Լրահոս

2025-09-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում․ Սուրեն Սուրենյանց
    Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։
    10:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազան գործով լրացուցիչ դատալսումը՝ այսօր․ կքննարկվեն պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցեր․ պաշտպանների թիմ
    Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։ «Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու: Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3): Դատական նիստը դռնբաց է»։
    09:38
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է. Սամվել Կարապետյան
    Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։ Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժոմը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։ Վերջապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք՝ մեր ձևով»։
    09:34
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 66 հազարը
    Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79  պաղեստինցի է զոհվել, իսկ 379-ը՝ վիրավորվել։
    09:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել
    Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
    00:20
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ սպանության մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը կալանավորվեց. «Հետք»
    Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին, գրում է «Հետք»-ը։
    00:14
    29.09.25
    Ավելին
2025-09-28