Լրահոս
2025-09-26
-
ՀասարակականԽստացնում ենք վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը. ՊՆ փոխնախարարՊաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացնելու վերաբերյալ նախագծերը։Ավելին15:1626.09.25 -
ՀասարակականՄահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան ՔեոսայանըՄահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը:Ավելին15:1026.09.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին15:0126.09.25 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:Ավելին14:4926.09.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Ատոմակայանի խաչմերուկում. 11 վիրավոր կաՎաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: «Ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը: «Գազել»-ը կողաշրջվել է, հայտնվել ճանապարհի երթևեկելի մասում: Կա 11 վիրավոր: «Գազել»-ի վարորդը «Հայլուրի» հետ զրույցում խոստովանել է, որ իր մեղքով է վթարը տեղի ունեցել: Վիրավորներին նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ապա շտապօգնությամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայող է «Մերսեդես»-ի վարորդը: Ըստ տեղում գտնվող քաղաքացիների՝ «Գազել»-ը դաշտ էր տեղափոխում խաղող հավաքող կանանց: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին14:3026.09.25 -
ՀասարակականԱրցախցիների նկատմամբ ատելության քարոզի վերաբերյալ հաղորդմանս առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել․ փաստաբան«Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից ինչ-որ կնոջ մասնակցությամբ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել սոցիալական տարբեր հարթակներում՝ «Արցախից ինչքան հանցագործ կա, եկել է, իշխանափոխություն է պահանջում։ Ձեր Քոչարյանը հետ չի գալու, չերազեք» գրառմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելին14:1226.09.25 -
ՀասարակականՓարաքարի համայնքապետի սպանության գործով կասկածյալին հայտնաբերելու մասին տեղեկությունը ՆԳՆ խոսնակը ոչ հաստատում է, ոչ հերքումՓարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կասկածյալին հայտնաբերելու մասին տեղեկությունը ՆԳՆ խոսնակը ոչ հաստատում է, ոչ հերքում։Ավելին13:5126.09.25 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ իմպիչմենթի համար ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ»-ինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իրենց նախագծին:Ավելին13:4426.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու ՅորքՆիկոլ Փաշինյանը Մոսկվայից անմիջապես մեկնել է Նյու Յորք։Ավելին13:3126.09.25 -
ՀասարակականՎալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է. Mediahub.amMediaHub-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է:Ավելին13:1626.09.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:Ավելին13:0926.09.25 -
ՀասարակականՍահմռկեցուցիչ սպանությունից 2 օր անց մարդասպանին դեռ չեն գտել. ի՞նչ են խոսում ՓարաքարումԱրմավիրում վերջին հրաժեշտն են տալիս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին և նրա հետ սպանված ընկերոջը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանին: Չորեքշաբթի Մերձավանում սահմռկեցուցիչ սպանության շոկից դուրս չեն գալիս փարաքարցիները: Երկու օրից ավելի է մարդասպանի ինքնությունը դեռ չի պարզել ոստիկանությունը, հայտնի չէ նաև շարժառիթը: Սպանություն կատարած անձի գործողությունները փորձագետները գնահատում են որպես պրոֆեսիոնալ քիլլերի արարք, որի թիրախը հենց Փարաքարի համայնքապետն է եղել: Արմավիրի ՔՊ-ական մարզպետը շտապել է հերքել պտտվող լուրերը, թե Վալոդյա Գրիգորյանի սպանության պատճառը կարող է քաղաքական լինել:Ավելին12:5726.09.25 -
ՔաղաքականԱրմավիրի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնիցՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։Ավելին12:4526.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Առաջին պաշտոնանկությունը՝ Փարաքարի ողբերգությունից հետոՀայլուր 12։30 Առաջին պաշտոնանկությունը՝ Փարաքարի ողբերգությունից հետոԱվելին12:3026.09.25 -
Զինված ուժերԿյանքի է կոչվել զոհված զինծառայողների հարգանքի տուրքի մատուցման «Հիշում ենք...» նախաձեռնությունը. «Զինապահ» հիմնադրամ«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կյանքի է կոչել «Զինապահի» շահառու զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնությունը «Հիշում ենք․․․» խորագրով՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության այն զինծառայողներին, ովքեր իրենց ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերեցին մեր հայրենիքի համար։Ավելին12:2226.09.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Արցախի թաղամաս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին12:0726.09.25 -
Հասարակական13 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 11.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Զաքյան, Վ. Սարգսյան, Դեղատան, Բուզանդի, Ամիրյան փողոցների, Թումանյան 27, 27ա, 29, Մաշտոցի 38, 40, 42, Հին Երևանցու 47ա, Պուշկինի 38, Խորենացի 1-29, Ագաթանգեղոսի 7 համարների ջրամատակարարումը:Ավելին11:5426.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.09.2025Մամուլի տեսություն 26.09.2025Ավելին11:3926.09.25 -
ՔաղաքականՌուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:Ավելին11:2126.09.25 -
Տնտեսական2026-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ. Hetq.amԿառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։Ավելին11:0726.09.25