Լրահոս
2025-09-25
-
ՀայլուրՀայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել էՀայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել էԱվելին15:3025.09.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։Ավելին15:1525.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։Ավելին15:0025.09.25 -
ՀասարակականՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Լոռու մարզում հիմնանորոգված դպրոցներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Նույն նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ այց է իրականացվել նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։ Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:Ավելին14:4525.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը ժամանել է ՄոսկվաՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:Ավելին14:3325.09.25 -
Արցախ«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց, Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները. «Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։ «Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։ Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։ «Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։ Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։ Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։ Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»»։Ավելին14:3025.09.25 -
ԻրավականՄերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է․ «ՀԺ»Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։Ավելին14:2125.09.25 -
ՄիջազգայինՆոր պայթյուն է տեղի ունեցել ՍումիումՈւկրաինական «Հանրային» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում հերթական պայթյունն է տեղի ունեցել՝ օդային հարձակման մասին տագնապի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի ավելի վաղ նույն հեռուստաալիքն արդեն հայտնել էր քաղաքում մի քանի պայթյունների մասին։ «Սումիում ևս մեկ պայթյուն է լսվել», - հաղորդել է հեռուստաալիքը իր Telegram ալիքում։ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածել ուկրաինական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակումից երկու օր անց, որը, ըստ ռուսական իշխանությունների, իրականացվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից։ Հարվածները ներառում են պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական հրամանատարությունը և կապի օբյեկտները ամբողջ երկրում։ Սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ չեն թիրախավորում բնակելի շենքերը կամ սոցիալական ենթակառուցվածքները։Ավելին14:1025.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին հայտնել է՝ երբ է պատրաստ լքել պաշտոնըԿիևի ռեժիմի առաջնորդի խոսքով՝ նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է խորհրդարանին ազդանշան տալ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսելու համար, եթե հրադադար կնքվի։ Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Զելենսկին մեղադրվել է իշխանությունը մենաշնորհելու մեջ՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Արևմուտքում։ Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի խոսնակը:Ավելին14:0025.09.25 -
ՀասարակականԾայրահեղ ծանր վիճակում գտնվող 29-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել․ կասկածյալին հայտնաբերել ենՍեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։Ավելին13:5025.09.25 -
ՄիջազգայինԿրեմլում աջակցում են կենսաբանական զենքից հրաժարվելու Թրամփի նախաձեռնությունըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փայլուն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ երկրները կենսաբանական զենքի մշակումից հրաժարվելու մասին՝ նշելով, որ Մոսկվան աջակցում է դրան: «Նախաձեռնությունն ինքնին փայլուն է, և, իհարկե, Մոսկվայում դրան աջակցում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել Է Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է ամբողջովին հրաժարվի կենսաբանական զենքի մշակումից, դրա հետևանքներն «աներևակայելի վտանգավոր են»:Ավելին13:4525.09.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 25-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըԱյս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:Ավելին13:3825.09.25 -
ԻրավականԱպօրինի ջրառ` ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանքԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր. չափով:Ավելին13:3525.09.25 -
ՄիջազգայինՈւկրաինան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՍիրիան և Ուկրաինան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք նախկինում խզվել էին Կիևի նախաձեռնությամբ:Ավելին13:3025.09.25 -
ՔաղաքականՄեր ապագայի պատմության դասագրքերում հաստատ լինելու են Միքայել սրբազանի խոսքերը․ Քրիստինե ՎարդանյանՎերջում եկանք պարզ եզրակացության. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմությունը, հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, մեր ապագայի պատմության դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը:Ավելին13:1925.09.25 -
ԱրցախՍտեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի 2-րդ տարելիցն էԱյսօր Արցախի բենզինի պահեստի ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցն է: Ինչպես հիշում եք, գաղթից առաջ վառելիք հայթայթելու համար մարդիկ հավաքված էին եղել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բենզինի պահեստի մոտ, երբ որոտացել էր պայթյունը՝ խլելով 219 մարդու կյանք, վիրավորելով շուրջ 300-ին: Մինչև հիմա ավելի քան 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում:Ավելին13:1525.09.25 -
ԻրավականՀՀ գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:Ավելին13:0025.09.25 -
ՔաղաքականՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանինՄեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին Կապանի կենտրոնում և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում: Այս մասին նշված է առաքելության Facebook-ի էջում:Ավելին12:5525.09.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվելՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ «Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:4525.09.25 -
ՔաղաքականՄիջազգային հայտնի փաստաբանը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողություններըՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։ Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նաԱվելին12:3425.09.25