Լրահոս
Իրավական
15:56
14.05.26
435

Խուզարկում են ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված քաղաքացու տունը․ փաստաբան. News.am

Img default alt hy

Իրավապահներն այս պահին խուզարկում են երկու օր առաջ Շենգավիթում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու՝ Արտակ Ավետիսյանի տունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանեց․

«Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, միջնորդություն են պատրաստում։ Մեղադրանք, կարծեմ արդեն առաջադրվել է։ Դեռևս չեմ շփվել քննչականի հետ, չգիտեմ, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ եթերում կհայտնեմ»,–ասաց փաստաբանը։