Լրահոս
2025-09-29
-
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցիԳազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։Ավելին16:0029.09.25 -
ԻրավականՔիչ անց կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռըՄիքայել Սրբազանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։ Քիչ անց պարզ կլինի Սրբազանի դատավճիռը։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։ Դատախազը միջնորդեց 2տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։Ավելին15:4829.09.25 -
ՔաղաքականԵթե միայն հեռացնում ենք Փաշինյանին, առանց վերափոխվելու, ապա կարճ ժամանակ հետո նոր շառլատանի ձեռքում կհայտնվենք․ Բորիս ՄուրազիՓաշինյանի բերելիք Չորրորդ հանրապետությունը լինելու է նույնքան անարդար, քաղաքականապես անբարոյական և տգետ, որքան Երրորդ հանրապետությունն է, որը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Տարբերությունն իհարկե այն է, որ Չորրորդը լինելու է թուրքական և առանց Արցախի։Ավելին15:4529.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետՀայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետԱվելին15:3029.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:Ավելին15:2329.09.25 -
ԱշխարհՉինաստանում մեկ շաբաթում չիկունգունյա տենդի 3153 դեպք է հայտնաբերվելՉինաստանի բժիշկները չիկունգունյա վիրուսով վարակման 3 153 նոր դեպք են գրանցել հարավային Գուանդունի նահանգում։ Ինչպես հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, ախտահարվածները հայտնաբերվել են սեպտեմբերի 21-ից մինչև 27-ն իրականացված մոնիթորինգի միջոցով։Ավելին15:1529.09.25 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը լարված է և «փրփրած». ArmlurՆշվում է, որ Սիմոնյանը ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցն ընդգրկված չէ:Ավելին15:0029.09.25 -
ՔաղաքականՏի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատակ ես արե՞լ. Մեսրոպ ՄանուկյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանաում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է . Նիկոլ Փաշինյան Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք Անկեղծ պատասխանեք՝ պահե՞լ եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։ Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։ Տիգրան Ավինյան, Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատա՞կ ես արել ապեր»։Ավելին14:5329.09.25 -
ՀասարակականՏուգանվել է «Ձագեձոր» հեռուստաընկերությունը. ՀՌՀՍեպտեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը։ Օրակարգային հարցերն էին՝ «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 42 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 43 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի թիվ 8-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Playboy TV Europe» տեսալսողական ծրագիրը։ Ուսումնասիրելով օրականգային երկրրորդ հարցը՝ Հանձնաժողովն արձանագրեց, որ «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, ինչը բավարար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից oրենքի դրույթներով սահմանված իրավախախտումը արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ցանցային օպերատորը տուգանվեց 65․572 ՀՀ դրամի չափով: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության «Սյունիք ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես նաև, hեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է oրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով` առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։ Հանձնաժողովն արձանագրում է, որ hեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։ Օրակարգային վերջին հարցը վերաբերվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելուն։ Ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել այն։Ավելին14:4529.09.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրած երիտասարդը ձերբակալվել էՊարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Դրանք իրացնելու նպատակով ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով։ Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է թմրամիջոցով 17 փաթեթ և արդեն իսկ Մարտունիում տեղադրել 10, Վարդենիսում՝ 5 փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։Ավելին14:3029.09.25 -
ԻրավականՍպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ ՀայաստանՍպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ ՀայաստանԱվելին14:2429.09.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմաններըՇատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։Ավելին14:1529.09.25 -
ՀասարակականԱնհետ կորածների հարազատներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. ժամանել է շտապօգնության մեքենաՊաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան։ Իրավիճակը մի պահ լարվել էր և հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ էր սկսվել։ Քիչ առաջ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ՊՆ է ժամանել շտապօգնության մեքենա։Ավելին14:1029.09.25 -
ՀասարակականԿանխվել է հրդեհի տարածումը դեպի տունՍեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։Ավելին14:0029.09.25 -
ՀասարակականԿապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։Ավելին13:4529.09.25 -
Աշխարհ2 զոհ, 17 անհետ կորած․ Վիետնամում թայֆունի հետևանքով վնասվել է 245 տունԿառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։Ավելին13:3029.09.25 -
ՀասարակականԲախում՝ անհետ կորածների ծնողների և ոստիկանների միջևԱյս պահին պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։ Ոստիկանության ուժեր են կենտրոնացել ՊՆ շենքի մոտ։ «Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ»,–ասաց ծնողներից մեկըն։ Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ-ի մուտքի հատվածը, քաշքշուկ սկսվեց նրանց և ծնողների միջև։Ավելին13:2529.09.25 -
Իրավական29-ամյա քաղաքացու առևանգման դեպքը բացահայտվել էՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին՝ փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդն ատրճանակից կրակոց է արձակել: Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց, իրենց կամքին հակառակ, կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1529.09.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ ՊՆ-ի մոտՎարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնեցին, որ ԳՇ պետի, Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։Ավելին13:1029.09.25 -
ՄիջազգայինՇվեդիան Ուկրաինային 122 մլն դոլար կհատկացնիՆոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը»։ Դրանք ներառում են «էներգամատակարարում, բնակարանային ապահովում, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։Ավելին13:0529.09.25