Լրահոս
2026-05-14
-
ԻրավականՁերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք․ 24News«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,- հայտել են կոմիտեից:Ավելին17:1914.05.26 -
ՔաղաքականՎերջ տալ բանկային տառապանքին, դուրս գալ ԵԱՏՄ-ից, չդառնալ «գուբեռնիա» կամ «վիլայեթ». քարոզարշավԵրեկ՝ Գավառում, այսօր՝ Երևանում է քարոզարշավ անում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ընտրացուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա է արել՝ խոսելով վարկային տոկոսադրույքների և ֆինանսական քաղաքականության մասին:Ավելին17:0714.05.26 -
ՄիջազգայինՉինաստանի իշխանությունները ցանկանում են Թայվանը միացնել խաղաղ ճանապարհով․ Ռուբիո«Կարծում եմ՝ Չինաստանը նախընտրում է, թերևս, Թայվանը ստանալ կամավոր կերպով, որպեսզի այն իր կամքով միանա իրեն։ Իդեալական աշխարհում նրանք կցանկանային, որ Թայվանում տեղի ունենար քվեարկություն կամ որևէ հանրաքվե, որով այն կհամաձայներ մտնել [ՉԺՀ կազմի մեջ]»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ավելին16:5614.05.26 -
ԻրավականՈստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր․ 58-ամյա տղամարդը խոստովանել էՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկաններն այցելեցին տղամարդուն և հողամասում նկատեցին կանեփի բույսեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 10-ից ավելի թուփ, որոնք, ըստ տանտիրոջ, ինքն էր ցանել ու աճեցրել։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:4914.05.26 -
ԱրցախՈ՞վ է իմանում՝ վաղն ի՞նչ կլինի հետս. Բաքվի բանտից մարդկանց է դիմում Դավիթ ԲաբայանըԲաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել Դավիթ Բաբայանը: Ցմահ դատապարտված Արցախի նախկին արտգործնախարարն ահազանգում է՝ իր դիմումներն անհետանում են Վերաքննիչ դատարան հասնելու ճանապարհին: Մոտ երկուսուկես տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Բաբայանը խոսում է քաղաքական հաշվեհարդարի, խախտված իրավունքների ու միջազգային լռության մասին:Ավելին16:4514.05.26 -
ՔաղաքականԾառուկյանը փոշմանել է, որ կանգնել է Փաշինյանի կողքին. Որ չփոխվեց, Արցախի ճակատագիրն ա լինելուԱրցախի ճակատագրին կարող ենք արժանանալ, եթե հունիսի 7-ին չփոխվի իշխանությունը, համոզված է Գագիկ Ծառուկյանը և պատրաստ է ստորագրել իր խոսքերի տակ: Իջևանցիներին ու գոշեցիներին ընտրության գնալու և սխալը ուղղելու կոչ է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ խոստովանելով, որ ժամանակին ինքն էլ է սխալվել, երբ կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին:Ավելին16:3814.05.26 -
ՄիջազգայինԱրևմուտքում մեծ աղմուկ է բարձրացել «Սարմատի» հաջող արձակումից հետո. Պեսկով«Պաշտոնական արձագանք, անկեղծ ասած, չեմ տեսել, բայց մամուլում շատ աղմուկ կա, շատ դատարկախոսություններ: Ոմանք ասում են, որ ընդունում են իրականությունը՝ որ ռուսներին իսկապես հաջողվել է այդպիսով երաշխավորել իրենց անվտանգությունը երկար տարիներ առաջ, ինչը համապատասխանում է իրականությանը. ոմանք էլ փորձում են, այսպես ասած, նսեմացնել «Սարմատի» տեխնիկական բնութագրերը, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եղել են արձագանքներ բարեկամ և ոչ բարեկամ երկրներից «Սարմատի» արձակումից հետո: Նա նշել է, որ կենդանի արձագանքը վկայում է այն մասին, որ աշխարհում ընդունում են «Սարմատ» հրթիռային համալիրի արձակման նշանակությունը:Ավելին16:3014.05.26 -
ՄիջազգայինՀորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են․ Ռուբիո«Չինական կողմը հայտարարել է, որ չի սատարում Հորմուզի նեղուցի ռազմականացումը, ինչպես նաև չի սատարում անցման համար վճարների գանձման համակարգը. դա նաև մեր դիրքորոշումն է»,- ասել է նա։ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը ընդհանուր լեզու են գտել Իրանի հարցում։Ավելին16:1914.05.26 -
ՀասարակականԱկցիզային դրոշմապիտակներ. ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը. «Հետք»Իսկ թվային կոդերի պարագայում տնտեսվարողն ինքն է վճարում դրանց համար։ Այս համակարգը ներդրվում է փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, 2026-ի հունվարի դրությամբ արդեն մեծ ծավալի ապրանքներ ենթակա են թվային դրոշմավորման։Ավելին16:1514.05.26 -
ՀասարակականԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել տանիքից՝ վարորդի կողմից բռնության ենթարկվելու պատճառաբանությամբՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին16:0314.05.26 -
ԻրավականԽուզարկում են ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված քաղաքացու տունը․ փաստաբան. News.amՀարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանեց․Ավելին15:5614.05.26 -
ՀայաստանԲագրատ Սրբազանը ողջունում է «5-րդ ալիքի» անձնակազմին ու շնորհակալություն հայտնումՏեղի է ունենում դատական նիստ՝ Բագրատ Սրբազանի և մյուս 17 քաղբանտարկյալների և քաղհալածյալների վերաբերյալ քրեական գործով։Ավելին15:4514.05.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժ վեճեր, խուզարկություններ, լավ կյանքի խոստումներ. քարոզարշավի առաջին շաբաթըՀայլուր 15։30 Թեժ վեճեր, խուզարկություններ, լավ կյանքի խոստումներ. քարոզարշավի առաջին շաբաթըԱվելին15:3014.05.26 -
ՀասարակականՎոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետԱյս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:Ավելին15:2414.05.26 -
Քաղաքական«Բոլորին դեմ եմ»-ը «ջուր է ծեծում»Ինչպես է անցնում «Բոլորին դեմ եմ»-ի քարոզարշավը։Ավելին15:1814.05.26 -
ՀասարակականԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ըԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։Ավելին15:1514.05.26 -
ՔաղաքականԱղբավայրը՝ քաղաքի եզրին, աղտոտված օդը՝ քաղաքի կենտրոնում․ սա անգործության հետևանք է․ Մեսրոպ ՄանուկյանՆա նշում է, որ անցած 8 տարիների ընթացքում իշխանություններն արտաքին պարտքն ավելացրել են 8 մլրդ դոլարով, բայց խնդիրները մնացել են առանց լուծման. «Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է։ Արդարացումներն ավարտվել են, գործելու ժամանակն է»,-ընդգծել է նա։Ավելին15:0014.05.26 -
ՄիջազգայինԹուրքիան կոչ է անում Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների բացասական ազդեցությունը համաշխարհային անվտանգության և տնտեսության վրա զգում են բոլորը, և որ այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին թյուրքական աշխարհի համար լոգիստիկ այլընտրանքային տարբերակների կարևորությունը: Նա կընդգծի, որ չափազանց կարևոր է Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով, և որ պետք է պահպանվի նավագնացության ազատության սկզբունքը»,- հայտնել է աղբյուրը: Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Ֆիդանը «կնշի Պակիստանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ համատեղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին աջակցելու շարունակականության կարևորությունը»: Բացի այդ, թուրք նախարարը կանդրադառնա Գազայի հատվածում տիրող իրավիճակին. «Նա կընդգծի, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու համար և կշարունակի կատարել իր պարտականությունները միջազգային հանրության հետ համագործակցությամբ՝ Գազայի վերականգնման ուղղությամբ»,- հայտնել է զրուցակիցը: ԹՊԿ նիստի շրջանակներում Ֆիդանը նախատեսում է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ կազմակերպության անդամ երկրների իր գործընկերների հետ:Ավելին14:4714.05.26 -
Քաղաքական24 հազար 700 դրամը գրպանում են. կինը դժգոհեց ստերջացման գործընթացիցՆիկոլ Փաշինյանի լրագրողների հետ զրույցի ժամանակ կինը դժգոհեց ստերջացման գործընթացից։Ավելին14:3914.05.26 -
ՔաղաքականԴուք խաբելով գալիս եք, 2021-ին ասում էիք՝ Հադրութ ու Շուշի, հիմա Սյունիքն եք հանձնում. կրքերը թեժացանՓաշինյանի քարոզարշավի ժամանակ կրքերը թեժացան։Ավելին14:3014.05.26