Լրահոս
2025-09-25
-
ՔաղաքականԽաչատուրյանը և Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքը քննարկել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցությունըՆյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը։Ավելին17:3525.09.25 -
ԻրավականԻջևանում կատարված սպшնության փորձը բացահայտվել է․ կատարողը ձերբակալվել էՍեպտեմբերի 20-ին` ժամը 20-ին, Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «Իջևան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքները պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի: Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքից հետո 39-ամյա տղամարդը սեպտեմբերի 23-ին ներկայացել է վարչություն և խոստովանել արարքը։ Նա տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա` ձերբակալվածների պահման վայր։Ավելին17:3025.09.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկումՍեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։Ավելին17:2025.09.25 -
ՍպորտՀայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:Ավելին17:1525.09.25 -
Սփյուռք«Նիկոլ, դավաճան», «Ձեռքերդ հեռու սրբավայրից»․ բողոքի ակցիա՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ տասնյակ մարդիկ դուրս են եկել հանրահավաքի այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր են ճանաչել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ, ինչպես նաև «Նիկոլ, դավաճան», «Փաշինյանը թշնամի է», «Ձեռքերդ հեռու սրբավայրից» գրությամբ պաստառներ։ Ցուցարարները իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նախօրեին տեղի է ունեցել արքեպիսկոպոսի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Աջապահյանը մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։Ավելին17:0725.09.25 -
ՔաղաքականՄենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարարի գրառումը X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ. «Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ: Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:Ավելին17:0025.09.25 -
ՀասարակականՎանաձորում «Range Rover»-ը վրաերթի է ենթարկել անչափաhաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Մ․ Ղ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին16:5325.09.25 -
ՔաղաքականՊուտինն ու Փաշինյանը կհանդիպենՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին։ Այս մասին հաղորդում է ВГТРК-ը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կանցկացնի երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն։Ավելին16:5025.09.25 -
Իրավական10 կիլոգրամից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորումՍեպտեմբերի 18-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք: Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել: Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան տասը ու կես կիլոգրամ քաշով: Նշանակվել է փորձաննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին16:4525.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը տանկերով մտել է Սիրիա, սպառնում է հութիներին և շարունակում արյունահեղությունը ԳազայումՄինչ Իրանն ու Վաշինգտոնը բանակցությունների եզրեր են փնտրում՝ Իսրայելը տանկերով Սիրիա է մտնում, շարունակում է արյունահեղությունը Գազայում և սպառնում է պատժել Եմենի հութիներին:Ավելին16:3425.09.25 -
ՄիջազգայինՍիրիայի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՆա նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված համաձայնագրի խախտման վերաբերյալ։Ավելին16:3025.09.25 -
ՀայաստանՈւղիղ I Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությունըՈւղիղ I Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությունըԱվելին16:1925.09.25 -
ՀասարակականԱվանում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին ու երկաթբետոնե էլեկտրասյանը. վիրավոր կաԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը: «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ, սակայն նա չի ընդունում իր մեղավորությունը:Ավելին16:1525.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.62 դրամ:Ավելին16:0025.09.25 -
ՀասարակականՓարաքարում տեղի է ունենում Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունըԱվելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։Ավելին15:5225.09.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանըԱշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:Ավելին15:4525.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին ստում է արևմտյան լրագրողներին․ Ռադայի պատգամավորՎլադիմիր Զելենսկին ստում է Արևմտյան լրագրողներին՝ խոսելով Ուկրաինայում կոռուպցիայի բացակայության և դրա դեմ իբր պայքարի մասին, ասաց ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ( ով Ռուսաստանի Դաշնությունում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում): Որպես իր խոսքերի հաստատում, պատգամավորը նշեց Զելենսկու թարմ հարցազրույցի մի հատված ամերիկյան Fox News հեռուստաալիքին, որում նա հերքեց Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված խնդիրները և իրեն անվանեց դրա դեմ գլխավոր մարտիկ: «Վլադիմիր Ալեքսանդրովիչը Fox News-ում խորամանկորեն ստում է... Մի՞թե նրա ծառաները (Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը - խմբ.) մի քանի ամիս առաջ ուղղակի հրամանով չփորձեցին ոչնչացնել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը: Զելենսկին համարձակություն ունի պնդելու, որ ինքն է հակակոռուպցիոն գործակալությունների գլխավոր պաշտպանը», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Գոնչարենկոյի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պատգամավորը նաև մեջբերում է The Economist-ի վերջերս հրապարակված հոդվածը, որը վերաբերում էր ուկրաինական հասարակության վստահության անկմանը կառավարության նկատմամբ՝ Զելենսկու կողմից երկրի հակակոռուպցիոն գործակալությունները սահմանափակելու փորձից հետո։ «Որքա՜ն անհարմար է», - հավելել է Գոնչարենկոն։ Ավելի վաղ The Economist-ը, հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Ուկրաինայում հասարակության և կառավարության միջև վստահությունը նվազել է, մասամբ այն պատճառով, որ հուլիսին Զելենսկու կողմից հակակոռուպցիոն գործակալությունները սահմանափակող օրենք է ստորագրվել։ Հուլիսի 22-ին Գերագույն ռադան աջակցեց Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության նախաձեռնած օրինագծին, որը նախատեսում էր վերացնել երկու հակակոռուպցիոն գործակալությունների՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱԱԲ) և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (ՄՀԴԴ) անկախությունը։ Զելենսկին ստորագրեց փաստաթուղթը։ Սակայն, Ուկրաինայում բողոքի ցույցերի բռնկումից հետո, նա հուլիսի 24-ին հայտարարեց, որ անմիջապես հաստատել է հակաօրենսդրական նախաձեռնություն, որը, ենթադրաբար, կամրապնդի այդ գործակալությունների անկախությունը։ Հուլիսի 31-ին Ուկրաինայի խորհրդարանը երկու ընթերցմամբ աջակցեց ՄՀԴԴ-ի և ՄՀԴ-ի անկախությունը վերականգնելու մասին օրինագծին։ Զելենսկին այն ստորագրեց նույն օրը։Ավելին15:3725.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել էՀայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել էԱվելին15:3025.09.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։Ավելին15:1525.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։Ավելին15:0025.09.25