Լրահոս
2025-09-27
-
ՄիջազգայինԷրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցով համատեղ քայլերըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր համատեղ քայլերը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։Ավելին23:4827.09.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք․ կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դիԱյսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։ Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։Ավելին23:4027.09.25 -
ԻրավականՈստիկանները որոնում են Մերձավանի սպանության մեջ կասկածվողին. նոր մանրամասներ. FactorՆշենք, որ սպանության հաջորդ օրը տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ դիմակավորված անձը կրակահերթ է բացում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ևս երկու անձի ուղղությամբ, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։ Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է 18 կրակված պարկուճ։ Հիշեցնենք, որ այս գործով մեկ ձերբակալված կա։Ավելին23:3027.09.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և Բերբոքն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի և ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունըԱրարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։Ավելին23:2027.09.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի սադրանքի մասին տվյալներ ունի Ռուսաստանը. Կիևը կսրի՞ Մոսկվա-ՆԱՏՕ հարաբերություններըՏարօրինակ դրոնները սկսել են հաճախ հատել եվրոպական երկրների սահմանները: Հիմա էլ մի քանիսը նկատվել են Դանիայի խոշորագույն «Կարուպ» ռազմական օդանավակայանի մոտ: Շաբաթասկզբին էլ անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով մոտ 4 ժամով թռիչքները դադարեցրել էր Կոպենհագենի օդանավակայանը: Մեկ անօդաչու էլ Օսլոյի օդանավակայանի տարածքում էր հայտնաբերվել: Մոսկվան հերքել էր միջադեպերին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության մասին Դանիայի պնդումները:Ավելին23:0027.09.25 -
ՔաղաքականԳետնի վրա իմ պարտությունը չեմ տեսել. ողբերգության մեղավորներ են փնտրում ԵռաբլուրումԲանակցությունները իր սեփական՝ 0 կետից սկած Փաշինյանը ինչպե՞ս տանուլ տվեց դրանք ու ինչպե՞ս է հաջողում խայտառակ ձախողումը ներկայացնել իբրև փայլուն հաղթանակ: «Ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». փաշինյանական այս ձևակերպումը մաքուր դեմագոգիա ու ցինիզմ են անվանում նրա քաղաքական ընդդիմախոսները:Ավելին22:4727.09.25 -
ՔաղաքականԱլիևը ստորացնում է, Փաշինյանը պատասխանում՝ հավատարիմ ենք խաղաղության օրակարգին․ Խաչատրյան«Փաշինյան – Ալիև հարաբերությունները սադո-մազոխիզմի դասական օրինակ են։ Ալիևը ստորացնում, սպառնում ու բիրտ ուժ է գործադրում (Ջերմուկի և այլ բնակավայրերի տարածքների օկուպացիան այլ կերպ չես բնութագրի), իսկ Փաշինյանի պատասխանը մեկն է․Ավելին22:4027.09.25 -
ԱրցախԱրցախի դեմ իրականացված ցեղասպանությունը և մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դառնան քաղաքական պատասխանատվության հիմք«2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական ահաբեկչական տանդեմը լայնածավալ ու նախապես ծրագրված պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Պատերազմի առաջին իսկ վայրկյանից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերի թիրախում էին քաղաքացիական բնակչությունն ու կենսական ենթակառուցվածքները։Ավելին22:2027.09.25 -
Քաղաքական2026-ին ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր Սահմանադրություն ընդունելու համար․ Փաշինյան«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն»,- ասել է ՀՀ վարչապետը։Ավելին22:1027.09.25 -
Հասարակական44-օրյա պատերազմում նահատակված հերոսների խաչքարի ու պուրակի տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ. «Վեոլիա ջրին» դա չի հուզում2022 թվականի հուլիսի 30-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված , լեգենդ դարձած հերոսներ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացումը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:0027.09.25 -
ՀասարակականՍպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան է․ ունի երեք երեխաԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և վիրավոր կա։Ավելին21:5027.09.25 -
ՀասարակականՉոքողին չեն հավատում Եռաբլուրում. ծաղր, ուրացում և մի աղմկոտ նախաձեռնությունԵռաբլուրում զավակներ կորցրած մայրեր են եղել, հայրեր, հայրենիք ու հայրենակիցներ կորցրած քաղաքացիներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում մտքից հանել Փաշինյանի քաղաքական թիմի մտադրությունը՝ ջնջել օրացույցից սեպտեմբերի 27-ը, Արցախի հայաթափման օպերացիայի և մնացած սգո ու հիշատակի օրերը: 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակը հայտարարել է, որ «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագիծ են շրջանառության մեջ դնում»։Ավելին21:4027.09.25 -
ԻրավականՀնդկաստանի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Երևանի Նորագավիթ թաղամասում«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Նորագավիթում հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ:Ավելին21:2027.09.25 -
ՔաղաքականՈղբերգական պատերազմից հինգ տարի անց. չդադարող նահանջԱյսօր Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանված 9-ամյա Վիկտորյայի և նրա 59-ամյա տատիկի՝ Էլլադայի մահվան 5-րդ տարելիցն է: Նրանց սպանությամբ սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ 44-օրյա պատերազմը: 44 օր Բաքուն Անկարայի մատկարարած ջիհադիստներով ու ահաբեկիչներով խոշտանգում ու սպանում էր խաղաղ բնակիչների ու զինվորականների: 44 օր Երևանն ասում էր՝ հաղթելու ենք:Ավելին21:0027.09.25 -
ՀասարակականՀրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել էԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և վիրավոր կա։ Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին վիրավորի ինքնությունը, News.5tv.am-ի աղբյուրները հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է։ «Նախնական տվյալներով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ: Հանգամանքները պարզվում են»: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին20:4927.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում հասկանում են, որ ՌԴ-ն ստում է և Ուկրաինային աջակցելու այլընտրանք չկա. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնում լիովին գիտակցում են Ռուսաստանի վարքագծի իրական նպատակը և համոզված են, որ Ուկրաինային աջակցելու այլընտրանք չկա։Ավելին20:4527.09.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում․ վիրավոր կաԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Ավելին20:3727.09.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ծաղր և ուրացում. ինչո՞ւ հունվարի 27 և ոչ սեպտեմբերի 27Հայլուր 20:30 Ծաղր և ուրացում. ինչո՞ւ հունվարի 27 և ոչ սեպտեմբերի 27Ավելին20:3027.09.25 -
ՔաղաքականՆախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ․ ՓաշինյանՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ «Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ՝ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»։Ավելին20:2627.09.25 -
ՔաղաքականՄի օր, մի շա՜տ գեղեցիկ օր, Սուն Ցզին դառնալու է Իլհամ Ալիևի վատագույն երազը, մղձավանջը. Արա Պողոսյան«Իլհամ Ալիևը հպարտանում էր, որ իր ամենասիրելի և ամենաշատ ընթերցվող գիրքը Սուն Ցզիի «Պատերազմի արվեստ»-ն է։ Իսկապես, նա Սուն Ցզիի շատ դասեր լավ էր սերտել` քիչ խոսել ու պատրաստվել, սպասել ամենաբարենպաստ պահին ու հարձակվել։ Մինչ հարձակումը քանդել դիմացինի դաշինքները, սերմանել անվաստահություն դաշնակիցների միջև, ստեղծել լրտեսների մեծ բանակ թշնամու թիկունքում, և ամենակարևորը, ինչպես Սուն Ցզին է ասում.Ավելին20:1527.09.25