Լրահոս
2025-09-25
-
ԻրավականՌազբորկա և կրակոցներ՝ մանկապարտեզի մոտ. հաշվեհարդա՞ր է եղել խաղաղ թաղամասումՓարաքարում համայնքապետի սպանությունից ժամեր անց կրակոցներ են հնչել նաև Երևանում՝ համար 107 մանկապարտեզում: Թեև իրավապահ մարմինները այդ մասին հաղորդագրություն չէին տարածել, «Հայլուր»-ի տեսախցիկը այսօր ֆիքսել է մանկապարտեզի՝ կնիքված թղթով փակված ապակին, որն էլ հավանաբար վնասվել է փամփուշտից:Ավելին20:1525.09.25 -
ՄիջազգայինԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ«Եթե հրաժարվենք այն ավանդից, որը միգրանտները ներդնում են տնտեսության մեջ, ապա ԵՄ-ն առաջիկա տարիներին պարզապես կսկսի լճանալ: Մենք աճի համար հնարավորություն չենք ունենա», - ասել է նա՝ պատասխանելով Իսպանիայում աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության մասին հարցին, որոնք պահանջում են հակամիգրացիոն քաղաքականություն:Ավելին20:0025.09.25 -
ՔաղաքականԼինելու է պայքար, որում պետք է հաղթենք՝ ապահովելով մեր անվտանգությունը. Վարուժան ԳեղամյանԼրագրողը հարցնում է, թե որն է Մերձավոր Արևելքում պատերազմի ու դա կանգնացնելու ԱՄՆ միջնորդության վերջնական հանգրվանը։ Միացյալ Նահանգների անունից մեր տարածաշրջանում հիմնական բանակցող հանդես եկող Բարաքը, ով էթնիկ քրիստոնյա արաբ է Լիբանանից, և, թերևս, լավ է հասկանում և՛ մերձավորարևելյան, և՛ ամերիկյան քաղաքականությունը, տալիս է ահա այս պատասխանը (ներկայացնում եմ հայերեն թարգմանությունը)։Ավելին19:4525.09.25 -
Քաղաքական2018 թվականին Ռոմանոս Պետրոսյանը ունեցել է ընդամենը 350 000 դրամ փող․ Մեսրոպ Մանուկյան«Զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ միայն վերջին 4 տարում ՝2021 թվականից մինչ այսօր, հերոս հարկատուների վճարած հարկերից պետությունից ստացել եմ շուրջ 102 մլն դրամ եկամուտ։Ավելին19:3425.09.25 -
ՔաղաքականՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը արտադրվում է ատոմակայանի կողմից․ դրա անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է․ ՓաշինյանՓաշինյանը նկատեց, որ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայնորեն տարածումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի արդիականությունը՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Ըստ վարչապետի՝ ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է ամեն ինչ արվի միջուկային անվտանգությունն ապահովելու համար։Ավելին19:2125.09.25 -
ՔաղաքականՄարդասպանն ազատության մեջ է, տուժածը հարցաքննվել է. ողբերգության պահը նկարահանած ուրիշ սարք էլ կաՄարդասպանի կրակոցից հրաշքով փրկված Արծրուն Գալստյանը, որ, ըստ էության, սպանության գործով միակ վկան է, այսօր գիտակցության է եկել ու հարցաքննվել: Սառնասիրտ սպանությունից մոտ 48 ժամ անց հայտնի չէ հանցագործության մոտիվը, չի հայտնաբերվել դիմակավորված հրաձիգը: Մասնագետները նշում են, որ նա հատուկ միջոցներ է կիրառել, որ իրեն չկարողանան նույնականացնել: Առաջադրանք է կատարել, որովհետև նրա վարքագծում զոհի հետ հուզական կապ չեն նկատել հոգեբանները:Ավելին19:1925.09.25 -
ՀասարակականԻսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը փակ կլինիԱյս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։Ավելին19:1525.09.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասինՆրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։Ավելին19:0025.09.25 -
ԻրավականՄարմարիկի 66-ամյա բնակչուհու տան բակում հայտնաբերվել է 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգվածՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն:Ավելին18:4525.09.25 -
Արցախ«Չգիտեի, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի»․ Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ՍտեփանակերտիցԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում ու գրել է․ «Տեսանյութը՝ 25.09.2023թ.,ժամը՝ 18։06 Երեկ արդեն լույս ունեինք, մերը չէր, ադրբեջանցիներն էին միացրել։ Ոչ մի էմոցիա չառաջացրեց՝ ոչ ուրախություն, ոչ զայրույթ, միևնույն էր։ Միակ տարբերությունն այն էր, որ երբ տան բոլոր լույսերը միացան, այլևս չանջատեցի. խնայելու կարիք չկար, մերը չէր… Բայց զգացի կամ միգուցե հասկացա, որ կորցնում եմ կապը իրականության հետ ու փոքրիկ երեխայի պես փախա, մտա իմ աշխարհ … այնտեղ լավ էր, այնտեղ ուզում էի մնալ … Նայում էի շուրջբոլորս ու չէի հասկանում մարդկանց, որ շտապում են գնալ, գնալ իրենց քաղաքից, իրենց տնից, իրենց կյանքից ու ինձ թվում էր, որ բոլորը արդեն հեռացել են, իսկ ես ՏՈւՆ եմ գնում ու ամեն ինչ առաջվանը կլինի։ Գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, դեռ չգիտեի, որ էլ երբեք ոչինչ էլ առաջվանը չի լինի, գնում էի ՏՈւՆ ու չգիտեի, որ ձայները որոտինը չեն, որ… Ու հիմա էլ իմ բոլոր օրերում միայն ՏՈւՆ տանող ճանապարհն է …»։Ավելին18:3925.09.25 -
ՔաղաքականՏնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան«Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։Ավելին18:3425.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դաժան սպանության զոհերին վերջին հրաժեշտն են տալիս. սուգ է Փարաքարում, ԷջմիածնումՀայլուր 18։30 Դաժան սպանության զոհերին վերջին հրաժեշտն են տալիս. սուգ է Փարաքարում, ԷջմիածնումԱվելին18:3025.09.25 -
ԱշխարհՖրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանԱյդ մասին այսօր հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։Ավելին18:2525.09.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում. 4 մեքենա է բախվելԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը:Ավելին18:2025.09.25 -
ՄիջազգայինԳազայում 1 օրում 30 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից հետևանքովԱշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը հայտնել է, որ բժշակական համալիրում իրավիճակը ողբերգական է և չափազանց վտանգավոր։Ավելին18:1525.09.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցելԱվելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Ավելին18:1125.09.25 -
ՀասարակականԱննա Մաքսիմն ազատազրկված կանանց ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմըՔրեակատարողական ծառայության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ շարունակվում է հայկական կինոյի հանրահռչակումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։ Այս նախաձեռնության շրջանակում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց ցուցադրվել է «Մեդալի հակառակ կողմը» դրաման։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու նպատակով հիմնարկ են այցելել բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Աննա Մաքսիմը, որը մարմնավորել է նաև գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչները։ Աննա Մաքսիմն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուր կին կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, սակայն միշտ կա հաղթանակի և լույսի ճանապարհը՝ դժվարություններից դուրս գալու և կյանքը վերսկսելու հնարավորություն։ Ֆիլմը պատմում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի դժվարությունների և հաղթանակների մասին։ Այն ջերմորեն է ընդունվել ազատազրկված անձանց կողմից․ հանդիսատեսը հուզված և զգայուն արձագանքել է յուրաքանչյուր դրվագին։ Ցուցադրության ավարտին ազատազրկված անձինք շնորհակալություն են հայտնել՝ իրենց առօրյայից թեկուզ կարճ ժամանակով կտրվելու, բազում զգացմունքներ ապրելու և կյանքի նոր սկզբի հավատ ներշնչելու համար։ Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացումը և մշակույթի դերն այդ գործընթացում, շարունակում է իր ակտիվ համագործակցությունը Հայաստանի մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ։Ավելին18:0025.09.25 -
ԻրավականՊայթյունից հետո արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. փաստաբան«Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:Ավելին17:5025.09.25 -
ՀասարակականՀԷՑ-ի ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ. ՀԷՑ վերահսկողական կոմիտե«Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ։Ավելին17:4525.09.25 -
ԱրցախԴժոխքի կրակից փրկված տղան. սարսափելի ճիչեր է հիշում արցախցի 19-ամյա ԱրթուրըԴժոխքի կրակից հրաշքով է փրկվել 19-ամյա Արթուրը: Սարսափելի ճիչեր է հիշում ու այրված մարմինների հոտը, որը ուշաթափության էր հասցնում: Կրակի սարսափազդու տեսարանից առավել փրկություն խնդրող մարդկանց հոգեմաշ ձայները չի կարողանում մոռանալ Արթուրը: Պայթյունից դեմքն ու ձեռքերը վնասած տղան երկու տարի անց չի համարձակկվում նայել հայելու մեջ:Ավելին17:4025.09.25