Լրահոս
2025-09-26
-
ԻրավականՓարաքարի սպանության գործով կասկածյալ կա. պաշտոնանկություններ՝ ողբերգությունից հետոԱյսօր՝ Փարաքարի համայնքապետի հուղարկավորության օրը, ձերբակալվել է աղմկահարույց այս գործով կասկածյալը: Նա Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետի զարմիկն է, որի եղբոր սպանության համար մեղադրվում է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը: Միևնույն ժամանակ, առաջին պաշտոնանկություններն են եղել ոստիկանությունում և քննչական կոմիտեում:Ավելին19:4226.09.25 -
ՀասարակականԲացառիկ տաղանդավոր և իմաստուն մարդ․ Պուտինը ցավակցել է Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տիգրան Քեոսայանի ընտանիքին և ընկերներին նրա մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլին։Ավելին19:3826.09.25 -
ՀասարակականՀոկտեմբերի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակումՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։Ավելին19:1926.09.25 -
ՀասարակականՎիրավորված կանայք խաղողի այգի էին գնում. նոր մանրամասներ՝ ատոմակայանի խաչմերուկում խոշոր վթարիցԱյսօր Արմավիրում՝ ատոմակայանի խաչմերուկում, տեղի ունեցած խոշոր ավտովթարից հրաշքով են փրկվել խաղող քաղելու գնացող տասը կանայք: Նրանք եղել են այն «Գազել»-ում, որը բախվել է «Մերսեդես»-ին: 11-րդ տուժածը՝ «Մերսեդես»-ի ուղևորն է՝ ոստիկան:Ավելին19:0726.09.25 -
Հասարակական«Միշտ բարձր եմ պահելու քո պատիվը, այն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԷսօր Տոման ինձ հարցրեց․ «Մար, մենք էլ պապային երբե’ք չենք տեսնելու՞»,- և ես անկեղծ՝ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք էս ցավին։Ավելին19:0026.09.25 -
Իրավական«Սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, 22 օր է անցել, դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա»․ Վարդևանյան«Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:Ավելին18:4526.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ձերբակալություն՝ երկիրը ցնցած սպանության գործով. վենդետայի վարկա՞ծն են հիմնավորումՀայլուր 18։30 Ձերբակալություն՝ երկիրը ցնցած սպանության գործով. վենդետայի վարկա՞ծն են հիմնավորումԱվելին18:3026.09.25 -
ԻրավականՎալոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետՄերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:Ավելին18:1526.09.25 -
ՄիջազգայինՄահվան սարսափելի թվեր և թեժ հարձակումներ. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Յունակովկա գյուղը։ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել նոր դե ֆակտո սահմանները: «Եթե մենք չունենք ուժ այս տարածքները հիմա վերադարձնելու, մենք պատրաստ ենք դրանք վերադարձնել ապագայում՝ դիվանագիտական ճանապարհով։ Սա լավ փոխզիջում է բոլորի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:Ավելին18:0026.09.25 -
ԻրավականԻրավապահները խուզարկում են Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողի տունը«Իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, դեպքի վայրում է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը: Ավելի վաղ հայտնել էի, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին հարցաքննելուց հետո տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:Ավելին17:5026.09.25 -
ԻրավականԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։Ավելին17:4126.09.25 -
ՔաղաքականԹուրքիան փոխում է իր էներգետիկ քաղաքականության բովանդակությունը․ Արա Պողոսյան«Թուրքիան ԱՄՆ-ի հետ կնքել է 20-ամյա համաձայնագիր Սեղմված բնական գազի մատակարարման` 43 միլիարդ դոլարի, մոտավորապես տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր սկսած 2026 թվականից։Ավելին17:2926.09.25 -
ՀասարակականՎեհափառն ընդունել է Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներինՍեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին17:1526.09.25 -
ՀասարակականՋերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանաՍեպտեմբերի 26-ի և 30-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ը առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին17:0026.09.25 -
ԻրավականԿաշառքի դիմաց վարորդական վկայական տալու կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար են ստացել. գործերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր:Ավելին16:4526.09.25 -
ՀասարակականՀրդեհ Զովունի գյուղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՍեպտեմբերի 26-ին` ժամը 15։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:Ավելին16:2826.09.25 -
Քաղաքական«Թրամփի ուղի» չկա, կա ադրբեջանական միջանցք, ժամանակն է, որ դա հասկանանք․ Հրանտ ԲագրատյանԺողովրդի ցասումը ոչ ոք չի կարող զսպել և այսօրվա լսումներից ակնկալում եմ հետաքրքիր ելույթներ, բանավեճեր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ժողովուրդն ուզենա, իրեն կարող է հեռացնել, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։Ավելին16:1126.09.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ ծննդատանը, ծնվելուց ժամեր անց, տատիկը թոռնիկին հայտնաբերել է մաhացածԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնոմ աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին երեխա է մահացել:Ավելին15:5926.09.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելը 4 ժամով կփակվի. գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներ են արվելուԴիլիջանի թունելում այս գիշեր շարունակվելու են գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքները։ Դրանով պայմանավորված՝ գիշերը՝ ժամը 02.00-ից մինչև առավոտյան ժամը 06.00-ն, թունելը փակ կլինի երթևեկության համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:Ավելին15:4426.09.25 -
ՀասարակականԲորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննությանԱրցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մարմինը, որը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, այժմ դիահերձարանում է, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից:Ավելին15:3026.09.25