Լրահոս
Միջազգային
16:56
14.05.26
279

Չինաստանի իշխանությունները ցանկանում են Թայվանը միացնել խաղաղ ճանապարհով․ Ռուբիո

Img default alt hy

Չինաստանի իշխանությունները կցանկանային, որ Թայվան կղզին իրենց վերահսկողության տակ անցներ խաղաղ ճանապարհով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ Չինաստանը նախընտրում է, թերևս, Թայվանը ստանալ կամավոր կերպով, որպեսզի այն իր կամքով միանա իրեն։ Իդեալական աշխարհում նրանք կցանկանային, որ Թայվանում տեղի ունենար քվեարկություն կամ որևէ հանրաքվե, որով այն կհամաձայներ մտնել [ՉԺՀ կազմի մեջ]»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, ըստ Ռուբիոյի, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակն ուժով լուծելու փորձը «սոսկալի սխալ կլինի» և բացասական հետևանքների կհանգեցնի ողջ աշխարհում։