյան և Սփյուռքի համայնքները ծաղկեցնելով աղոթքի ու պաշտամունքի սուրբ տներով, վերանորոգելով ու վերակենդանացնելով նաև որոշ հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ. է. Ընդարձակել ու սքանչելիորեն պայծառացրել է աշխարհի հնագույն կրոնական կենտրոններից մեկը՝ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Կարելի է տակավին երկար գրել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Վեհափառ Հայրապետի կյանքի ու առաքելության մասին: 132-րդ Հայոց Հայրապետի աստվածսիրությունը ճառագում է նրա ազգասիությամբ ու հայրենասիրությամբ, իսկ այս լույսը, արդարև, խավարահալած է: Պարզապես, անկարելի է լռել և թույլ տալ, որ տարածվի սուտն ու թույնը՝ տարիներով գործված ու պատրաստված: Հայոց Հայրապետն իր անձով, իր կյանքով և իր առաքելությամբ կերտել է պատմություն, ՄԵԾ ԱՎԱՆԴ, որն անջնջելի է մեր Ազգային տարեգրության մատյանից և օրինակելի է ներկա ու գալիք սերունդների համար»:
    23:15
    17.07.25
    Ավելին