Լրահոս
2025-08-23
-
ՄիջազգայինԼավրովն ու Բայրամովը քննարկել են անվտանգային հարցերԿողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր գնահատել դրա արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Ավելին21:4023.08.25 -
ՔաղաքականԿաթ ա կերե՞լ, թե՞ թույն ա խմել. Փաշինյանի մտքերը հարցեր են առաջացնում քաղաքացիների մոտԱնկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։ Անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձին մարդիկ սարսափած արձանագրում են, որ ստիպված են սա բացատրել ոչ թե աշխարհին, այլ Հայաստանի իշխանությանը։Ավելին21:2023.08.25 -
ՄիջազգայինՖինլանդիայի նախագահը խոսել է Հելսինկիի կողմից Պաղեստինի ճանաչման հավանականության մասինՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ երկրի կառավարության կողմից համապատասխան առաջարկի դեպքում, Հելսինկին կճանաչի Պաղեստինի Պետությունը։Ավելին21:0023.08.25 -
ՀասարակականԵղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներՕգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին20:4523.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Իրանի հուժկու զենքը. խաղի կանոն է փոխվում տարածաշրջանումՀայլուր 20:30 Իրանի հուժկու զենքը. խաղի կանոն է փոխվում տարածաշրջանումԱվելին20:3023.08.25 -
ՔաղաքականԲեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. գյուղացիները հսկայական վնասներ են կրում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Մեր տեղեկություններով Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին20:2523.08.25 -
ՔաղաքականՄեկը՝ հանուն, մեկն ընդդեմ․ ակցիաներ Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտՈւկրաինայի դրոշներով հակառուսական ակցիա են այսօր իրականացրել եվրոպամետ ուժերը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ, ճիշտ է՝ նախատեսված ժամին ակցիան չի կայացել, որովհետև հակաակցիա անելու համար Գյումրի են շտապել նաև «Մայր Հայաստան» շարժման անդամները: Նրանք կարծում են՝ ռուսական ռազմաբազայի հեռացում են պահանջում նրանք, ովքեր ուզում են Հայաստան մտցնել թուրքական զորքը:Ավելին20:1523.08.25 -
ՔաղաքականՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այցելել են Վեդիի ջրամբարՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին։Ավելին20:0023.08.25 -
ՄիջազգայինՏոկաևն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4523.08.25 -
ՔաղաքականԱլիևին զեկուցում է, որ կատարում է հանձնարարությունը. Փաշինյանի ուղերձի տողատակըԱյսօր անկախության հռչակագրի 35-ամյակն է, իսկ Հայաստանի գործող վարչապետը, որ միայն 2-րդ խմբագրման ժամանակ է հաջողում ճիշտ գրել հռչակագրի ընդունման տարեթիվը, փորձագետների համոզմամբ, կեղծագրում է պատմությունը, արժեզրկում պետականության հիմքերը: Օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հիմնադիր փաստաթուղթը Մոսկվայի հաշվարկած ծրագրի արդյունք է անվանել: Նրա քաղաքական ընդդիմախոսներն ապշած են՝ պրոադրբեջանական թեզերում Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն:Ավելին19:3023.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։ Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: Նա պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:Ավելին19:1523.08.25 -
ՀասարակականՄեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր. Ազիզյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճան, իսկ սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 8-ը նորմայից բարձր՝ 3-6 աստիճան: Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։Ավելին19:0023.08.25 -
ՔաղաքականՓաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում՝ միտումնավոր է պատերազմում պարտվել, Արցախը հայաթափել. Ստեփան Դանիելյան– Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։Ավելին18:4523.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սև թուղթ կամ պարտվածի ուղերձ. ու՞մ համար է Փաշինյանի գրառումըՀայլուր 18։30 Սև թուղթ կամ պարտվածի ուղերձ. ու՞մ համար է Փաշինյանի գրառումըԱվելին18:3023.08.25 -
ՔաղաքականՀայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ. այդ հատկանիշը ներմուծել է Փաշինյանը․ Հակոբ ԲադալյանՀայաստանի Անկախության հռչակագիրը չի պարունակում միջազգային իրավունքին հակասող եւ ոչ մի ասպեկտ: Հակառակ պարագայում, այդ հռչակագրի հիման վրա ձեւավորված Հայաստանի իրավա-քաղաքական պետական ինքնությունը գեթ կես խնդիր կունենար միջազգային որեւէ կառույցի հետ հաղորդակցվելու, անդամակցելու հարցում:Ավելին18:1523.08.25 -
ԻրավականՇիրակում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Մասնավորապես նշվում է, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակ ու տարբեր տրամաչափի 521 փամփուշտ։Ավելին18:0023.08.25 -
ՀասարակականՈւշիի ոլորաններում բեռնատարներ են բախվելԱյսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արամ Թումանյանի վարած «SHACMAN» մակնիշի ինքնաթափ բեռնատարն ու Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկարամ Գարսևանյանի վարած «VOLVO» մակնիշի գլանատակառ բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդներից Ա. Թումանյանին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Բախման հետևանքով բեռնատարից վառելիքի արտահոսք է սկսվել: Վարորդները տեում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին17:4023.08.25 -
ՄիջազգայինԻսրայելը տարհանում է Գազայի բնակիչներին, որ «դժոխքի դռները» բացի ՀԱՄԱՍ-ի առաջԻսրայելը տարհանում է Գազայի բնակիչներին, որ «դժոխքի դռները» բացի ՀԱՄԱՍ-ի առաջԱվելին17:2023.08.25 -
ՀայաստանԱնհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են Փաշինյանի հետ. մանրամասներ` փակ հանդիպումից. News.amԹովմասյանը պատմել է, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ծնողները անհնար է ներկայացնեն։ Նրա խոսքով, անձամբ ինքը դժգոհ է նաեւ քննչական մարմնի աշխատանքից. «Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել մեսինջերին, ասում են՝ կարող է թոԱվելին17:0723.08.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են Բալիկեսիո քաղաքից 58 կմ հարավ-արևելք և Սինդիրգիից 6 կմ հարավ-արևելք ընկած հատվածում։Ավելին17:0023.08.25