Լրահոս

2025-08-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում «Nissan Teana»-ը վրшերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է
    Երեկ ՝օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին։ Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում
    ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 5-րդ տուրի պարտիաները: 
    12:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար
    Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար։
    11:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    11:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    11:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
    11:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը փակ կլինի
    Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
    10:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ
    Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչեւ դեպի վայր մեկնելը՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ապարանի բժշկական կենտրոն երկու քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։ Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։ Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Վիճաբանության ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։ Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։
    10:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»
    Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների: Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին:
    10:20
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։
    10:15
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի  25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով:
    10:00
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ»
    Հետո, «խաղաղություն» տերմինը հասարակության վրա ծախելու շրջանակներում, էլի միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության ու ոչ խաղաղության միջեւ»: Սա ավելին է, քան պարզունակ նենգախեղումն ու շանտաժը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ: Բոլոր ոչ իշխանական ուժերն ու, առհասարակ, հասարակության ճնշող մեծամասնությունը պարզապես դեմ են ստորացմանը, դեմ են թշնա- մական պարտադրանքի տակ երկրի կենսատարածքները զիջելուն, դեմ են ՀՀ Սահմանադրությունը թշնամական թելադրանքով փոխելուն, դեմ են Արցախն ուրանալուն, դեմ են ՀՀ Անկախության հռչակագիրն առոչինչ հայտարարելուն, դեմ են Հայաստանի թրքացմանն ու ադրբեջանականացմանը: Մեծ հաշվով՝ դեմ են Փաշինյանին ու նրա բերած ավերներին, կորուստներին, ազգային նվաստացմանն ու երկրի ինքնաոչնչացմանը:
    09:56
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների. «Ժողովուրդ»
    Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։
    09:51
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում թեժ մրցապայքար է՝ ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը. «Հրապարակ»
    Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
    09:45
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է. ՀՅԴ ԳՄ
    1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Թեև կային քաղաքական տարաձայնություններ, Անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ ու միասնականությամբ։ Այն ամրագրեց հայոց անկախ պետականությունը վերակերտելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ արված ուղերձում: «Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և արժանի տեղ գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման: Անկախության ճանապարհը հեշտ չէր․ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։ Վերջին տարիներին, հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Ի պատասխան Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։ Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։ Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։ Այսօր՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի օրը, խոնարհվում ենք անկախության համար զոհվածների հիշատակի առջև և վերահաստատում մեր անմնացորդ նվիրումը՝ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին»,- նշված է ուղերձում:
    09:42
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հռչակագիրը հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն. Խաչատուրյան
    Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։ Այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով 35 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրին։ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները։ Այսօր, մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։ Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։ Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։ Թող մեր պետությունը հաստատակամորեն քայլի խաղաղության, անվտանգության և զարգացման ուղիո»,- գրել է նախագահը։
    09:38
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տիգրան Ավինյանի շռայլ ծախսերն ու չկատարված խոստումները. «Ժողովուրդ»
    Իսկ ի՞նչ արժե 1 տրոլեյբուսը. տարբեր հաշվարկներով՝ 95-96 մլն դրամ: Այսինքն՝ Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. հավաքագրված 6.28 մլրդ դրամով կարելի է գնել 65 տրոլեյբուս՝ 45-ի փոխարեն: Սակայն չի արվում:
    09:30
    23.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում. «Հրապարակ»
    Այլ ընդդիմադիրների ուղղությամբ էլ են աշխատում, չի բացառվում, որ ԱԺ նոր նստաշրջանը սկսելուն պես դատախազը գա Իշխան Սաղաթելյանի եւ Գառնիկ Դանիելյանի հետեւից՝ շինծու ահաբեկչության գործով, որով կալանավորված են Բագրատ սրբազանն ու շատերը։
    09:25
    23.08.25
    Ավելին
2025-08-22
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը»․ Լուկաշենկո
    Ես Թրամփին շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի մասով։ Ասել եմ՝ լավ արեցիք, որ գտաք այդ հնարավորությունը, որ նման համաձայնագիր ստորագրեցիք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը»։ Խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով։ Իհարկե, սա Իրանին դուր չի գալիս, բայց ոչ-ոք չի կարող դիմադրել»,-ասել է նա։
    23:58
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան կվերացնի որոշ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը
    «Մենք կվերացնենք CUSMA համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա կանադական բոլոր մաքսատուրքերը», - ասել է Քարնին՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
    23:45
    22.08.25
    Ավելին