Լրահոս
2025-09-25
-
ՀասարակականԴիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՀարգելի՛ վարորդներ, գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։Ավելին23:1525.09.25 -
Հասարակական1 օրում՝ 3 վթար՝ ավտոբուսների մասնակցությամբ. գիտի տանջվենք, որովհետև մեր ղեկավարներն անգրագետ ենԵրևանում մեկ օրում երեք վթար է եղել՝ ավտոբուսի մասնակցությամբ: Մայրաքաղաքում մյուս տրանսպորտային միջոցների համեմատ առավելություններ ստացած ավտոբուսները ինչո՞ւ են հաճախ դառնում խցանումների պատճառ:Ավելին23:0025.09.25 -
ՀասարակականԴավթաշենում «Kia»-ն կոտրել է ոռոգման ջրի փականը, ապա՝ ծառը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի բաժանարար հատվածում եղած կանաչ գազոնում տեղադրված ոռոգման ջրի փականը, առաջ ընթացել, կոտրել ծառը և հայտնվել գազոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, շտապօգնության մեքենայում օգնություն է ցուցաբերվել։ Վթարի վայրում քաղաքացիները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկները, սակայն մոտ մեկ ժամ է՝ պարեկային ծառայությունից չեն մոտենում վթարի վայրին։Ավելին22:4525.09.25 -
ՄիջազգայինԹրամփն ու Էրդողանը քննարկել են F-35-երի վաճառքին և ռուսական նավթին վերաբերող հարցեր6 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն տեղի է ունենում մի ժամանակ, երբ Անկարան ձգում է օգտվել ԱՄՆ վարչակազմի ցանկությունից՝ կնքել գործարքներ թանկարժեք զենքի և առևտրային համաձայնագրերի դիմաց։Ավելին22:3025.09.25 -
ՔաղաքականՍուգ, ցավ և անպատասխան հարցեր՝ Փարաքարում. սպանված համայնքապետի հոգեհանգիստն էԲոլորի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի հոգու հանգստության համար են այսօր աղոթել փարաքարցիները: Նրան վաղը հողին կհանձնեն: Սահմռկեցուցիչ սպանության շոկից դուրս չեկած մարդիկ հավաքվել են Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, որտեղ էլ տեղի է ունեցել համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։Ավելին22:1525.09.25 -
ՔաղաքականՄիրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքինՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին:Ավելին22:0025.09.25 -
ՄիջազգայինԳրոսին կոչ է արել բացառել միջուկային զենքի տարածման բոլոր ռիսկերըԱտոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով, հարկավոր է վերացնել բոլոր ռիսկերը, այդ թվում՝ միջուկային զենքի տարածման ռիսկը:Ավելին21:4525.09.25 -
ՔաղաքականԱլիևը պատմում է ողջ աշխարհին՝ «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»․ թյուրքագետԱյս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է»,-գրել է նա։Ավելին21:3925.09.25 -
ՔաղաքականՄիրզոյանը, Բայրամովն ու Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարը կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: ԱԳՆ-ից ընդգծել են՝ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում:Ավելին21:3425.09.25 -
ԱրցախՍրտի հիվանդություն՝ արդեն երկու տարի. արցախյան Դեր Զորով անցած մարդիկԵրկու տարի առաջ այս օրը գաղթի ճամփան բռնած արցախցիների ցավը նորից դաղվեց վառելիքի պահեստի պայթյունով, որի պատճառով 219 մարդ զոհվեց, 300 մարդ վիրավորվեց: Այդ օրերի հիշողությունները ներկայացնում են «Հայլուր»-ի արցախցիները:Ավելին21:3025.09.25 -
ՄիջազգայինԷրդողանը հույս ունի Թրամփի հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարություններըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարությունները: Թուրքական դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը: Թրամփն ու Էրդողանը հինգշաբթի Վաշինգտոնում կարող են քննարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու ջանքերը, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի բանակցությունները Ստամբուլում, այսօր հայտնել է կառավարամետ «Միլիեթ» թերթը՝ չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը: «Ես նաև հավատում եմ, որ Թրամփի հետ միասին մենք կհաղթահարենք դժվարությունները տարածաշրջանում», - հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի, թե Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է:Ավելին21:2525.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել․ ԱլիևՀայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Այս մասին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել «միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը»: «Չնայած տարբեր սադրանքներին ՝ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա՝ առանց արտաքին որևէ միջամտության։ Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»,- հայտարարել է Ալիևը։Ավելին21:2025.09.25 -
ՀասարակականՓրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջիցՍեպտեմբերի 25-ին, ժամը 17:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով սարալանջից իջեցրել (մոտ 100 մետր) և մոտեցրել են մոտեցրել անձնական ավտոմեքենային։Ավելին21:1525.09.25 -
ՄիջազգայինԹրամփը Սպիտակ տանն ընդունել է ԷրդողանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։Ավելին21:1025.09.25 -
ՀասարակականԵրևանում բшխվել են «Lada Priora»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է լուսացույցին և տшպալել այն․ կա վիրшվորԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մանթաշյան և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարեն Կ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և 33-ամյա Սերոբ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է լուսացույցին և տապալել այն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին21:0025.09.25 -
ՄիջազգայինԵվրոպայում վախեցել են Թրամփի հայտարարության հետևանքներիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ` բացահայտեց Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի քաղաքականության խոցելի կողմերը, գրում է The Spectator-ը։ «Ըստ էության, Թրամփը Եվրոպան և Զելենսկու քաղաքականությունը համարել է բլեֆ։ Դուք ասում եք, որ կարող եք հաղթել Պուտինին։ Առաջ գնացեք, ընկերներ։ Դուք ասում եք, որ թույլ չեք տա, որ Եվրոպայում ագրեսիան արդարացվի՞։ Իհարկե, տղերք, առաջ գնացեք», - մեկնաբանում է պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ Թրամփը մատնանշում Է Եվրամիության թույլ կողմերը՝ հիշեցնելով, որ Եվրոպան դեռևս մնում է ռուսական էներգառեսուրսների խոշոր ներկրողը: Հեղինակներն ընդգծում են, որ հակամարտության ողջ ընթացքում եվրոպական առաջնորդները որոշումներ են կայացրել՝ ակնկալելով, որ դրանց համար կվճարի ԱՄՆ-ը ։ Իսկ հիմա Թրամփը դուրս է գալիս խաղից ՝ Եվրոպային մեն-մենակ թողնելով հետևանքների հետ։ Երկուշաբթի օրը Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին: Միջոցառման շրջանակում նա հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, զրույցի գլխավոր թեման դարձել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Երեքշաբթի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան՝ ԵՄ աջակցությամբ և ՆԱՏՕ-ի ֆինանսական օգնությամբ, ի վիճակի է «վերադարձնել իր երկիրը իր նախնական տեսքին»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Թրամփի նոր հայտարարությունները կապված են Զելենսկու հետ նրա շփման հետ և արվել են, ամենայն հավանականությամբ, նրա դիրքորոշման ազդեցության տակ:Ավելին20:5025.09.25 -
ՔաղաքականՈ՞ւմ հոգին է ցավում ՔՊ-ում. սիրվածներ և հալածյալներ՝ ըստ Փաշինյանի«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններից հետո նոր խմորումներ են առաջացել կռիվ ընկած քաղաքական թիմում: Մամուլում տեղեկություններ կան, որ ՔՊ-ի կարկառուն դեմքերից Ալեն Սիմոնյանը նեղսրտած է, որ ճամբարափոխ եղած Գևորգ Պապոյանն ու Հայկ Կոնջորյանը, որոնց ինքն է բերել կուսակցություն, իրենից շատ ձայն են հավաքել:Ավելին20:4525.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոսկվայում Փաշինյան-Պուտին կարճ շփումից հետո պաշտոնական հանդիպում է սպասվումՀայլուր 20։30 Մոսկվայում Փաշինյան-Պուտին կարճ շփումից հետո պաշտոնական հանդիպում է սպասվումԱվելին20:3025.09.25 -
ԻրավականՌազբորկա և կրակոցներ՝ մանկապարտեզի մոտ. հաշվեհարդա՞ր է եղել խաղաղ թաղամասումՓարաքարում համայնքապետի սպանությունից ժամեր անց կրակոցներ են հնչել նաև Երևանում՝ համար 107 մանկապարտեզում: Թեև իրավապահ մարմինները այդ մասին հաղորդագրություն չէին տարածել, «Հայլուր»-ի տեսախցիկը այսօր ֆիքսել է մանկապարտեզի՝ կնիքված թղթով փակված ապակին, որն էլ հավանաբար վնասվել է փամփուշտից:Ավելին20:1525.09.25 -
ՄիջազգայինԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ«Եթե հրաժարվենք այն ավանդից, որը միգրանտները ներդնում են տնտեսության մեջ, ապա ԵՄ-ն առաջիկա տարիներին պարզապես կսկսի լճանալ: Մենք աճի համար հնարավորություն չենք ունենա», - ասել է նա՝ պատասխանելով Իսպանիայում աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության մասին հարցին, որոնք պահանջում են հակամիգրացիոն քաղաքականություն:Ավելին20:0025.09.25