Լրահոս
2025-08-23
-
ՔաղաքականՓաշինյանը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում հազարավոր զոհեր ունեցանք․ Արթուր Խաչատրյան«Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ ինքը մինչև 2020 թվականի սեպտեմբեր գիտակցաբար չգնաց զիջումների, քանի որ «այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»:Ավելին16:4023.08.25 -
Իրավական«Քննիչը համոզում էր` գողը փող չունի, չի կարող փոխհատուցել». քաղաքացին ահազանգում է․ ArmLurԴեռ երեկվանից սոցցանցերում շրջանառվում էր մի գրառում կատարված գողության և անպատժելիության մասին։ Գրառման հեղինակը բաց տեքստով դիմել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը, ՀՀ Քննչական Կոմիտեին և ՀՀ Դատախազությանը նշելով, որ իրենք (վերոնշյալ կառույցները) սատարում են գողությանն ու հանցագործությանը։Ավելին16:2023.08.25 -
ՔաղաքականԱնկախության հռչակագիրը գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․ Դավիթ ՇահնազարյանՔաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության Հռչակագիրը՝ փաստաթուղթ,որը իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին,իսկ հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով այն ամրագրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին։ Գիտակցելով և կարևորելով Հռչակագրի հիմնարարությունը այն դրվեց Մայր օրենքի՝ սահմանադրության հիմքում,որը նույնպես համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց 1995թ․-ին։ Չնայած սահմանադրությունը ևս երկու անգամ փոփոխվեց,սակայն Հռչակագիրը մնաց սահմանադրության հիմքում որպես անփոփոխ դրույթ մինչև այժմ․․․ Հանուն Հռչակագրի և նրանում ամրագրված դրույթների իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ, այն գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․․․ հանուն գաղափարի զոհվեցին հայոց քաջորդիները, խոնարհումս նրանց հիշատակին, փառք նահատակաց։ Հասկանալի է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերը կշնորհավորեն այս օրը, գուցե ոչ սեփական նախաձեռնությամբ․․․ Շնորհավոր Հայոց Հռչակագիր»։Ավելին16:0023.08.25 -
ՄիջազգայինԵթե համոզիչ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ՝ այլ կերպ կգործենք. Ալի Լարիջան«Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում, բայց պետք են հստակ ապացույցներ։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան չի եղել և մենք դեռ հիմքեր չունենք դրան չվստահելոը համար։ Հաշվի առեք, որ Ադրբեջանը հարևան մուսուլման երկիր է, որը մշակութային առումով մոտ է մեզ և բարեկամական է։ Որոշ հարցերում կարող են տարաձայնություններ լինել, ինչպես այլ հարևանների հետ։ Մենք միշտ հաշվի ենք առնում այս գործոնը։ Բարեկամությունը բարդ բան է․ կարելի է ընկերներ լինել որոշ ոլորտներում և տարաձայնություններ ունենալ այլ ոլորտներում։ Նույնիսկ այնպիսի մեծ երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կապեր ունեն Իսրայելի հետ, բայց մենք գործում ենք՝ ելնելով մեր սեփական շահերից»,- ասել է Լարիջանին։Ավելին15:3523.08.25 -
ՀայաստանՈւղիղ I Միաժամանակյա ակցիաներ՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մոտՈւղիղ I Միաժամանակյա ակցիաներ՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մոտԱվելին15:1523.08.25 -
ՀասարակականԱբովյանում հերթական անգամ թալանել են «Chevrolet Volt», պատճառվել է 1 միլիոն 800 հազար դրամի վնասԱյսօր՝ օգոստոսի 23-ին, Կոտայքի մարզում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 16-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են, գրել է Shamshyan.com-ը։Ավելին15:0023.08.25 -
ՄիջազգայինԹրամփը դեռ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալԴոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեծածավալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ կամ ոչինչ չանել։ «Տանգոյի համար երկուսն են պետք»,-հավելել է Թրամփը։Ավելին14:4023.08.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։Ավելին14:2023.08.25 -
ՄիջազգայինՉինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանըՉինաստանը արևային վահանակներ է տեղադրում աշխարհի ցանկացած երկրից շատ ավելի արագ, և ներդրումները սկսում են արդյունք տալ։ Հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի ածխածնի արտանետումները 2025 թվականի առաջին վեց ամիսներին նվազել են 1%-ով՝ նախորդ տարվա համեմատ, շարունակելով 2024 թվականի մարտից սկսված միտումը։Ավելին14:0023.08.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին 66-ամյա կին վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշինԱյսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հ․-նմ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայովմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին13:4723.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին13:3423.08.25 -
ՏարածաշրջանԱրաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներըԻրանի և ՌԴ ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:Ավելին13:1523.08.25 -
ՀասարակականՊուտինը թունելի վերջում լույս է տեսնում, Զելենսկին կողմ է եռակողմին, իսկ Թրամփը կասկածում էՌուս-ուկրաինական ճակատում իրավիճակը թեժ է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ուկրաինայի Դոնեցկի մարզում ևս երեք գյուղերում՝ Կատերինովկայում, Վոլոդիմիրովկայում և Ռուսինի Յարում, վերահսկողություն հաստատելու մասին: Պաշտոնական Կիևը չի արձագանքել այս հայտարարությանը: Եթե այն ճիշտ է, ռուսական զորքը մոտեցել Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գծին։Ավելին13:0023.08.25 -
ԻրավականՉարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել էԴեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձը Արմավիր քաղաքի բնակիչ է, 34-ամյա Սուրեն Սարգսյանը, որը տեղում մահացել է։Ավելին12:4523.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կոնֆլիկտայի՞ն, թե՞ ինքնության հռչակագիր. Փաշինյանի 2 անգամ խմբագրած ուղերձըՀայլուր 12։30 Կոնֆլիկտայի՞ն, թե՞ ինքնության հռչակագիր. Փաշինյանի 2 անգամ խմբագրած ուղերձըԱվելին12:3023.08.25 -
ՀասարակականՄասիսում «Nissan Teana»-ը վրшերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել էԵրեկ ՝օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին։ Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:1523.08.25 -
ՍպորտԱրոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրումԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 5-րդ տուրի պարտիաները:Ավելին12:0023.08.25 -
ՔաղաքականՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համարՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար։Ավելին11:4523.08.25 -
ՀասարակականՎթար՝ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին11:3023.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին11:1523.08.25