Լրահոս

2025-08-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ ՀՀ-ի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար. Թաթոյան
    ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար։ Ստորև փաստեր են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է պետական հովանավորությամբ ռասիզմը («չարիք», «հիվանդ» և այլ վիրավորանքներով) հայերի նկատմամբ և Հայաստանը զավթելու ծրագրերը՝ հայտարարելով, որ մեծացնում է ռազմական հզորությունը, որպեսզի պատրաստ լինի Հայաստանի դեմ պատերազմի։ Զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունները, հանուն քաղաքական իշխանության մնալու մոլուցքի, շարունակում են մեր հասարակության զգոնության հետևողական թմրեցումը. Կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, թե 2025թ. համեմատությամբ՝ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերը կնվազեն, ավելին, իշխանական պրոպագանդիստները, կեղծելով իրականությունը, քարոզ են անում, որ Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրից և այլն։ Ընդամենը մի քանի մեջբերում եմ անում Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթից՝ ապացուցելու համար, որ այս բառապաշարով խոսող իշխանությունը Հայաստանի նկատմամբ խաղաղասիրական նպատակներ չունի. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»։ «Մենք նրանց [խմբ.՝ նկատի ունի հայերին] հետ չենք արել այն, ինչ նրանք են մեզ հետ արել։ Սակայն նրանց արածը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից։ Այդ թվում՝ Քելբաջարի ժողովրդի դեմ կատարված «ռազմական հանցագործությունները», «ցեղասպանությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը և դաժանությունը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից և չպետք է ջնջվեն։ Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, և՛ այսօր՝ որպես Հայաստանի հետ, պարտված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասնակից։ (…) այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք երբեք չպետք է խաբվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։ (...) Այլ կերպ ասած, մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք կանգնած, ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և զգոն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ հայտարարում ենք որպես հաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանա այդ չարիքը, այդ բարբարոսությունը»։ Սրանք իմ ցանկությունները կամ գնահատականները չեն, փաստեր են, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է անել եզրահանգում՝ ինքն իրեն հարց տալով՝ արդյոք այս փաստերն այնպիսի պետության մասի՞ն են, որի իշխանությունն ունի խաղաղության մտադրություններ»։
    23:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։
    23:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ
    «Գիտեք, սա մի փոքր նման է կարագի և քացախի։ Նրանք այդքան էլ լավ տրամադրված չեն միմյանց նկատմամբ հայտնի պատճառներով։ Ես կնախընտրեի նրանց հանդիպմանը ներկա չլինել։ Կցանկանայի, որ նրանք հանդիպեն և տեսնեն, թե ինչպես կընթանան բանակցությունները», - հավելել է Թրամփը։
    23:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
    Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:45
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր
    Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։
    22:30
    22.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Կվճարի քաղաքացին, կպարտվի պետությունը. ՀԷՑ-ի գործով Փաշինյանը կպաշտպանվի հերոս հարկատուների հաշվին
    Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի որոշումը թանկ է նստում հերոս հարկատուների վրա: Գործադիրի վերջին նիստում որոշվել է, որ միջազգային արբիտրաժային դատարանում ՀԷՑ-ի ներկայացրած բողոքից պաշտպանվելու համար ամերիկյան իրավաբանական ընկերությանը 3,5 մլն դոլար է տրամադրվելու, ընդ որում գործարքը մեկ անձից գնումների փաթեթով է եղել: Կրկնակի կորուստ ենք ունենալու՝ շատերի կարծիքով:
    22:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտվի 4-5 տարիների ընթացքում. Ուրալօղլու
    «Մենք ֆինանսավորման չենք սպասում, ամեն ինչ արդեն համաձայնեցված է։ 43 կիլոմետր հատվածի կառուցումը կսկսվի վերջում, բայց ամբողջ միջանցքը շահագործման կհանձնվի առավելագույնը հինգ տարվա ընթացքում»,- նշել է նախարարը։
    21:45
    22.08.25
    Ավելին
  • Իրավական
    Իրավաբանությունն անզոր է. Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը
    Երևանի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար»-ի 17 աջակիցների գործով դատական նիստը, որը վարող դատավորը համատարած կալանքի երկարաձգման որոշումներ է կայացնում: Այսօր ևս 4-ի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է բավարարել Կարեն Ֆարխոյանը:
    21:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո
    «Այս նոր ֆինանսավորումն ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործում, այլև նրա ապագայի կերտման հարցում՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
    21:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Ալեքսանյանը ևս կմնա կալանքի տակ
    Նշենք՝ Արմեն Ալեքսանյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։
    21:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի 500 միլիոն դոլարի տուգանքը
    Պետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, ով դեմոկրատների կողմնակից է։ Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում մերժվեց։
    20:45
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջ
    Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։
    20:37
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Պուտինի բանակը նոր թափով է գրոհում. Թրամփը հակագրո՞հ է ակնկալում
    Հայլուր 20:30 Պուտինի բանակը նոր թափով է գրոհում. Թրամփը հակագրո՞հ է ակնկալում
    20:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակտիվորեն պատրաստվում ենք Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը. Դավիթ Խուդաթյան
    Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։  
    20:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի հանդիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը, - արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մասնավորապես ապխտման և քացախաթթվի շշալցման մասերը, - տանիքների ներքին մակերևույթները քողարկված են եղել պոլիէթիլենային ծածկույթով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, - պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
    20:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա․ «Sputnik Արմենիա»
    «Նրանք ձերբակալվել են կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- ասացին կոմիտեից։
    19:45
    22.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի իրական կյանքը. «Թրամփի ուղու» չափանիշները գաղտնի են պահվում
    Նիկոլ Փաշինյանի ընկալումներով՝ խաղաղությունն ավելի շատ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանում: Այնքան է ուզում համոզել ժողովրդին, որ ինքը Վաշինգտոնից «աննախադեպ «իրական կյանք ապահովող»» փաստաթուղթ է բերել, որ անձամբ է զբաղվում «Թրամփի ուղի» նախագծի քարոզով՝ չվստահելով այդ գործը թիմակիցներին:
    19:31
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը ևս երկարացրեց
    Նշենք՝ Միհրան Մախսուդյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։
    19:23
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Երևանի Էրեբունու Ջրաշեն բնակավայրում
    Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել: Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս: Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա: Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել: Հետաքրքիր է, որ այդ հարցով դիմոմ ենք պատկան մարմիններին, ամեն մեկն անհասկանալի պատասխան է տալիս: Ով է տեսել՝ 21-րդ դարում վճարումը կատարես, բայց որակյալ սպասարկում չունենաս, որակյալը որն ա՝ 0 սպասարկում: Երևանի քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի դրական պատասխան, «Վեոլիա ջուր» ենք դիմել, անհեթեթ պատասխան, ջրօգտագործման ընկերություն ենք դիմել, դրանց ղեկավարն էլ դասարանի ծույլիկ աշակերտի պատասխան է տալիս: Մի պաշտոնյայի էլ դիմեցինք, ասում է՝ ինչ անեմ, հո չե՞մ գալու ձեր ծառերի վրա լացեմ: Լրիվ պաշտոնյանյին ոչ վայել պատասխան: Հեսա առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզ խնդրելու, որ ձեզ ձայն տանք, պատկերացնո՞ւմ եք մեր պատասխանը ձեզ: Հիմա եթե մեզ արհարարհում եք, մենք էլ ձեզ կարհամարհենք: Այնպես որ, հարգելի՛ քաղաքապետ Տիգրան Ավինյան, էրեբունու հարգելի՛ թաղապետ Հակոբ Բալայան, հարգելի՛ «Վեոլիա ջուր» ու ջրօգտագործողների ընկերություն, դեռ մտածելու տեղ ունեք, եթե մի քիչ իմանաք հողի մշակի արժեքը, ապա էդ ջրի հարցը ժամերի ընթացքում կլուծեք, թե չէ ստիպված դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ բողոքի ակցիաների և փոխհատուցման համար դիմելու ենք դատարան, էնպես որ էս հեկտարներով այգիները, որ չորանում են, դրա մեղավորը դուք եք, ձեր կաբինետներում նստած մեր հաշվին ձեր թափանները մի՛ լցրեք, իրական գործով զբաղվեք, իսկ իրական գործը այն է, որ լուծեք շարքային քաղաքացու ոռոգման ու խմելու ջրի խնդիրը»:
    19:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հայր Դերենիկը Դադիվանքի վերջին վանահայրն էր։ 2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառը, որտեղ գտնվում է Դադիվանքը, անցել էր Ադրբեջանին։ Սակայն հայ հոգևորականները շարունակվում էին ծառայել վանքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ 6 ամիսը մեկ հոգեւորականների կազմը փոխվում էր։ Հայր Դերենիկը Դադիվանքում ծառայեց 14 ամիս։ 2022թ. դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ու աբեղան ծառայակից սարկավագների հետ մնաց Դադիվանքում մինչև Արցախի հայաթափումը։
    19:00
    22.08.25
    Ավելին